
Բաոբաբը ունի շատ հաստ բուն և որի շնորհիվ տարբերվում է բոլոր հասարակ ծառերից, Բաոբաբն ունի 8 տեսակ, իսկ դրանցից 7-ը աճում է Աֆրիկայում՝ սավանաներում, իսկ մի տեսակը Ավստրալիայում։ Նրա բնի շրջագիծը կազմում է մոտ 10 մետր, նրա տեսակները լինում են 18-25մ բարձրությամբ։ Միայն նրա սաղարթը կազմում է շուրջ 40մ սկսելով ծառաբնի վերին մասից։ Նաև կա այնպիսի առասպել, որ Աստված Բաոբաբը տնկել էր Կոնգո գետի հովտում։ Այն չի այրվում, որովհետև նրա բնափայտը հագեցած է ջրով։ Ձմռանը, երբ Աֆրիկայում չորային շրջան է, ծառի տերևները թափվում են և Բաոբաբն ընդունում է արտասովոր տեսք՝ այն նմանվում է արմատներն վերև աճող ծառի։ Բաոբաբն ունի փխրուն բնափայտ, որը, անձրևների շրջանում, սպունգի նման կուտակում է ջուրը։ Ծառի հաստ՝ 10 սմ-ի հասնող կեղևը ջուրը պաշտպանում է գոլորշանալուց։ Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին Բաոբաբը ծաղկում է։ Նրանք բացվում են երեկոյան, ապրում են մեկ գիշեր՝ իրենց հոտով գրավում են չղչիկներին, իսկ առավոտյան ծաղիկները թոշնում են, առձակելով տհաճ հոտ և թափվում են, այնուհետև աճում են երկարավուն վարունգին նմանվող պտուղներ, որոնք ունեն թթվաշ համ և դրանք շատ են սիրում կապիկները, դրա համարել ծառն անվանում են նաև «կապիկների հացի ծառ»։ Ծառի կյանքի տեվողությունը կազմում է շուրջ 5000 տարի։ Մարդիկ նաև օգտագործում են Բաոբաբի բոլոր մասերը։ Կեղևից պատրաստումեն կոշտ թելեր, պարաններ, գործվածքներ։ Մատղաշ տերևներն օգտագործում են սննդի մեջ՝ պատրաստում են աղցան և ապուր, իսկ պտուղներից և արմատներից պատրաստում են դեղամիջոցներ։
Իսկապես կարելի է անընդհատ հիանալ և զարմանալ բնության հազվագյուտ երևույթներով։