Հայ ազատագրական պայքար

Վերելքի նախադրյալները: Հայաստանի ազատա գրության համար հայ ժողովրդի պայքարը XVII դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ: Դրա համար

կային մի շարք նախադրյալներ:

Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագր ման գործին ակսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվեցին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՛ հայրենիքում և թե՛ գաղթօջախներում: Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլա ցումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոնք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդնե րի` հույների, ասորիների, վրացիների, անգամ քրդե րի, եզիդների համատեղ պայքարի պատրաստակամությունը: Օսմանյան տերության ժողովուրդների շրջանում լուրջ ակնկալիքներ առաջացրեց հատկապես Թուր քիայի և Վենետիկի հանրապետության միջև XVII դ կեսերին Կրետե կղզու համար մղված պատերազմը: Թուրքական նվաճումից Կրետե կղզին պաշտպանող Վենետիկը, ինչպես նաև Հռոմն ու Ֆրանսիան կամեր նում էին պատերազմին հաղորդել համաքրիստոնեա կան բնույթ և համախմբել հպատակ քրիստոնյա ժողովուրդներին:

Ելնելով այս իրադրությունից` մի շարք հայ գործիչ ներ Հայաստանի ազատագրումը կապում էին եվրոպա կան երկրների օգնության հետ: Ազատագրական պայ քարի կարկառուն գործիչներից էին Սսի (Կիլիկիա) կա– թողիկուն Խաչատուր Գաղատացին, բաղիշեցի վաճա ռական մահրեսի Շահմուրարը, Աղթամարի նախկին

կաթողիկոս Հովհաննես Թութունջին, Նոր Ջուղայի հայկական առևտրական ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Լուսիկենցը և այլք:

Ցավոք, այդ պատերազմի ելքը եվրոպացիների օգ տին չէր: Միջազգային քաղաքական իրադրության փո փոխությունը խոչընդոտեց հայերի ազատագրական ծրագրերի իրականացումը:

Էջմիածնի 1677 թ. ժողովը: Իսրայել Օրու գործու նեությունը: Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677 թ. գումա րեց գաղտնի ժողով: Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ: Ժողովը որոշեց դիմել Եվրո պայի օգնությանը: Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678 թ. վերջին մեկ նեց Կոստանդնուպոլիս Եվրոպա անցնելու համար: Կ. Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ:

1680 թ. Հակոբ Ջուղայեցին մահանում է, և պատ վիրակությունը Կոստանդնուպոլսից ձեռնունայն վե րադառնում է Հայաստան: Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա` Ֆրանսիա: Այնտեղ մտնելով զինվո րական ծառայության՝ ստանում է սպայի աստիճան: Այ նուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբա զան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսել դորֆ քաղաքում։ Նա ծառայության է անցնում կայսրըն– տիր իշխան Հովհան Վիլհելմի (Գերմանիայի կայսրին ընտրող իշխաններից մեկը) մոտ։

Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքա րում էր Օսմանյան կայսրության դեմ, ուստի կարող էր կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գոր ծում: Այս ամենը հաշվի առնելով` Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը: Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան։ Հայաստանում իրավիճակին ծանոթանալու նպատ տակով Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է հայրենիք: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղա կոթ գյուղում 1699 թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ:

Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդ րում էին զորք ուղարկել Հայաստան և հավաստիաց նում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր:

Վերադառնալով Եվրոպա՝ Օրին կազմում և Վիլհել մին է ներկայացնում Հայաստանի ազատագրության 36 կերից բաղկացած ծրագիր։ Կայսրընտիր իշխանը, հավանություն տալով ծրագրին, առաջարկում է ստա նալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանություննե րի համաձայնությունը։ Ֆլորենցիայի դուքսը խոստա նում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայս րը, որ Օսմանյան կայսրության հետ հաշտության պայ մանագիր էր կնքել, հրաժարվում է օգնել:

Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար իրական օժանդակություն չստանալով` Օրին Վիլհելմի խորհրդով մեկնում է Ռուսասրան:

XVIII դարասկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերի առափնյա տա– րածքներում հաստատվելու համար: 1701 թ. ամռանն Օրին Պետրոս (Պյոր) I ցարին է ներկայացնում Ռու սաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր:

Պետրոս I–ը, որ Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, 1700–1721 թթ.), հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով: Այսրկովկասյան տա– րածաշրջանում և Պարսկաստանում տիրող իրավիճա կին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարու թյամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան` նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվո րական աստիճան: Առաքելության նկատմամբ ավելորդ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա, որտեղ որոշվում է, որ ինքը պետք է մեկնի Պարսկաստան որպես Հռոմի պապի դեսպան: Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին՝ քրիստոնյաներին չենթար կել հալածանքների:

Այս նախապատրաստություններից հետո Օրին իր դեսպանախմբով 1708 թ. ուղևորվում է դեպի Այսրկով կաս և Պարսկաստան: 1709 թ․ լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը:

Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միանում Գան Ճասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Վեր ջինս, ամենայն հավանականությամբ՝ որպես Ռուսաս տանի հետ ստեղծվող դաշինքի կողմնակից, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պետրոս I-ի հետ: Բայց 1711 թ. օգոս տոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրի նակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում: Խափանվում է կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանի ծրագիրը, և նա հարկադրված վերադառնում է հայրենիք: Այսպիսով՝ XVII դարի վերջի և XVIII դարի սկզբների ազատագրական պայքարի զարթոնքը գլխավորա պես կապված է Իսրայել Օրու անվան հետ: Նա Հա յաստանի ազատագրության հարցին գործնական ընկ թացք տվեց` մեծապես կարևորելով ընդհանուր թշնա մու դեմ հնարավոր դաշնակիցներին համախմբելու գաղափարը։

Պարույր Սկայորդի(Ք․ա 600-570թթ)

Պարույր Սկայորդի, մ.թ.ա. VII դարի Հայոց թագավոր, հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից։ Ըստ Պատմահոր տվյալների, Պարույրը «ոչ փոքր օգնություն է ցույց տվել մարացի Վարբակեսին՝ թագավորությունը Սարդանապալիցվերցնելու» գործում, քանի որ Վարբակեսը իր կողմն էր գրավել «քաջ նախարար Պարույրին՝ խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև»։ Խորենացին այնուհետև նշելով, որ մարացի Վարբակեսը թագադրել է Պարույրին, համարում է նրան Հայոց առաջին թագավորը։ Նա մեծ օգնություն է ցույց տվել մարերի թագավորին գրավելու Ասորեստանը։

Հայ ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարույրին մ.թ.ա. VII դարի 70-ական թթ. Հայաստան և Ասորեստան արշաված սկյութների առաջնորդ Պարտատուա յի հետ, որը հիշատակվում է հույն պատմիչ Հերոդոտոսի կողմից, ինչպես նաև ասորեստանյան արձանագրություններում։ Ենթադրվում է, որ սա եղել է Արմե Շուպրիա ցեղային միության առաջնորդը և հիմնադրել է առաջին հայկական պետական միավորումը։

Սարդուրի Բ (Ք․ա 764-735թթ)

Սարդուրի Բ-ի գահակալման տարիների գլխավոր իրադարձություններն ամփոփվել են մի ընդարձակ տարեգրությունում (հայտնաբերվել է Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ Հ. Ա. Օրբելու ղեկավարությամբ, 1916 թվականի ամռանը, Վանա ժայռի հյուսիսային լանջի արևմտյան որմնախորշի պեղումների ժամանակ)։ Տարեգրության բնագրերը պահպանվել են որմնախորշի հարավային և արևելյան պատերին (42 տող), կից բացված մեծ քարակոթողին և դրա հիմքին (253 տող), ինչպես նաև մերձակա ժայռին և Վանա Սուրբ Պողոս եկեղեցու պատի շարվածքում հայտնաբերված երկրորդ մեծ քարակոթողին (ջարդված է և թերի)։ Սարդուրի Բ-ի մասին, թեև միակողմանի, բայց կարևոր տեղեկություններ են պահպանվել նաև Ասորեստանի Թիգլաթպալասար III թագավորի արձանագրություններում։

Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուր-ներարի V թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիսային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան։ Այսպես, նա ցանկանում էր արևմուտքից շրջանցել Ասորեստանը և հասնել Միջերկրական ծով, այնուհետև արևելքից շրջանցելով հասնել Բաբելոն, այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին։ Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին։ Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց։

Սարդուրի Բ-ն մեծարվել է «մեծ արքա», «հզոր արքա», «տիեզերքի արքա», «Բիայնիլի երկրի արքա», «արքաների արքա», տիտղոսներով։ Ասորեստանի դեմ պայքարում նա ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորում (Մելիտեա, Կումմախա, Բիթ-Ագուսի՝ Արփադ կենտրոնով, Գուրգում՝ Մարկասու կենտրոնով), նրան կտրելով Հյուսիսային Ասորիքի և Փոքր Ասիայի հարավարևելյան երկրամասերի կենսական աղբյուրներից (մետաղագործական կենտրոններից, առևտրական մայրուղիներից և այլն)։ Սակայն մ.թ.ա. 743 թվականին Արփադում, ապա Կումմախայում, երբ Թիգլարպալասար III-ը պարտության է մատնել հակաասորեստանյան խմբավորմանը, Սարդուրի Բ-ն կորցրել է իր ազդեցությունը անդրեփրատյան երկրամասերում, արևմուտքում սահմանափակվելով Եփրատ գետով։ Մ.թ.ա. 735 թվականին Թիգլաթպալասար III-ը ներխուժել է Վանի թագավորություն և պաշարել Տուշպա բերդաքաղաքը, որի գրավման ապարդյուն փորձից հետո բավարարվել է շրջակա բնակավայրերի կողոպտմամբ ու ավերմամբ։ Այդ արշավանքի ժամանակ Թգլարպալասար III-ը թեև կարողացել է Սարդուրի Բ-ից խլել Էնզի (Անձիտ) գավառը և հարակից որոշ հողեր, սակայն նրան չի հաջողվել սասանել Վանի թագավորության հզորությունը։ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար պայքարը հաջողությամբ շարունակել է նաև Սարդուրի Բ-ի որդին՝ Ռուսա Ա-ն։ Սարդուրի Բ-ն հավանաբար թաղվել է արքունի դամբարանում՝ Մուսասիրի տաճարում։ Նրա արձանագրություններով հայտնաբերված բազմաթիվ առարկաներ (բրոնզե պատկերազարդ վահաններ, սաղավարտներ, կաթսաներ, թասեր և այլն) պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։

Արգիշտի Ա (Ք․ա 827-764թթ)

Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոռ կոչվող ժայռին փորագրված տարեգրության և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարևմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։ Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը Արգիշտի Ա-ի մասին ասել է «անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ էր․․․»։

Արգիշտի Ա-ից մեզ հասած սեպագիր արձանագրությունների համաձայն նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի շարունակմանն ուղղված ձեռնարկումներով։ Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Կենտրոնական իշխանությանը հարկատվության եվ պատերազմի ժամանակ զորքերի տարադրման պայմանավորվածություն է կայանում։

Արգիշտի Ա-ն նմանապես Արարատյան թագավորության սահմանների մեջ է ներառում էթիունյան դաշնության երկրամասերը և հարևան տարածքները։ Ի թիվս միացրած երկրամասերի հիշատակվում են Լուշա, Կատարզա և Վիտերուխի միությունը, էրիախին, Աբունին (հետագայում Հավնունիք)։ Կարսի սարահարթով Արգիշտին անցնում է Զաբախա (Ջավախք) այնտեղից հասնելով Հզոր Սիրիմու լեռանը (հետագայում Սուրամի լեռներ)։ Նա վերադառնում է Վիտերուխիի ճանապարհով։ Տարեգրության մեջ Արգիշտին հայտնում է, որ «այս մեծագործությունները կատարեց մեկ տարում»։ Արգիշտի Ա-ի հյուսիսային արշավանքները շարունակեցին հաջորդ տարի։ Նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը (հետագայում Աբեղեանք գավառը), էթիունյան միության մաս կազմող Ուդուրի-Էթիունի («Ջրային էթիունի») երկրամասը Սևանա լճի հյուսիսային ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ։

Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու)։

Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունի թանգարանում։

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, ֆիզիկաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Երբեմն Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակ հասկացությունները նույնացնում են, սակայն աշխարհագրության հայ մասնագետները հաճախ հստակորեն սահմանազատում են դրանք։ Մասնավորապես, Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։ Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է, եթե վերցնենք միայն Մեծ Հայքը և Փոքր Հայքը։ Իսկ եթե Հայոց Լեռնաշխարհի մեջ հաշվենք նաև Հայոց Կիլիկիան կամ Սիսվանը և Հայոց Միջագետքը, ապա Լեռնաշխարհի տարածքը 586 հազար քառակուսի կիլոմետր է։ Լեռնաշխարհի տարածքում գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը և նրա Արցախի մարզը, որն առայժմ ձևականորեն կոչվում է Արցախի Հանրապետություն, սակայն պետք է վերջնականապես միանա Մայր Հայրենիքին՝ Հայաստանի Խորհրդարանի 1989 թվականի դեկտեմբերի 1–ի որոշման համաձայն։ Հայաստանի Հանրապետության տարածքը ԽՍՀՄ–ում՝ մինչև Արցախյան ազատագրական պատերազմում տարած հաղթանակը՝ կազմում էր մոտ 29 800 քառ. կմ։ Սակայն, Արցախի հիմնական մասի, ինչպես նաև հարակից Սյունիքի ու Ուտիքի նահանգների որոշ տարածքների ազատագրումից հետո, Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը՝ Արցախ մարզի հետ միասին հասնում է մոտ 42 000 քառ. կմ–ի, այդպիսով կազմելով Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 9 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում Հայկական լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ադրբեջանի Հանրապետությունում տարածքում են գտնվում լեռնաշխարհի նահանգներից Ուտիքը՝ իր մեծագույն մասով՝ ներառյալ Գարդման գավառը, Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Երնջակ, Ճահուկ,, գավառները, Նախիջևանը, Գողթնը,, ինչպես նաև Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շարուր, գավառը, որոնք ներկայումս մտնում են Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Նախիջևան երկրամասի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) մեջ, որը Ադրբեջանին է անցել Հայաստանի դեմ 1920թ․ տեղի ունեցած ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հետևանքով։ Այսպիսով Ադրբեջանին է անցել Հայաստանի պատմական տարածքների գրեթե ինից տասը տոկոսը՝ մոտ 42–45 հազ․ քառ. կմ։ Հայկական լեռնաշխարհի զգալի մակերեսով տարածքներ կան Վրաստանում՝ Ջավախքը, Թռեղքը (Թռէղք), կենտրոնը՝ Ծաղկա (Ծաղկայ), Բողնոփոր գավառը, կենտրոնը՝ Բողնիս, Մանգլյաց փոր գավառը (Մանգլեաց փոր), կենտրոնը՝ Սակուրեթ (Սակուրէթ)։ Ընդամենը շուրջ 20 հազ․ քառ․ կմ։ Հայկական բարձրավանդակի մոտ երեք քառորդը՝ գրեթե 440 հազ․ քառ․ կմ, այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։

Տրդատ 3-րդ

Տրդատ III Մեծը հայ Արշակունի արքա է (287–330 թթ.), 301 թ-ին 

քրիստոնեությունը Հայաստանում, աշխարհում առաջինը, հռչակել է 

պետական կրոն: Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերից է: 

Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:

Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: 

Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արևմտյան Հայաստանի թագավոր (274–276 թթ.): 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նախապես հյուսիսից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավոր տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր: 

Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ Գ-ն վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանները, անցկացրել նոր աշխարհագիր, կարգավորել հարկային համակարգը և այլն: 

Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Խոշտանգել է իրեն հավատարմորեն ծառայած, քրիստոնեության ջատագով Գրիգորին (Սբ Գրիգոր Լուսավորիչ) և, իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Արտաշատի արքունի բանտի մահապարտների գուբը (հետագայում այնտեղ կառուցվել է Խոր վիրապի վանքը): 301 թ-ին Տրդատ Գ-ի հրամանով Վաղարշապատի մերձակայքում սպանվել են Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց և Գայանյանց քրիստոնյա կույսերը: Ըստ Ագաթանգեղոսի՝ ի տրիտուր այդ ամենի՝ թագավորն ու նախարարները պատժվել են «Տիրոջ պատուհասով». արքան դիվահարվել է: Վաղարշապատ բերված Գրիգորը նախ աղոթքով վերադարձրել է դիվաբախների զգաստամտությունը, ապա, անսալով Տրդատ Գ-ի ու ցավագարների աղաչանքին, բուժել է նրանց: Արդեն ապաշխարած ու դարձի եկած թագավորը եռանդուն մասնակցել է 3 վկայարանների (Սբ Հռիփսիմյանց և Սբ Գայանյանց կույսերի և Սբ Մարիանեի նահատակման վայրերում) և Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը:

Տրդատ Գ-ն, հակառակ «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստանում հռչակել պետական կրոն: 

Տրդատ Գ-ն պետական հիմքերի վրա է դրել Հայոց եկեղեցապետի ընտրությունը. հրավիրել է հայ ավագանու ժողով, Գրիգոր Լուսավորչին կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավորական իշխանությանը ենթարկվելու կանոնակարգը:

302 թ-ին Տրդատ Գ-ն Գրիգոր Ա Լուսավորչին ուղարկել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ կատարվել է նրա ձեռնադրությունը: 303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը: Արքայի մկրտության վայրում կա մի քար, որ կոչվում է «Տրդատի քար» (կանգուն է ցայսօր): Տրդատ Գ-ի կամքով Հայ եկեղեցու սպասավորների մեջ ընդգրկվել են նաև նախկին քրմեր և քրմորդիներ:

Տրդատ Գ-ն հիմնադրել է դպրոցներ, որտեղ ուսուցանել են հունարենով և ասորերենով. դպրոցը դադարել է մեհենական քրմության նեղ խավի մենաշնորհը լինելուց: Նվիրապետության տնտեսական հիմքերի ամրապնդման նպատակով Տրդատ Գ-ի հրամանով գյուղերի եկեղեցիներին հատկացվել է հողաբաժին, հոգևորականությունը դասվել է ազատների կարգը և ազատվել հարկերից: Տրդատ Գ Մեծը նաև հետևողական պայքար է կազմակերպել հեթանոսության դեմ: 

Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309–379 թթ.) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ ճնշել է ապստամբ նախարարներին (ըստ Մովսես Խորենացու՝ բնաջնջել է Սլկունիների տոհմը), ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում ճակատամարտում հաղթել հյուսիսային ցեղերին և պահպանել Հայաստանի միասնութունն ու արմատավորվող քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները՝ ըստ 64 թ-ի Հռանդեայի պայմանագրի, քաղաքական դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատողական ձգտումները և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն:

330 թ-ին հրաժարվելով գահից՝ Տրդատ Գ Մեծը հեռացել է Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այրք կոչված վայրը, որտեղ 325 թ-ից ճգնել է նաև Գրիգոր Ա Լուսավորիչը:

Ըստ Մովսես Խորենացու՝ Տրդատ Գ-ին թունավորել են հայ նախարարները. նրա դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղյաց գավառի Թորդան ավանում` Սբ Գրիգոր Ա Լուսավորչի կողքին:

Տիգրան Բ Մեծ

Տիգրան Մեծ ծնվել է Ք․ա 140թ-ին, մահացել 55-ին, Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 — մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին)։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։

Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։ 

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ II-ի օրոք

Ք․ա 55-34թթ — Տիգրան Մեծի որդի Արտավազդը հաջորդեց իր հորը։

Ք․ա 53թ — Կրասոսը սկսեց իր արշավանքը, որից հետո Խառանի ճակատամարտում կրելով ջախջախիչ պարտություն սպանվում է։

Ք․ա 38թ — Պարթևստանի արքա Օրոդես II-ին հաջորդում է իր որդին, Հրահատը։ Հայ-պարթևական դաշինքը, որը ամրապնդված էր պարթև արքայազն Բակուրի և Արտավազդի քրոջ ամուսնությամբ, խզվեց։

Ք․ա 36թ — Հռոմեական քաղաքական գործիչ Մարկոս Անտոնիոսը սկսլեով իր ռազմարշավը 100 հազարանոց զորքով և անցնելով Հայաստանի տարածքով, կրում է պարտություն կորցնելով 44 հազար զինվոր, իսկ որպես արդարանք նա մեղադրում է Արտավազդ II-ին, ով իր հերթին զորքեր և ապաստան էր տրամադրել նրան։

Ք․ա 34թ — Անտոնիոսի զորքը անակնկալ ներխուժեց Հայաստան, արյունահեղությունից խուսափելու համար Արտավազդը փորձում է հարցը լուծել բանակցությունների միջոցով, բայց նրան ձերբակալում և ուղեկցում են Եգիպտոս։ Անտոնիոսը պահանջում էր, որպիսի Արտավազդն ու իր ընտանիքը խոնարհվեին իր կնոջ, Կլեոպատրաի առջև, բայց Արտավազդն և իր ընտանիքը մերժում են նրանց։

Ք․ա 31թ — Արտավազդին իր կնոջ հետ ենթարկում են մահապատժի, իսկ նրանց երկու որդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին հռոմ։