
2. Lightning
3. Shower
4. Thunder
5. Hot
6. Sun

2. quietly
3. Late
4. Hardly

2. Lightning
3. Shower
4. Thunder
5. Hot
6. Sun

2. quietly
3. Late
4. Hardly
1204թ-ին Չինգիսխանը միացրեց բոլոր Մոնղոլական ցեղերը և ստեղծեց մի պետություն, որից հետո սկսեց պատերազմել Ազիական ցեղերի և պետությունների դեմ։ Ըստ նրանց մարգարեության զորեղ երկինքը Չինգիսխանին տվել է ուժ որով նա գրավելու է ամբողջ տարածքը արևելքից մինչև արևմուտք։ Նա ասում էր կառավարիչներին որ ունի այդ հնարավորությունը, իսկ նրանք պետք է կամ թողեն մոնղոլներին իրենց երկիր։ Ով որ թողնում էր նրանք մտնում և թալանում էին տները, իսկ ով որ պաշտպանվում էր և կռվի էր դուրս գալիս նա դաժանաբար սպանվում էր։ Երեխաներին և կանանց նրանք պահում էին որպես ապագա ստրուկներ, իսկ տղամարդկանց սպանում։ Երբ Չինգիսխանը մահացավ պետությունը բաժանեց 4 մասերի, իսկ ամենամեծը նա կտակեց ամենահզոր Խանին՝ Ուգեդեյին ով հանդիսանում էր նրա ավագ որդին։
Քննարկվող հարցեր
1.Ատոմը՝ քիմիական տարրերի ամենափոքր մասնիկն է որից կազմված են մոլեկուլները։
2.Տարրը՝ ատոմներից է կազմված և ամեն տարր աղյուսակում ունի իր անվանումը և տառը։
3.Ատոմը կազմված է՝ պրոտոններից, նեյտրոններից և էլէկտրոններից։
4.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմ ները և մոլեկուլները պահպանվում են,իսկ քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, ատոմները պահնվում։
5.Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մեկ տեսակի ատոմներից: Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մի քանի տեսակի ատոմներից:
6.Պինդ,հեղուկ,գազային նյութերում ատոմները և մոլեկուլներ գտնվում են — պինդ վիճակի դեպքում նրանք գտնվում են իրար մոտ, իսկ հեղուկ և գազայինի վիճակում նրանք հեռվացած են։
Գործնական աշխատանք .Ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների հավաքում:
Ներքոբերյալ նյութերը `H2, HCl, O2, H2O, N2, Na, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe, H2SO4 դասակարգեք պարզ և բարդի, անվանեք և լրացրեք աղյուսակԱղյուսակ.
| Պարզ նյութեր | Բարդ նյութեր |
| H/2 | H/2/O |
| O/2 | NH/3 |
| N/2 | CH/4 |
| HCL | NaCl |
| P/4 | |
| S/4 | |
| Fe |
Սա նյութի հղումն է որտեղից ես կարդացել եմ տեքստը։ Սկզբում ամբողջն առաջացավ Խալիֆայից և Գագիկ թագավորից։ Գագիկ թագավորի նստատեղն էր Բերդ-Կապոտին, իսկ Խալիֆայինը Բաղդադը։
2. Ներկայացրո՛ւ Գագիկ թագավորին.
3. Ներկայացրո՛ւ Ծովինարին
4. Ներկայացրո՛ւ Խալիֆային:
Ես իմ կարծիքները կհայտնեմ հետևյալ հեքիաթի շուրջ։ Այս հեքիաթը ես կարող եմ բնութագրել որպես 2 ընկերներ, կուժը առաջին ընկերն է, որը ուներ որոշ թերություններ։ Երկրորդ ընկերը ջրավաճառն է ով փորձում էր լրացնել իր ընկերոջ թերությունները։ Կուժը իր ճաքի պատճառով դժվարություն հանդիսացավ ջրավաճառի համար, իսկ ջրավաճառը իր պահվացքով վարվեց կուժի հետ ինչպես ընկերը իր ենկերոջ հետ։ Նա փորձելով լրացնել այդ թերությունը ճաքից հոսող ջրով ծաղիկներ էր ոռոգում դրանով նաև ունենալով իր շահերը։ Իմ կարծիքով ընկերները պետք է լրացնեն իրար թերությունները և ընդունեն միմյանց այնպիսին ինչպիսին նրանք կան։
1833 թվականին երբ ծնվեց իմ նախապապը՝ Գրիգոր Խաչատրյանը, նրա անունից սերմվեց մեր ազգանունը։ Տարիներ հետո նրա եղբոր՝ Գարսևան Խաչատրյանի անունով սերմվեց Գարսևանյան ազգանունը։ 1927 թվականին, երբ 92 տարեկանում մահացավ Գրիգոր նախապապս, նրան հուղարկավորեցին եկեղեցու բակում։ Իմ նախապապը ապրել է Բջնիյում։ Իմ պապիկի հայրիկը մասնագիտությամբ եղել է դարբին և աշխատել է դարբնոցում շուրջ 40 տարի։ Եղել է 2֊րդ համախարհային պատերազմի վետերան։ Իմ նախապապ Բենյամինը գնդակահարվել է արտակարգ հանձնաժողովի աշխատակիցների կողմից (ЧК-Чекист)։
1.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ում անվան փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
ինքը — զինվորը,
նրան — զինվորին
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
ինքն — որսորդը,
նա — ում հետ որ խոսում էր որսորդը
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
իրեն — գիտնականին
նա — գիտնականին խոսքով ապացուցողը
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
նա — անծանոթի դիմացինը
ինքը — անծանոթը
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:
նա — ընկերը
ինքը — հետախույզը
2.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ում անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ` Տղայի հայրը նրանով է պարծենում: Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա(ընկերը) վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը(տղան) գիտի, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա(աղջիկը) իրեն(տատին)այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Աղջիկը զարմացած նայեց տատին, ինքը(աղջիկը) նրան(տատին) այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Ծերունին տղայի կողքին իր(ծերունու) մանկությունն էր հիշում:
Ծերունին տղայի կողքին նրա(տղայի) մանկությունն էր հիշում:
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը(գայլը) չի վախենում շներից:
Գայլն իրեն համոզում էր, որ նա(ինչ որ մեկը) չի վախենում շներից:
Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:
3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:
Օրինակ` Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում: — Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:
Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը ծառային էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:
Երկիրը Արեգակի շուրջը պտտվում է մի տարում:
Երկիրը իր շուրջը մեկը օրում է պտտվում:
Երկիրը առանցքի շուրջը մեկը օրում է պտտվում:
Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ մորաքույրը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդն եղբորից բացի բոլորին վստահում է:
Իտալիա
Իտալիայում կիրակի օրը բոլորը հավաքվում են Հռոմի գլխավոր հրապարակում որպիսի լսեն Հռոմի Պապի շնորհավորանքը։ Կան տարբեր ձևեր Զատկի տոնը նշելու համար, օրինակ՝ Զատկի նախօրեին նրանք տարածում են եկեղեցում վառված կրակից ջահերը։ Ժամանակակից Իտալիայում նրանք նախաճաշում են խաշած ձվով, երշիկով և Զատկի տորթով (կուլիչ)։
Ֆրանսիա
Ֆրանսիայում կիրակի օրը հրապարակի կենտրոնում պատրաստում են շատ մեծ ձվից և մսից պատրաստված ձվաձեղ, որի վրա նրանք մոտավորապես ծախսում են 4500 ձու և մոտ մի քանի հարյուր կիլոգրամ միս, նրանք հրապարակում վաճառում են միլիոնավոր շոկոլադե նապաստակների կերպարներ, ճտերի կերպարներ և էլի այդպիսի կենդանիների շոկոլադե կերպարներ որոնք հանդիսանում են Զատկի տոնի թալիսման։
Լեհաստան
Նրանք նշում են Զատկի 2 օր, կիրակի և երկուշաբթի։ Զատկի տոնի կիրակի օրը նրանք հավաքվում են եկեղեցում և այնտեղի ծիսակատարություններից հետո ամեն ընտանիք հավաքվում է տոնական սեղանի շուրջ։ Ըստ ավանդույթների ճաշկերույթը սկսում է աղոթքից, որից հետո նրանք սկսում են ուտել ձու, երշիկ, ծովաբողկ և միս։ Երկուշաբթի օրը նրանք իրար ջրում են ջրով լի փաթեթներով և ոչվոք չի նեղանում դրանից, ջուրը նրանց մոտ նշանակում է առողջություն և հաջողություն։
Մեսքիկա
Մեքսիկայում նրանք նշում են Զատիկը մոտ 2 շաբաթ և սկսում են այն նրանք տոնական հրավառությամբ։ Շաբաթ նրանք կախում են ձյուդաի տիկնիկներ և նրանց հետ էլ հրավառություն, իսկ օրվա վերջում այդ տիկինիկները պայթեցնում են։ Մեքսիկացիները հավատում են, որ նա, ով գիտի Հիսուս Քրիստոսի տանջանքները դեպի Գողգոթա ճանապարհը, ապա կլինի ավելի բարի, շատ զգալի կվերաբերվի ուրիշների վատ իրավիճակի հետ և դրանց շնորհիվ կլինի հաջողակ։
Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում, գետերի ափերին, ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։
Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։
Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։
Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված են բակտերիասպանիչ հատկությամբ։ Ծառագորտը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։
Գորտի գլուխը շարժուն ձևով միացած է իրանի հետ, սակայն այդ շարժումները սահմանափակ են, քանի որ պարանոցն արտահայտված չէ, գլխի և իրանի միջև ընդգծված սահման չի նկատվում։ Գլխի վրա՝ վերին մասում, գտնվում են քթանցքերը, դուրս ընկած աչքերը, իսկ յուրաքանչյուր աչքի հետևում՝ գլխի կողքերին՝ թմբկաթաղանթները։ Աչքերն ունեն կոպեր՝ վերին մաշկային և ստորին թաղանթային։Գորտ
Գորտի հետևը վերջույթները երկար են, որի շնորհիվ տեղաշարժվում են ցատկումներով։
Գորտի կմախքը կազմված է գանգից, ողնաշարից, վերջույթների գոտիներից և բուն վերջույթներից։ Գորտի գանգը ավելի քիչ ոսկորներ է պարունակում, քան ձկներինը։
Ողնաշարը կազմված է պարանոցային, իրանային, սրբանային և պոչային բաժիններից։ Պարանոցը և սրբանը կազմված են մեկական ողերից, իսկ իրանը՝ յոթ։ Գորտը կողոսկրեր և կրծքավանդակ չունի։
Անոտները և պոչավոր երկկենցաղներն ունեն շատ կարճ կողեր։ Պարանոցային և իրանային ողերի վերին աղեղներն առաջացնում են ողնաշարային խողովակը, որտեղ տեղավորված է ողնուղեղը։
Առջևի և հետևի վերջույթների գոտիները կազմված են երեք զույգ ոսկրերից։ Վերջույթները տեղավորված են մարմնի կողքերիմ և միացած են գոտիներով։ Առջևի վերջույթի գոտին է՝ զույգ թիակ, երկու անրակ, երկու կտցոսկր և մեկ կրծոսկր։ Հետևի վերջույթի գոտին (կոնքը) կազմված է երեք զույգ ոսկրերից։
Առջևի վերջույթները կազմված են բազուկից, նախաբազուկի երկու ոսկրերից և դաստակից, իսկ հետևինները՝ ազդրից, սրունքի երկու ոսկրերից և թաթից։ Դաստակը կազմված է չորս, իսկ թաթը՝ լողաթաղանթներով միացած հինգ մատներից։Գորտի թաթը
Մկանները կորցրել են ձկներին բնորոշ հատվածավորությունը։ Հատկապես լավ են զարգացած անպոչ երկկենցաղների վերջույթների, իսկ պոչավորների՝ պոչի մկանները։
855 թվականի համահայկական ապստամբությունից հետո փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ը Խոստովանողին։ 855 թվականի ամռանը Բուղան ետ կանչվեց. ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Աշոտ Բագրատունու ձեռքում, ով 862 թվականին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։
869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու ջանքերով միասնական ժողով է հրավիրվում, որին մասնակցում են նշանավոր իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Այդ ժողովում միահամուռ որոշում է կայացվում Աշոտ Բագրատունուն հռչակելու հայոց թագավոր։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն», սակայն 869 թվականի Շիրակավանի եկեղեցական ժողովը մերժում է պատրիարքի այդ առաջարկը, բայց միաժամանակ չի հրաժարվում ռազմաքաղաքական դաշինքից։
Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել Բագրատունի, Արծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։ Իր եղբայր Աբասից հետո սպարապետ է կարգում որդուն՝ Շապուհին, իսկ մյուս որդին՝ Սմբատը, դառնում է հայոց թագավոր և շարունակում հոր գործը։ Երեք դուստրերից երկուսին կնության է տալիս Արծրունիներին. Սոֆյան ամուսնանում է Գրիգոր-Դերենիկի հետ և դառնում է Վասպուրականի գահերեց տիկին, իսկ մյուս դուստրն ամուսնանում է Վահան Արծրունու հետ։ Կրտսեր դուստրը՝ Մարիամը, ամուսնանում է Վասակ Գաբուրի հետ, դառնում Սյունիքի գահերեց տիկին։ Բարեկամական և դաշնակցական կապեր են հաստատվում ոչ միայն հայ ազդեցիկ իշխանների, այլև վրացիների ու աղվանների հետ։ Վերջիններիս ազնվականության գլուխ էին անցել վրաց և աղվանից Բագրատունիները։Բագրատունիների թագավորությունը Աշոտ Մեծի հետնորդների օրոք
Դեռևս 870–ական թվականների կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885 թվականին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։