Սա նյութի հղումն է որտեղից ես կարդացել եմ տեքստը։ Սկզբում ամբողջն առաջացավ Խալիֆայից և Գագիկ թագավորից։ Գագիկ թագավորի նստատեղն էր Բերդ-Կապոտին, իսկ Խալիֆայինը Բաղդադը։
- Այդ ժամանակ Խալիֆը հզոր էր և հարկ էր հավաքում հայ թագավորից, մի անգամ երբ Խալիֆան հրամայել էր զորքին որպիսի նրանք գնան և հավաքեն հարկերը թագավորից, նրա զինվորներից երկուսը հանկարծ տեսան հայ թագավորի շատ գեղեցիկ աղջկան՝ Խանում Ծովինարին և զարմանքից խելքները կորցրեցին։ Նրանք գնացին և ասեցին ամենը Բաղդադ Խալիֆային։ Խալիֆան ուղարկեց Հայաստան իր ծառային որպիսի փոխանցի թագավորին՝ կամ ամուսնացնելու է աղջկան իր հետ, կամ նրա երկիրը տակն ու վրա են անելու և վերացնելու նրանց։ Թագավորն ընկավ մտածմունքների մեջ քանի որ Խալիֆը կռապաշտ էր, իսկ թագավորն խաչապաշտ։ Նա ժողով կազմակերպեց, որում հավաքվել էին ժողովուրդը և հոգևորականները, նա լսում էր մարդկանց կարծիքները, մեկն ասում էր որպիսի թագավորն տար իր աղջկան, իսկ մյուսն էլ ասում էր որ թագավորը չտա իր աղջկան և կռիվ անեն։ Բայց վերջում նրանք որոշեցին տան աղջկան, քանի որ ավելի լավ է կորցնեն աղջկան, քանս թե վերացնեն ամբողջ ազգը։ Ծովինարն Գագիկ թագավորին ասաց, որպիսի իր հետ գնա նաև քահանան, որ ամեն օր նա աղոթք անի և որ Խալիֆան մեկ տարի չմոտենա նրան և ամեն մեկը պահի իր կրոնը։ Թագավորն փոխանցեց դա Խալիֆային, իսկ նա ասաց որ այդպես կլինի և նրանք ամուսնացան։ Համբարձման օրը Ծովինարը մյուս աղջիկների հետ գնաց ման գալու։ Երբ նա ծարավեց, ասաց աղջիկներին որպիսի նրանք շարունակեն ճանապարհը, իսկ նա գնա ջուր խմելու Կարմիր ծովի մոտակայքում, քանի որ ջուր չկար նա խնդրեց Աստծուն որ ջուր տա, իսկ Աստված կատարեց նրա խնդրանքը։ Ծովինարը խմեց ջուրը և հետո պարզվեց որ նա հղիացել է Աստծու կամքով։ Եվ այդպեսել ծնվեցին Սանասարը և Բաղդասարը:
2. Ներկայացրո՛ւ Գագիկ թագավորին.
- բնութագրի՛ր — Խիզախ, մեծահոգի, ազգին նվիրված
- արդարացրո՛ւ — նա ստիպված էր տալ իր աղջկան հանուն իր ազգի
- մեղադրի՛ր — կարծում եմ որ պետք չեր միակ աղջկա կյանքը խորտակել հանուն հայրենիքի
3. Ներկայացրո՛ւ Ծովինարին
- բնութագրի՛ր — գեղեցիկ, բարի, մաքուր հոգով
- արդարացրո՛ւ — նա ստիպված էր հանուն իր հոր և հայրենիքի համար ամուսնանալ Խալիֆայի հետ
- մեղադրի՛ր — ես չեմ կարող մեղադրել նրան
4. Ներկայացրո՛ւ Խալիֆային:
- բնութագրի՛ր — ագահ, եսասեր, շահամոլ
- արդարացրո՛ւ — նա իր կարևոր շահերի համար սպառնաց թագավորին որ կվոչնչացնի նրանց
- մեղադրի՛ր — նա Ծովինարին չեր սիրում, ուղակի ուզում էր որ նա կրի իր անունը

