Փոքր քայլերի արվեստը

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

  1. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները.

տեսիլք — ցնոր, ուրու, երազ, ուրվական

միապաղաղ — միատեսակ, միաձև, միալար

հուզել ֊ խղճահարել

զուսպ ֊ հավասարակշիռ, լուրջ, չափավոր

միամիտ — անխելք, ամուշադիր, պարզամիտ

ձեռնարկել — պլանավորել, ընձեռնել, բռնարկել, հիմնարկել։

2. Եվս մեկ անգամ ուշադիր կարդա՛ ստեղծագործությունը և փորձիր հասկանալ, թե ինչ ասել է ,,փոքրիկ քայլերի արվեստ,,: Կյանքում լինում են շատ դժվարություններ և հիասթափություններ և մարդը ով դիմում էր Աստծուն «փոքրիկ քայլերի արվեստ» ասելով ի նկատի ուներ այն, որ Աստված նրան ուժ տա հաղթահարի կյանքի դժվարությունները, շտկի իր սխալները և շարունակի իր ճանապարհը քայլերով։

3. Քո կարծիքով ո՞րն է ամենակարևոր խնդրանքը: Այն վերնագի՛ր դարձրու և ստեղծագործի՛ր:

«Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են«

Կյանքում ինչ աստիճանի բարձրունքի էլ հասնես, չմոռանաս նրան ում հետես անցել այդ ճանապարհը, կամ նրան ով օգնել է քեզ բարձրանալ այն աստիճաններով, որոնք տանում են վերև դեպի հաջողության և որտեղ էլ նա ընկել է ավելի ներգև։

Ճանապարհորդություն Ստեփանավանում

Ես այս ամառ ընտանիքիս հետ ուղեվորվեցի դեպի Ստեփանավան։ Ճանապարհը շատ երկար էր, մոտ 3 ժամ անց մենք հասանք գյուղ Ագարակ, մենք 3 օր ապրեցինք այդ գյուղում։ Մենք ապրում էինք 1988 թվականին Գերմանացիների կողմից կառուցված տանը, այնտեղ բոլոր տները 1988 թվականին հանդիսացել են որպես հանրակացարան, այնտեղ ապրում էին երկրաշարժից տուժած հայերը։ Ես այցելեցի այնտեղ Դենդրոպարկը, որտեղ գտնվում էին յուրահատուկ գեղեցկությունով տարբերվող բուսականություն որոնց սովորականում չես հանդիպի։ Այցելեցի նաև Լոռու բերդ, որը կառուցվել էր մոտ հազար տարի առաջ, այնտեղ կար համարյա բոլորովին ավերված եկեղեցի որտեղ ես մոմ վառեցի, մարդիկ այնտեղ կառուցել էին լոգարաններ, որոնք մինչև օրս պահպանվել էին։ Գնացի նաև այնտեղի զորամասը, որտեղ արդռն երկար տարիներ զինվորականների ծառայելու չեին բերում։ 3֊րդ օրը ժամը 8֊ին ուղեվորվեցի Երևան։