Մի անգամ ընկերներիս հետ դասից ուշանալով գտնվում էինք խանութում երբ ցանկացանք կարճեցնել ճանապարհը շուտ ներկայանալու համար, երբ մենք շտապում էինք դասի հանկարծ նկատեցինք ոչ հեռու գտնվող շներին։ Նրանք սկսեցին մեզ հետապնդել և արագ վազելով ցանկանում էին հասնել մեզ, իսկ մենք գործածելով ավելի շատ ուժեր փորձեզինք փաղչել նրանցից, իսկ դպրոցը գտնվում էր մոտավորապես 60 մետրի վրա, մենք հասանք դպրոց իսկ շները դեռ շարունակում էին անդադար վազել մեր ետևից։ Մենք փորձեցինք ագրեսիա կիրառել շների դեմ, բայց դա վատ որոշում էր, քանի որ այդպես մենք նրանց ավելի շատ գազազեցրինք, իսկ հետո շտապելով եկան շների տերերը և ներեղություն խնդրելով տարան իրենց շներին։
Իմ սիրելի զբաղմունքը
Ես ունեմ շատ հետաքրարություններ որով կարելի է ասել զբաղվում եմ ամեն օր, բայց կան զբաղմունքներ որոնք իմ համար ամենահետաքրքիրն են։ Ես սիրում եմ քայլել բուսականությունով լի վայրերում օրինակ՝ այգում, քաղաքից դուրս և այլն։ Սիրում եմ յուրաքանչյուր տեսակի բնության ձայներ սիրում եմ ծառերի խշշոցը, թռչունների ծլվլոցը, առվակի քչքչոցը և այլ ձայներ, սիրում եմ նաև զբաղվել բակային խաղերով ընկերներիս հետ։ Սիրում եմ հետևել առավոտյան արևածագը և երեկոյան մայրամուտը, հետաքրքրված եմ նաև տիեզերքով, տիեզերքում կատարվող իրադարձություններով, կարդում եմ տիեզերքի մասին։ Ընտանիքով հաճախ դիտում ենք հետաքրքիր հաղորդումներ ինչպես նաև ֆիլմեր։ Սիրում եմ երազել ապագայի մասին, իմ հետագա պլանների մասին և սխալ եմ համարում այն մարդկանց ովքեր կարող են ինձ խանգարել իմ կյանքի հետ կապված զբաղմունքների հարցում։