- Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:
2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հող ինքն իրեն մաքրելու հատկություն ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոններով, բնակավայրում հավաքված կենցաղային աղբով, որովհետև հողի հնարավորություններընույնպես անսահմանափակ չեն: Իսկ թափոններով աղտոտված հողը սպառնում է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:
4.Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:
Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում մթնոլորտային օդի աղտոտումը, , որովհնտև դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի յուրաքանչյուր ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի ընդարձակ ցուցակից կարելի է առանձնացնել մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական խոշոր քաղաքների մթնոլորտում:
5․ Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
Աշխարհում միլիոնավոր ճանապարհներ կան, բայց դրանցից լավագույնը դեպի տուն տանող ճանապարհն է։ Այն ամենաերկարն է, բայց ամենասիրելին ու ամենասպասվածը, որովհետև այն տանում է քեզ այնտեղ, որտեղ սպասում են ամենաթանկ մարդիկ։ Տարօրինակ բան է վերադարձը։ Շուրջն ծանոթ տեսարաններ են, ձայներ, ծանոթ մարդիկ։ Եվ նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով, տղան զգում էր իրեն անչափ բավարարված իր հայրենի հողում: