Իտալիա
Իտալիայում կիրակի օրը բոլորը հավաքվում են Հռոմի գլխավոր հրապարակում որպիսի լսեն Հռոմի Պապի շնորհավորանքը։ Կան տարբեր ձևեր Զատկի տոնը նշելու համար, օրինակ՝ Զատկի նախօրեին նրանք տարածում են եկեղեցում վառված կրակից ջահերը։ Ժամանակակից Իտալիայում նրանք նախաճաշում են խաշած ձվով, երշիկով և Զատկի տորթով (կուլիչ)։
Ֆրանսիա
Ֆրանսիայում կիրակի օրը հրապարակի կենտրոնում պատրաստում են շատ մեծ ձվից և մսից պատրաստված ձվաձեղ, որի վրա նրանք մոտավորապես ծախսում են 4500 ձու և մոտ մի քանի հարյուր կիլոգրամ միս, նրանք հրապարակում վաճառում են միլիոնավոր շոկոլադե նապաստակների կերպարներ, ճտերի կերպարներ և էլի այդպիսի կենդանիների շոկոլադե կերպարներ որոնք հանդիսանում են Զատկի տոնի թալիսման։
Լեհաստան
Նրանք նշում են Զատկի 2 օր, կիրակի և երկուշաբթի։ Զատկի տոնի կիրակի օրը նրանք հավաքվում են եկեղեցում և այնտեղի ծիսակատարություններից հետո ամեն ընտանիք հավաքվում է տոնական սեղանի շուրջ։ Ըստ ավանդույթների ճաշկերույթը սկսում է աղոթքից, որից հետո նրանք սկսում են ուտել ձու, երշիկ, ծովաբողկ և միս։ Երկուշաբթի օրը նրանք իրար ջրում են ջրով լի փաթեթներով և ոչվոք չի նեղանում դրանից, ջուրը նրանց մոտ նշանակում է առողջություն և հաջողություն։
Մեսքիկա
Մեքսիկայում նրանք նշում են Զատիկը մոտ 2 շաբաթ և սկսում են այն նրանք տոնական հրավառությամբ։ Շաբաթ նրանք կախում են ձյուդաի տիկնիկներ և նրանց հետ էլ հրավառություն, իսկ օրվա վերջում այդ տիկինիկները պայթեցնում են։ Մեքսիկացիները հավատում են, որ նա, ով գիտի Հիսուս Քրիստոսի տանջանքները դեպի Գողգոթա ճանապարհը, ապա կլինի ավելի բարի, շատ զգալի կվերաբերվի ուրիշների վատ իրավիճակի հետ և դրանց շնորհիվ կլինի հաջողակ։

