1․ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար(գնահատողական), արդարև(հաստատական), անշուշտ(հաստատական), միայն(սահմանափակման), ահավասիկ(գնահատողական), ի դեպ(գնահատողական),
անպատճառ(հաստատական), ահա(գնահատողական),անպայման(հաստատական), իսկապես(հաստատական), իրոք(հաստատական), հիրավի(հաստատական), ո՛չ(ժխտական), չէ՛(ժխտական), գուցե(երկբայական), երևի(երկբայական),
իմիջիայլոց(գնահատողական), թերևս(երկբայական), կարծեմ(երկբայական), կարծես(երկբայական), միգուցե(երկբայական), այնուամենայնիվ(գնահատողական), մի՞թե(երկբայական), արդյոք(երկբայական),
երանի(գնահատողական), ցավոք(գնահատողական), նույնիսկ(սաստկական), մանավանդ(սաստկական), մինչև իսկ(սաստկական), գեթ(սահմանափակման), լոկ(սահմանափակման), գոնե(սահմանափակման), կարծես թե(երկբայական),
սոսկ(սահմանափակման), միայն թե(սահմանափակման), անկասկած(հաստատական), հապա(սահմանափակման), մի(սահմանափակման), համենայն դեպս(գնահատողական), այսուհետ(սահմանափակման)։
2․ Գտի՛ր վերաբերականները.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար։
գոնե- պարզ
նույնիսկ- բարդ
իբր- պարզ
անպատճառ-ածանցավոր
իբրև- բարդ
թե- պարզ
ահա- պարզ
կարծես թե- բարդ հարադրություն
բարեբախտաբար- բարդ ածանցավոր
4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։
Իրոք ,նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: Ո’չ, դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս ,անշուշտ ,միշտ ինձ հետ է: Արդյո՞ք լուծում ունի այս հարցը:
5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը:
Իմ ուզածի պես էլ եղավ: Իհարկե(հաստատական) իմ սրտով է այդ պատմությունը:Գեթ (սահմանափակման)մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք(գնահատողական), մեզնից ոչինչ կախված չէր: Թերևս (երկբայական) այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ(ժխտական), չի կարող որևէ դեր ունենալ:
5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
Այո, վստահում եմ։
2. Գո՞հ ես տանն անցկացրածդ օրերից:
Այո, գոհ եմ։
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է։
Այո, խելացիորեն մոտեցում ցուցաբերելու դեպքում այն օգտակար է։