Հետաքրքիր պատմություն Կոմիտասի կյանքից

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 — 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր — դա — լուր» — ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
— Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, — հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
— Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր — դա — լուր» — ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
— Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
— Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, — ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
— Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան…
— Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, — թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:

աղբյուր — operativ.am

XVII Դար

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ թուրքերի և պարսիկների մղած վերջին պատերազմներում: թութքերը կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն պարսիկների հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:

Դասարանական աշխատանք

Վերհիշիր նախորդ տարվա թեմաներից

Մոնղոլական պետություն Չինգիսխանի օրոք

Չինգիսխանը շատ դաժան էր, հենց դրանով էլ նրա պատմությունը անցած տարվանից տպավորվել է իմ մեջ։ Նա վստահ էր որ երկնքից նրան ուժ է տրվել, որով նա կարող է գրավել ամբողջ երկիրը։ Նա միացնելով Մոնղոլական ցեղերը սկսեց պատերազմել Ազիական ցեղերի և պետությունների դեմ։

Classwork 25.09.2020

2 A: Have you ever tried scuba driving?

B: No, I have never swam.

3 A: Have you ever stayed awake for 24 hours?

B: No, and I have never slept for 24 hours!

4 A: I have never eaten Japanese food.

B: Really? So, you have never tried sushi?

Homework 24.09.2020

A: So what?

B: Well, if I don’t finish it today, I will not give it to the techer tomorrow.

A: I see — and if you will not give it to her, she will be angry with you.

B: That’s right.

A: Well, I will be angry with you if you don’t come into the town with me.

B: Oh, no! Look — if I come with you, will you help me later with the homework?

A: Ok — it’s a deal!


ORIGINAL S

2 dull3 ugly4 cool5 exited6 interested.


ORIGINAL S

2 eat more breakfast

3 be more relaxed

4 go this evening

5 go to school

6 be more polite.

Առաջադրանքներ

Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև: Ծաղկել, քարանալ, անվանել, քարոզել, ձևավորել
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր: Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափակել, սրել
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ: Ոչնչանալ, բոլորել, նույնացնել, ամբողջացնել Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ: Կրկնել, արագանալ, դանդաղել, հաճախել
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ: մկըկալ, տզտզալ, թրխկալ

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել: Վերակառուցել, վերանայել, ստորագրել, հակաճառել, անդրադառնալ, արտահայտել
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր  Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել)կարծում են, որ կաթը ֆաբրիկայում է պատրաստվում(պատրաստվել):

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվի(կազմակերպվել) նրանց կիթը:


Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:

5. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր: Փրփռել, սրբազան, ճամբորդ, համբերություն
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել, փարթամ: Խորդ, նյարդ, երդվել

6. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակ.նթարթ, անընդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակ.նհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնէական քարոզին. Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագագում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

8. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

 Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել, հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

1687 տարվան Իսահակ Նյուտոնը մեկնաբանել է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

9.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) տրվում են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) մեծահարուստ գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել)թողել, որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում)տրվում են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում)բնագավառներում խոշոր (հայտնագործություններ, գյուտեր)հայտնագործություններ (անող, կատարող)անող գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու)ամենախոշոր գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում)մեջ ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման)միասնության, ստրկության (վերացման, ոչնչացման)վերացման կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման)կրճատման ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու)պաշտպանելու գործում:

10. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ ֊ աղքատ

Սրընթաց ֊ արագընթաց

Դյուցազնական ֊ հերոսական

Դյուրաթեք ֊ ճկուն

Առասպելներ մարդու առաջացման մասին

Զարմանալի է, բայց տարբեր ազգերի լեգենդները շատ համընկնումներ ունեն։ Սկզբնապես բոլոր հնագույն ժողովուրդները հավատում էին միակ Աստծուն՝ ամբողջ տիեզերքի ստեղծողին։ Շատ հին առասպելներին բնորոշ է, որ իսկզբանե ամեն ինչ ունեցել է մարդանման տեսք՝ բոլոր արարածները, կենդանիները, բնական երևույթները։

Հին Չինացիների առասպելը

Չինացիներն իրենց մտորումներն ունեն այն մասին թե ինչպես է ստեղծվել աշխարհը։ Ամենա տարածված առասպելը կարելի է անվանել Պան-գուի առասպելը։ Սյուժեն հետևյալն է՝ ժամանակի լուսաբացին երկինքը և երկիրը այնքնա մոտ էին իրար, որ միաձուլվեցին մեկ սև զանգվածի մեջ։ Ըստ լեգենդի՝ այս զանգվածը ձու էր և դր ներսում ապրում էր Պան-գու և ապրում է երկար ժամանակ՝ միլիոնավոր տարիներ։ Բայց մի օր նա հոգնել էր այդպիսի կյանքից և, ծանր կացինով պոկելով Պան-գուն դուրս է եկել իր ձվից այն երկու մասի բաժանելով։ Այս մասերը հետագայում դարձան երկինք և երկիր, իսկ հետո պան-գուն տարրալուծվեց։ Նրա ձայնը վերածվեց ամպրոպի, նրա մաշկն ու ոսկորները դարծան երկրի ամրությունը, իսկ գլուխը դարծավ Տիեզերք։

Հին հնդիկների առասպելները

Աշխարհի նախահայրն էր Բրահման։ Իսկ մարդիկ հայտնվել են նախնադարյան մարդու՝ Պուրուշայի մարմնից, որին աստվածները զոհաբերեցին աշխարհի սկզբում։ Պուրուշայի խելքից առաջացավ ամիսը, աչքից՝ արևը, նրա բերանից ծնվեց կրակը և շնչից՝ քամին։ Օդը առաջացավ նրա պորտից, երկինքը՝ նրա գլխից, իսկ նրա ականջներից ստեղծվեցին աշխարհի կողմերը։ Այսպիսով, մեծ զոհաբերությունից՝ անմահ աստվածները ստեղծեցին աշխարհը։

Մոնղոլների առասպելները

 Մարդն արարվել է Աստծո կողմից, ով հողի մեջ մարդու ձևի փոս է փորել։ Հետո փոթորիկ է արել, ու կավը ջրի հեղեղի հետ լցրել է փոսը։ Անձրևը դադարել է, խոնավությունը չորացել և մարդը, կարկանդակի պես դուրս է եկել փոսից։

Կրթություն ստանալն իմ իրավունքն է

Քեզ համար դպրոց գնալն ամենօրյա պարտադիր բաղադրիչ է, շատ դեպքերում դու չես պատկերացնում քո օրն առանց դրա, իսկ գիտե՞ս, որ կային ժամանակներ, և կան դեպքեր նաև այսօր, երբ ոչ բոլորը հնարավորություն ունեն կրթություն ստանալու․ դրա մասին երազում էին երեխաները, մեծերը, իսկ նրանք, ովքեր ստանում էին, համարվում էին առանձնահատուկներ։

Այսօր կրթություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր երեխա, այդ թվում նաև դու՝ ամրագրված միջազգային կոնվենցիաներում, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներում․ պետությունները պարտավորված են ստեղծել պայմաններ երեխաների կրթության համար։ Դա նշանակում է, որ կարդալով այս նյութը, դու դառնում ես առանձնահատուկ, քանի որ պաշտպանում և օգտվում ես կրթություն ստանալու քո իրավունքից։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (10 դեկտեմբերի, 1948թ.) կոչվող փաստաթղթում նշված են մարդու հիմնական իրավունքները, որոնք ընդունվում են շատ երկրների՝ այդ թվում Հայաստանի կողմից։ Դրանք հատկապես ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության երկրները։ Այդ հիմնական իրավունքների շարքում՝ 28-ի ներքո կրթություն ստանալու իրավունքն է, այն է․

  1. Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի: Կրթությունը, առնվազն տարրական և
    հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի: Տարրական կրթությունը պետք է
    պարտադիր լինի: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի
    լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան,
    հավասարապես մատչելի բոլորի համար:
  2. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու
    իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն
    պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը,
    հանդուրժողականությանն ու բարեկամությանը, է՛լ ավելի նպաստի Միավորված ազգերի
    կազմակերպության խաղաղապահպան գործունեությանը:
  3. Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք
    ունեն:

ՀՀ Մայր օրենքում նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք: Այստեղից էլ բխում են հանրակրթության մասին օրենքները, որոնք կարգավորում և գործիքներ են տալիս քեզ դպրոց գալու և պարտադիր կրթության հնարավորություն ունենալու համար։ Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ դու մեծ արժեք ես քո պետության համար, ուստի ճանաչելով և պաշտպանելով քո իրավունքները, դու ավելի ու ավելի կարևոր, ամուր ու արժեքավոր կյանք ես ստեղծում։ Անհրաժեշտ է հիշել, որ իրավունքները բոլորինն են՝ և՛ մերը, և՛ մեզ շրջապատող մարդկանց, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի առնի այս փաստը․ մեր իրավունքները տարածվում են այնքան, քանի դեռ չեն խախտվել մեր դիմաց և մեր շուրջ գտնվող մարդկանց իրավունքները, մենք պարտավոր ենք հարգել և պահպանել այլոց իրավունքները։ Ուշադրությամբ ճանաչիր քո և քո երկրի հնարավորությունները, որպեսզի նաև օգտվես դրանցից։

Հարցաշար

  1. Ի՞նչ գիտեիր մինչ այս օրենքի և իրավունքի մասին։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է ազատ և հավասար, ամեն մարդ ունի իր իրավունքները, բայց իրավունքները պաշտպանելու հետ միասին մարդ չպետք է հատի ուրիշի իրավունքները։
  2. Ծանո՞թ էիր մինչ այս <<Կրթություն ստանալը իմ իրավունքն է>> մտքին․ ի՞նչ ես հասկանում այն ասելով։ Տարիներ առաջ մարդիկ հնարավորություն չունեին տանել իրենց երեխաներին դպրոց և այդ պատճառով էլ ոչ բոլորն էին հաճախում դպրոց, իսկ հիմա բոլորն էլ իրավունք ունեն հաճախելու դպրոց։
  3. Ինչի՞ մասին է քեզ տեղեկացնում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը։ Երեխան իրավունք ունի հաճախել կրթության տարրական և միջին փուլերը անվճար, իսկ բարձր դասարաններում սովորելու համար ունենալ համապատասխան գիտելիքներ։
  4. Քեզ համար օգտակա՞ր է ծանոթ լինել այդ հոդվածին։ Այո
  5. Կա՞ հոդվածում կետ, որի հետ դու համամիտ չես։ Եթե կա, նշիր թե ինչու։ Չկան
  6. Նշիր, թե ի՞նչ հարցեր առաջացան։ Չառաջացան
  7. Ի՞նչ սովորեցիր այս նյութից, ի՞նչը քեզ դուր եկավ և ի՞նչն էր ամենակարևորը։ Ինձ ավելի շատ դուր եկավ 6-րդ հոդվածը, որտեղ նշվում է որ յուրաքանչյուր անձ որտեղ էլ որ գտնվի, ունի իրավունք իրավասուբյեկտ ճանաչվելու, իսկ ամենակարևորը ինձ համար հենց դա է։

Ex. 4 page 9

2 The band last night played so loud that we all got headaches.

3 The dog run so fast that Gerry couldn’t catch it.

4 I like eating Sara’s food. She cooks good.