Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում: Բառերը թեքվում կամ փոփոխության են ենթարկվում սեռական հոլովից: Երեխա, դասարան, աշուն, մահ
Ուղղական (ո՞վ, ի՞նչ) Երեխա, դասարան, աշուն, մահ
Սեռական (ո՞ւմ, ինչի՞) երեխայի, դասարանի, աշնան, մահվա
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) երեխային, դասարանին, աշնանը, մահվանը
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) երեխայից, դասարանից, աշնանից, մահվանից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) երեխայով, դասարանով, աշնանով, մահվանով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) երեխայի մեջ, դասարանում, աշնան մեջ, մահվան մեջ:
2.Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:
Բոլոր նախադասությունների ընդգծված բառերը ունեն սեռական հոլովում։
3.Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:
Մի ամսով(ումո՞վ, ինչո՞վ) էր գնացել, բայց տարով (ումո՞վ, ինչո՞վ) մնաց:
Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով (ումո՞վ, ինչո՞վ) :
Ամեն ինչ սիրով (ումո՞վ, ինչո՞վ) ու պատրաստկամությամբ (ումո՞վ, ինչո՞վ) է անում:
Ընկերներով (ումո՞վ, ինչո՞վ) հավաքվել են մեկի տանը:
Մի պատրվակով (ումո՞վ, ինչո՞վ) տնից դուրս եկավ:
Ճանապարհը մի կիլոմետրով(ումո՞վ, ինչո՞վ) էլ երկարեցրեց:
4. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:
Ա.Ելևէջ — ելք + և + իջնել, վայրէջք — վայր + իջնել։
Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր: — բան
Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ: — սին