Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903

Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903, հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Այդ օրենքը հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության ամենացայտուն դրսևորումն էր, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից և արագացնել հայ ժողովրդի ռուսացումը, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»։

Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ-թռուցիկներ։ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Լոռիում, Բաքվում, Կարսում, Ղամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։ Ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Հայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ։ Ըմբոստացել էր նաև հայ հոգևորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան) գլխավորությամբ։ Ժողովրդական ինքնաբուխ, տարերային ընդվզումն աշխուժացրեց հայ ազգային կուսակցությունների գործունեությունը։ 1903 թ. հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ կատարեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի (որն այդ օրենքի նախաձեռնողն էր) դեմ։ Դաշնակցությունը, գլխավորելով շարժումը, ամեն կերպ փորձում էր նրան հաղորդել զուտ ազգային բնույթ։ Սոցիալիալ դեմոկրատիան հետևում էր ծավալվող դեպքերին և կոչ անում մինչև վերջ պայքարել ցարական բռնապետության դեմ, միավորել բոլոր ազգերի աշխատավորների ջանքերը։

Ոստիկանական բռնությունների և զենքի միջոցով իշխանություններին հաջողվեց բռնագրավել եկեղեցական գույքը, ռուսահայ թեմերում բռնագրավվեցին 145 հազար դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչ հողային ունեցվածք և 1, 775 հազար ռուբլի դրամագլուխ։ Դրանից հետո հայ ժողովրդի հակացարական պայքարն ընդունեց այլ ձևեր։ Նախկին վարձակալներն այժմ հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածին էին հանձնում հավաքված բերքը, գաղտնի կոմիտեները աշխատանքի անտանելի պայմաններ էին ստեղծում բռնագրավված գույքը տնօրինող պաշտոնյաների համար։ Արդյունքը եղավ այն, որ սպասված 300 հազար ռուբլու դիմաց բռնագրավված գույքից 1904 թվականն ստացվեց միայն 133 հազար ռուբլի եկամուտ։ Հնազանդության փոխարեն հայ ժողովուրդն ավելի մեծ ձգտում ցուցաբերեց դեպի իր ազգային մշակույթն ու մայրենի լեզուն։ Այդ համաժողովդական պայքարն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների պատմության մեջ։

Համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության տակ ցարիզմն ստիպված էր նահանջել։ 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

Հասարակական հարաբերություններ

Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար:

Որոշ պահեր այո՝ որոշ պահեր էլ ոչ

Արդյո՞ք մենք պարտավոր ենք մեր ընկերներին հետ պահելու սխալներից: Պատախանը հիմնավորեք:

Մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար, եթե համարում ենք մեզ ընկեր, բայց նաև պեըք է հետ պահենք մեր ընկերներին սխալ քայլերից։

Արդյո՞ք կենդանիները կարող են ընկերություն անել:

Ոչ

Արդյո՞ք մարդիկ կարող են ընկերություն անել կենդանիների հետ:

Կան մարդիկ ովքեր ճիշտեն համարում ընկերություն անել կենդանիների հետ։

Կարո՞ղ են տարիքային տարբերություն ունեցող մարդիկ ընկերություն անել:

Այո

Ինչո՞վ են տարբերվում ընկերական հարաբերությունները մարդկանց միջև գոյություն ունեցող այլ հարաբերություններից:

Ընկերությունը ավելի մոտեցնում է մարդկանց իրար։

«Իսկական ընկերոջը ճանաչում են ուրախության, հաջողության ժամանակ»: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

Ոչ

Check your progress

2 Many films are produced in Hollywood.
3 The Olympic Games aren’t held every year.
4 Chocolate is made from cocoa beans.
5 Thousand of Beatles CDs are sold every year.
6 How many cans of coke are bought every day?
7 How often is the world cup held?


2 We aren’t allowed to eat in class.

3 My parents won’t let me play football in the garden.

4 You are allowed to take photographs here.

5 My brother let me use his camera.

6 In Britain, when you’re 17 you are allowed to drive.


2 My dad has been ill in bed for four days.

3 My cousins have been living in their house for 20 years.

4 I haven’t seen Jane since 10 o’clock.

5 I really like this CD, but I haven’t listened to it for a long time.

6 My sister’s boyfriend has phoned her eight times since friday.

7 We haven’t eaten anything for breakfast.


2. The opposite of old. – young

3. A six or seven year old. – child

4. Someone who is about 50 is middle-aged.

5. A more polite word for old. – elderly

6. This person is over 65 years old and doesn’t work anymore. – pensioner 

7. If you’re 14, you’re a teenager.


2 She’s delightful. She always make me smile.

3 I think it’s great to be with friends and have a food laugh.

4 Have you made any new plans since we last met?

5 You cannot always have a good time. Life isn’t always easy.

Հոգևոր Հայաստան (հոդված)

Ա
Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլեւ օտարներին:
Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել, նորից
ամբողջապես կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը,
միեւնույն ժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի
մեջ: Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է
թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը՝ իր հիվանդագին
տարակուսանքների լուծումը որոնելով: Այո՛, հիվանդագին են այդ մտորումները,
պետք է խոստովանել, չնայած ընդհանուր ոգեւորությանը: Հայության համար
չափազանց կարեւոր, կյանքի եւ մահու խնդրի բնավորություն ստացած այդ
տարաբախտ հարցն իրերի ներկա դասավորությամբ դրված է հրապարակի վրա իր
ամբողջ ծանրությամբ՝ անթիվ հույսերի, ցնորքների, մտահոգությունների,
գուշակությունների եւ դատողությունների ժխոր ստեղծելով:
Բավական է թռուցիկ մի ակնարկ նետել մեր ազգի մերձակա պատմության վրա,
որպեսզի համոզվես, թե որքա՜ն կարեւոր ու վճռական դեր է հատկացրել մեր
մտավորականությունն այդ չարաբախտ խնդրին: Բավական է թերթել մեր
գրականության լավագույն ներկայացուցիչների երկերը՝ համոզվելու համար, թե ի՛նչ
նշանակություն է ստացել այդ հարցը մեր կյանքում, որպիսի անմոռանալի
ոգեւորությունների, զոհաբերումների, որպիսի ծանր հիասթափումների ու լքումի
աղբյուր է եղել մեր ոչ միայն մտավորականության, այլ նաեւ ժողովրդի ամենալայն
խավերի համար: Արդեն թվում է, որ եթե անգամ այդ Հայաստան կոչված դժբախտ
երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին,
մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով:
Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով եւ ոսկե երազներով
սերունդներ են կրթվել, այդ հարցի շուրջը պտտվող գրականությամբ սնվել են
սերունդներ: Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի
ավետյաց երկիր, դյութական մի անուն:
Բնական է դրա համար, որ մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել,
հանգիստ մտածել: Ավելին կասեմ, մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ
մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին
մոտենում են սառը մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ,
որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել,
որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ
աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում: Օտարներն անգամ վարակվել են
հաճախ եւ վարակվում են մեր օրերում մեր այդ հիվանդագին զգացումներով եւ սառը
դատողի եւ տրամաբանորեն մտածողի փոխարեն՝ դառնում են մասնակից այդ
տարերային բաղձանքներին:
2
Թվում է, թե ո՛չ դիվանագիտական խուճուճ հարաբերությունները, ո՛չ տնտեսականհասարակական անսասան օրենքները, ո՛չ բնական անկարելիությունը չեն կարող դեմ
կանգնել այդ միահոգի, միահամուռ ու բորբոքուն տենչանքին, այդ տարերային հեղեղի
բնույթ կրող, ճակատագրական դրոշմով կնքված ընթացքին:
Այդ հոսանքի լոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է՝ «դեպի
Հայաստան»:
Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է -«դեպի
Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի
հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել:
Եվ հասկանալի է դա:
Չէ՞ որ ամեն մի հայ մտավորականի, ոչ միայն մտավորականի, այլեւ ամեն մի հայ
մարդու համար այդ հարցը սրբազան մի ավանդ է դարձել, նվիրական մի տվայտանք,
ամեն մի հայ մարդու առջեւ ծառացել է իր եղերական, արյունաներկ պատկերով:
Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած
ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ:
Մի՞թե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելու. պետք է հավատալ,
պետք է հուսալ լիասիրտ, պետք է տենչալ սրտի բոլոր զորությամբ եւ մեր բոլոր
կարողությամբ ձգտել, որ այժմ վերջնական կերպով լուծվի այդ արյունլվիկ հարցը:
Սակայն դրանով չի վերջանում մեր անելիքը. դա միայն նախադուռն է մեր ապագա
հայրենաշեն, ազգակառույց գործի…

Գործնական քերականութհուն

1․ Կազմի՛ր ամպ, ձմեռ, օր, մուկ բառերի հոլովական համակարգը։

ուղղական — ամպ,ձմեռ,օր,մուկ

սեռական — ամպի,ձմռան,օրվա,մկան

տրական — ամպին,ձմռանը,օրվան,մկանը

բացարական — ամպից,ձմեռվանից,օրվանից,մկանից

գործիական — ամպով,ձմեռով,օրով,մկով

ներգոյական — ամպի մեջ,ձմռան մեջ,օրվա մեջ,մկան մեջ

2․ Կազմի՛ր հետևյալ բառերի հոգնակի թիվը։ Ընդգծիր՛ր հոգնակիակերտ վերջավորությունը։

Երեխաներ, շներ, նստարաններ, աթոռներ, գնդակներ, անգղեր, տետրեր, հարսներ, թոռներ, կանայք, նախամարդիկ, ջրափոսեր։

3․ Ածականները երկու խմբի բաժանի՛ր։

Գեղեցիկ, խորթ, ապակյա, հմայիչ, հետաքրքրասեր, փայտե, ակնոցավոր, տհաճ, գլխավոր, հնադարյա։

Հարաբերական

գեղեցիկ

խորթ

հմայիչ

հետաքրքրասեր

տհաճ

գլխավոր

Որակական

ապակյա

փայտե

ակնոցավոր

հնադարյա

4․ Բառարանի օգնությամբ կազմիր՛ր հետևյալ բառերի հոմանշային շարքերը։

Աղքատ, գեղեցիկ, բարձր, կապույտ, ժլատ, խելացի, արևածագ, մեծ, ձի։

Աղքատ — Չքավոր, չունևոր, ընչազուրկ:

Գեղեցիկ — Սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ,հմայիչ,սիրուն

բարձր — վերև, վեր, վերին

կապույտ — Երկնագույն, կապտագույն, լուրթ, ծավի, մավի, ծովագույն

ժլատ — Կցիր, ռիշտ, ճղճիմ, ընչաքաղց

արևածագ — Լուսածագ, լուսաբաց, լուսադեմ, արշալույս, այգ, այգաբաց, այգալույս

մեծ-Խոշոր, հսկա, հսկայական, աժդահա, ահռեփ, ահագին, ստվար, հաղթ, մեծղի, վիթխարի

ձի-Հովատակ, որձաձի, փահլ

5․Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի´ր հնարավոր բոլոր ձևերով:

Օրինակ`

Ամեն ինչ արվեստ է: Բեն

1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»:

2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը:

3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:

Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով:
Ֆրանց Կաֆկա
Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա
Տվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը: Արքիմեդ

Ֆրանց Կաֆան ասել է. ՙՙԻսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում՚՚:

ՙՙԻսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում՚՚,- ասել է Ֆրանց Կաֆան:

ՙՙԻսկական հակառակորդն , — ասել է Ֆրանց Կաֆան,-անսահման արիություն է ներշնչում՚՚:

Արքիմեդը ասել է . ՙՙՏվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը՚՚:

ՙՙՏվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը՚՚,- ասել է Արքիմեդը:

ՙՙՏվեք ինձ հենման կետ, ՝ ասել է Արքիմեդը ,-և ես կփոխեմ Երկիրը՚՚:

6․ Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:

7.Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

8.Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են

Ռուս֊թուրքական պատերազմ

Ռուս-թուրքական պատերազմ, 1806-1812 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Անդրկովկասում և Բալկանյան թերակղզում՝ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը։

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրդումով 1806 թվականին Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Օգտվելով թվական գերակշռությունից՝ թուրքական զորքերը Կարսի, Ախալքալաքի և Ախալցխայի ուղղությամբ հաջող հարձակումներ են կատարում։ 1807 թվականի ամռանը թուրքական զորքերը գլխավոր հրամանատար Յուսուֆ փաշայի գլխավորությամբ մի քանի անգամ հարձակման են դիմում, բայց հաջողության չեն հասնում։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվականի հունիսին Գյումրիի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան 1000 սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։

Աննշան իրադարձություններով պատերազմը ձգձգվեց, և միայն 1812 թվականին Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային։ Պայմանագրի կնքմանը աջակցեց Մոլդովայում բնակվող հայազգի նշանավոր գործիչ Մանուկ բեյը, որի պալատում էլ ստորագրվեց պայմանագիրը։

Դաս 15

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

Պատասխանել Դաս 14. -ի հարցերն և լուծել հետևյալ խնդիրները՝

Խնդիր 1. Ժամացույցի ճոճանակի տատանումը, ջերմաստիճանի սեզոնային փոփոխությունները, ժամացույցի սլաքի շարժումը, լարի թրթռումը, օդանավի թևերի թրթռումը, Երկրի շարժումը Արեգակի շուրջը, էլեկտրական հոսանքի ցանցում լարման տատանումները կրկնելիության հատկություն ունեն: Նշված գործընթացներից ո՞րը կարելի է անվանել մեխանիկական տատանողական գործընթացներ:

Խնդիր 2. Զսպանակի վրա ամրացված գնդիկի տատնումները հնարավո՞ր կլինեն արդյոք, եթե ամբողջ համակարգը բերվի անկշռելիության վիճակի:

Խնդիր 3. Ժամացույցի ճոճանակը կատարում է շարունակական ներդաշնակ չմարող տատանումներ: Նշված մեծություններից ո՞րոնք են հաստատուն և որոնք փոփոխական՝ տեղաշարժը, ամպլիտուդիան,պարբերությունը, հաճախությունը, արագությունը, արագացումը:

Գործնական քերականություն 03.02.21

1․ Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Մատնաչափ(մատի չափ), կիսագունդ(գնդի կես), անհարթ(առանց հարթության), անտեսանելի(ոչ տեսանելի), ինքնաշարժ(ինքնուրույն շարժվող), սկզբնական, արեմտաեվրոպական(արևմտյան եվրոպային), աստղադիտարան(աստղերի դիտարկում), համաշխարհային(համայն աշխարհային), հավասարաչափ(հավասար չափ ունեցող):

2․Տեքստը համառոտ փոխադրի՛ր և հետևություննե՛ր արա:

Եթե մեկը հայտնվի և լրջորեն պնդի, թե երկրի միջուկը մարմելադից է, միանգամից կասենք, որ բնության մեջ մարմելադ չի լինում, դա մարդկային խոհանոցի արդյունք է, ու դրա գոյությունը ենթադրում է մրգատու ծառերի, դրանց պտուղների առկայություն: Կասենք, որ մարդիկ չգիտեն էլ, թե ինչպե՛ս կարելի է բուսականությունն ու խոհանոցային արվեստը երկրի ընդերք տեղափոխել: Հետո էլ հետազոտություններ կատարելու և պարզելու փոխարեն, թե արդյո՞ք երկրի միջուկն իսկապես մարմելադից է, հարց կտանք, թե այդ ի՞նչ մարդ է, որ նման միտք է հղացել: Կամ հենց իրեն կհարցնենք, թե դա որտեղի՞ց է նրան հայտնի դարձել: Իսկ մարմելադի մասին դժբախտ վարկածի հեղինակը խորապես կվիրավորվի և մեզ կմեղադրի, թե կեղծ գիտական նախապաշարմունքի պատճառով մերժում ենք իր պնդումն ու չենք կարողանում օբյեկտիվորեն գնահատել:

Եթե հայտնվի մեկը, ով լրջորեն կպնդի , թե երկրի ընդերքը մարմելադից է՝ մենք դա որպես կատակ կընդունենք պնդելով, որ բնության մեջ պատրաստի մարմելադ չի լինում և դա մարդու կողմից պատրաստված ուտելիք է։ Իսկ նրան՝ իր անհիմն պնդումից հետո , հետազոտություններ կատարեու փոխարեն , կմեղաադրենք մեր ժամանակը վատնելու և վատ գիտական կրթություն ստանալու մեջ։

3․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող աոաջին և միակ մարդն էր:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

4․ Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես`

Լռության մեջ շատ բան է թաքնված: Այն խորհրդավոր է, այն լուռ է, մի քիչ էլ՝ տխուր:
Խոսքերն էլ կարող են կարևոր բան փոխանցել, բայց հաճախ այն, ինչ անհասկանալի է մեզ, դառնում է գայթակղիչ: Այն, ինչ անհասկանալի է` կանչում է, ցանկություն է առաջացնում: Լռությունը հազար խոսք արժե, իսկ խոսքը նույնսիկ եթե հազար իմաստ արտահայտի, չի հասնի կանչող լռությանը, գրավիչ լռությանը: Նույնիսկ եթե իմաստալից ես խոսում, երկար խոսքդ ձանձրացնում է, իսկ լռել կարող ես հավերժ: Լռության մեջ կան հայացքներ, շատ հայացքներ, որոնք խոսում են մեր փոխարեն և խոսում են այնքան գեղեցիկ: Իսկ, երբ դու ես խոսում, ստում կամ թեկուզ ճիշտն ես ասում, քո ձայնը խանգարում է քո հայացքի ձայնին, այն փակում է, խլացնում: Հայացքով դու միշտ կգտնես սուտը, լռության սուտը, բայց երբ խոսքը խագարում է, դու էլ չես կարող տեսնել սուտը, տեսնել մարդու հոգին: Ձեր միջև մի պատ կա, հաստ պատ, որը փակում է ամեն ինչ: Երկար խոսքը գլխապտույտ է առաջացնում, այն քանդում է քո ներսի խաղաղությունը, այն քանդում է քո լռությունը, փչացնում այն: Լռությունը անհասկանալի ու կանչող է, խոսքը միշտ դատարկ է, եթե չկա ապացույց, իսկ գործը` ամեն ինչ է: Երկար խոսելու կարիք չկա, եթե ասածդ կարող ես ապացուցել գործով:

Գործնական քերականություն

  1. Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
    Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հող ինքն իրեն մաքրելու հատկություն ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոններով, բնակավայրում հավաքված կենցաղային աղբով, որովհետև հողի հնարավորություններընույնպես անսահմանափակ չեն: Իսկ թափոններով աղտոտված հողը սպառնում է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:

4.Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:

Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում մթնոլորտային օդի աղտոտումը, , որովհնտև դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի յուրաքանչյուր ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի ընդարձակ ցուցակից կարելի է առանձնացնել մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական խոշոր քաղաքների մթնոլորտում:

5․ Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Աշխարհում միլիոնավոր ճանապարհներ կան, բայց դրանցից լավագույնը դեպի տուն տանող ճանապարհն է։ Այն ամենաերկարն է, բայց ամենասիրելին ու ամենասպասվածը, որովհետև այն տանում է քեզ այնտեղ, որտեղ սպասում են ամենաթանկ մարդիկ։ Տարօրինակ բան է վերադարձը։ Շուրջն ծանոթ տեսարաններ են, ձայներ, ծանոթ մարդիկ։ Եվ նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները:  Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով, տղան զգում էր իրեն անչափ բավարարված իր հայրենի հողում: