Քիմիական տարրեր

1. Ջրածին (H|Hydrogen)

Ջրածինը պարբերական համակարգի առաջին տարրն է։ Այն անգույն է, չունի հոտ և համ։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766թ֊ին։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածնի ատոմը կազմված է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլէկտրոնից։ Հանդես է գալիս H² պարզ նյութի ձևով։

Related image

2. Ածխածին (C|Carboneum)

Ածխածին քիմիական նշանը՝ C , ատոմային թիվն է 6։ Բնական ածխածինը բաղկացած է 2 կայուն իզոտոպներից՝ ¹²c և ¹³c։ Այն հայտնի է հեռու անցյալից։ Փայտածուխն օգտագործվել է հանքաքարերից մետաղները վերականգնելու համար։ 1789թ֊ին ֆրանսիացի քիմիկոս Ա. Լ. Լավուազիեն հետևություն արեց ածխածնի տարրային հատկությունների մասին։ Ածխածինը մետաղ չե քիմիապես ակտիվ է միայն բարձր ջերմաստիճաններում։

Related image

3. Թթվածին (O|Oxygenium)

Այն անգույն, անհոտ և անհամ գազ է։ Ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Այն մտնում է բոլոր այն նյութերի բաղադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ՝ մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65% թթվածին։ Ունի 3 կայուն իզոտոպ՝ o¹⁶ , o¹⁷ և o¹⁸ ։ Առաջին անգամ նյութը ստացել է շվեդ գիտնական Շեելեն 1769թ֊ին։

4. Ալյումին (Al|Aluminium)

Ալյումինը պարզ նյութ է, փափուկ, թեթև արծաթսպիտակագույն երանգով մետաղ է։ Այն մոտ 3 անգամ թեթև է երկաթից և պղնձից, սակայն բավական ամուր է։ Ալյումինը հալվում է 600 աստիճան C-ում։ առաջին անգամ ալյումինը ստացել է դանիացի ֆիզիկոս Հանս Էրստեդի կողմից 1825թ-ում և կազմում է երկրակեղևի զանգվածի 7%։

Image result for հանս էրստեդի

5․ Երկաթ (Fe|Ferrum)

Այն սպիտակ, արծաթափայլ մետաղ է։ Նրա հալման ջերմաստիճանը 1539 աստիճան ցելսիուս է։ Այդ մետաղին բնորոշ են արագ մագնիսանալու և ապամագնիսանալու հատկությունները, ինչը հնարավորություն է տալիս երկաթը լայորեն օգտագործելու էլեկտրատեխնիկայում և էլեկտրոնային սարքերում։ Երկաթի տաքացված լարը թթվածնի մեջ մտցնելիս բուռն այրվում է՝ արձակելով շիկացած շիթեր, իսկ ջրածնի հետ երկաթը չի փոխազդում։

6. Ազոտ (N|Nitrogenium)

Ազատ վիճակում անհամ և անհոտ գազ է, ջրում վատ է լուծվում։ Բնության մեջ ազոտը կազմված է 14N և 15N կայուն նուկլիդներից։ 1772թ-ին Հենրի Կավենդիշը իրականացրել է հետևյալ փորձը, նա բազմիցս օդ է բաց թողել այրվող քարածխի վրա, որի արդյունքում առաջացավ նստվածք, որը Կավենդիշը անվանեց խեղդող օդ։ Ազոտը հայտնագործվել է 1772թ-ին շոտլանդացի գիտնական Դանիել Ռեզերֆորդի կողմից։ Գործարանային պայմաններում ազոտը ստանում են օդից։ Դրա համար օդը սկզբում սառեցնում են, սեխմում և հեղուկ վիճակում ենթարկում թորման։ Ազոտ պարունակում են քարածուխը, նավթը և կենդանի օրգանիզմները։ Բույսերն ազոտը հիմնականում վերցնում են հողից, իսկ կենդանիներն այն ստանում են բույսերից։

Image result for դանիել ռեզերֆորդ

7․ Արծաթ (Ag|Argentum)

Այն ազնիվ մետաղ է, գեղեցիկ, սպիտակ և փափուկ։ Այն հայտնի է շատ վաղուց, Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարթեր։ Ավելի ուշ արծաթը օգտագործվում էր որպես մետաղադրամ։ Արծաթից պատրաստված գեղարվեստական առարկաներ են գտնվել նաև Էրեբունիում, Երզնկայում, Արտաշատում Արծաթի հանքաքարի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են Մեքսիկայում, Կանադայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Չինաստանում ինչպես նաև Հայաստանում։

Image result for արծաթ

8․ Ոսկի (Au|Aurum)

Այն դեղնապայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է։ Ոսկին մարդկությանը ամենից վաղ հայտնի մետաղն է։ Այն արդյունահանվում է 38 երկրներից։ Հայաստանում և Արցախում նույնպես կան ոսկու հանքեր։ Մարդկության ողջ պատմության ընթացքում արդյունաբերվել է 150-200․000 տոննա ոսկի։ Ոսկու ամենախոշոր պաշարները գտնվում են մոլորակի միջուկում։ Մաքուր ոսկին օգտագործվում է էլեկտրատեխնիկայում և արվեստում։ Նրա նրբաթերթերն օգտագործվել են հին հայկական մանրանկարչության մեջ, նաև ժամացույցներ զարդարանք և սպասքի առարկաները ոսկեզօծելու համար։

Image result for ոսկի

9․ Սնդիկ (Hg|Hydrargyrum)

Սնդիկը սպիտակ, արծաթափայլ, սովորական պայմաններում հեղուկ մետաղ է, նրա գոլորշին չափազանց թունավոր է։ Սնդիկը հայտնի է շատ վաղ ժամանակներից (մ․թ․ա) երկրորդ հազարամյակ (Հնդկաստան, Չինաստան, Եգիպտոս)։ Պարունակվում է հրաբխային լեռնային ապարներում։ Այն լուրջ վնաս է առաջացնում մարդու առողջության և բնության վրա։ Ընկնելով շրջակա միջավայր, այն փոխանցվում է օդային հոսանքներով, այնուհետև կրկին նստում է հողի վրա, հողից էլ անցնում է գետերի, լճերի և օվկիանոսների մեջ։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակությունը անցնելով մարդու օրգանիզմ կարող է թունավորել թոքերի, երիկամների, մաշկի և այլ օրգանների վրա և կարող են հանգեցնել մահվան։ Այն օգտագործում են գիտական և չափող սարքեր ստանալու համար։

Image result for սնդիկ

10․ Յոդ (I|Iodum)

Սովորական պայմաններում յոդը մոխրամանուշակագույն, թույլ մետաղական փայլով բյուրեղական նյութ է։ Այն առաջին անգամ ստացել է Ֆրանսիացի քիմիկոս Բ․ Կուրտուան 1811թ-ին՝ ծովային ջրիմուռներից։ Նրա լուծույթները մանրէասպան են։ Յոդի օրական պահանջը մարդու օրգանիզմում 100-200 մկգ է։ Յոդը պարունակվում է բոլոր հյուսվածքներում, իսկ մարդու օրգանիզմում հիմնականում արտադրվում է վահանագեղձում։ Այն օգտագործում են հիմնականում բժշկության մեջ, որպես հակասնկային, հակաբորբոքային և ցավը մեղմացնող միջոց, նրանով ախտահանում են վերքերը։ Նրա մոլեկուլը երկատոմային է, վատ է լուծվում ջրում։

Image result for Յոդ նկար

Գործնական աշխատանք

1.Տեքստի ածականներն, ըստ անհրաժեշտության, դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):

Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):

Հայտնի ֊ ավելի հայտնի, ամենահայտնի

Խոշոր ֊ ավելի խոշոր, ամենախոշոր

Փոքր ֊ ավելի փոքր, փոքրագույն

Սարսափելի ֊ ավելի սարսափելի, ամենասարսափելի

Արդյունավետ ֊ ավելի արդյունավետ, ամենաարդյունավետ։