ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ
Պատասխանել Դաս 14. -ի հարցերն և լուծել հետևյալ խնդիրները՝
Խնդիր 1. Ժամացույցի ճոճանակի տատանումը, ջերմաստիճանի սեզոնային փոփոխությունները, ժամացույցի սլաքի շարժումը, լարի թրթռումը, օդանավի թևերի թրթռումը, Երկրի շարժումը Արեգակի շուրջը, էլեկտրական հոսանքի ցանցում լարման տատանումները կրկնելիության հատկություն ունեն: Նշված գործընթացներից ո՞րը կարելի է անվանել մեխանիկական տատանողական գործընթացներ:
Խնդիր 2. Զսպանակի վրա ամրացված գնդիկի տատնումները հնարավո՞ր կլինեն արդյոք, եթե ամբողջ համակարգը բերվի անկշռելիության վիճակի:
Խնդիր 3. Ժամացույցի ճոճանակը կատարում է շարունակական ներդաշնակ չմարող տատանումներ: Նշված մեծություններից ո՞րոնք են հաստատուն և որոնք փոփոխական՝ տեղաշարժը, ամպլիտուդիան,պարբերությունը, հաճախությունը, արագությունը, արագացումը: