Գործնական քերականություն 03.02.21

1․ Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Մատնաչափ(մատի չափ), կիսագունդ(գնդի կես), անհարթ(առանց հարթության), անտեսանելի(ոչ տեսանելի), ինքնաշարժ(ինքնուրույն շարժվող), սկզբնական, արեմտաեվրոպական(արևմտյան եվրոպային), աստղադիտարան(աստղերի դիտարկում), համաշխարհային(համայն աշխարհային), հավասարաչափ(հավասար չափ ունեցող):

2․Տեքստը համառոտ փոխադրի՛ր և հետևություննե՛ր արա:

Եթե մեկը հայտնվի և լրջորեն պնդի, թե երկրի միջուկը մարմելադից է, միանգամից կասենք, որ բնության մեջ մարմելադ չի լինում, դա մարդկային խոհանոցի արդյունք է, ու դրա գոյությունը ենթադրում է մրգատու ծառերի, դրանց պտուղների առկայություն: Կասենք, որ մարդիկ չգիտեն էլ, թե ինչպե՛ս կարելի է բուսականությունն ու խոհանոցային արվեստը երկրի ընդերք տեղափոխել: Հետո էլ հետազոտություններ կատարելու և պարզելու փոխարեն, թե արդյո՞ք երկրի միջուկն իսկապես մարմելադից է, հարց կտանք, թե այդ ի՞նչ մարդ է, որ նման միտք է հղացել: Կամ հենց իրեն կհարցնենք, թե դա որտեղի՞ց է նրան հայտնի դարձել: Իսկ մարմելադի մասին դժբախտ վարկածի հեղինակը խորապես կվիրավորվի և մեզ կմեղադրի, թե կեղծ գիտական նախապաշարմունքի պատճառով մերժում ենք իր պնդումն ու չենք կարողանում օբյեկտիվորեն գնահատել:

Եթե հայտնվի մեկը, ով լրջորեն կպնդի , թե երկրի ընդերքը մարմելադից է՝ մենք դա որպես կատակ կընդունենք պնդելով, որ բնության մեջ պատրաստի մարմելադ չի լինում և դա մարդու կողմից պատրաստված ուտելիք է։ Իսկ նրան՝ իր անհիմն պնդումից հետո , հետազոտություններ կատարեու փոխարեն , կմեղաադրենք մեր ժամանակը վատնելու և վատ գիտական կրթություն ստանալու մեջ։

3․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող աոաջին և միակ մարդն էր:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

4․ Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես`

Լռության մեջ շատ բան է թաքնված: Այն խորհրդավոր է, այն լուռ է, մի քիչ էլ՝ տխուր:
Խոսքերն էլ կարող են կարևոր բան փոխանցել, բայց հաճախ այն, ինչ անհասկանալի է մեզ, դառնում է գայթակղիչ: Այն, ինչ անհասկանալի է` կանչում է, ցանկություն է առաջացնում: Լռությունը հազար խոսք արժե, իսկ խոսքը նույնսիկ եթե հազար իմաստ արտահայտի, չի հասնի կանչող լռությանը, գրավիչ լռությանը: Նույնիսկ եթե իմաստալից ես խոսում, երկար խոսքդ ձանձրացնում է, իսկ լռել կարող ես հավերժ: Լռության մեջ կան հայացքներ, շատ հայացքներ, որոնք խոսում են մեր փոխարեն և խոսում են այնքան գեղեցիկ: Իսկ, երբ դու ես խոսում, ստում կամ թեկուզ ճիշտն ես ասում, քո ձայնը խանգարում է քո հայացքի ձայնին, այն փակում է, խլացնում: Հայացքով դու միշտ կգտնես սուտը, լռության սուտը, բայց երբ խոսքը խագարում է, դու էլ չես կարող տեսնել սուտը, տեսնել մարդու հոգին: Ձեր միջև մի պատ կա, հաստ պատ, որը փակում է ամեն ինչ: Երկար խոսքը գլխապտույտ է առաջացնում, այն քանդում է քո ներսի խաղաղությունը, այն քանդում է քո լռությունը, փչացնում այն: Լռությունը անհասկանալի ու կանչող է, խոսքը միշտ դատարկ է, եթե չկա ապացույց, իսկ գործը` ամեն ինչ է: Երկար խոսելու կարիք չկա, եթե ասածդ կարող ես ապացուցել գործով: