- Նապաստակի տեսած առավոտյան արևն ինչպիսի՞ն էր: Հիմա նկարագրի՛ր քո տեսած առավոտյան արևը: Այսօր արթնանալուն պես պատուհանից դիտում էի սարերից ելնող արևին, որը կարծես ձուլվել էր հորիզոնի հետ և ստացել էր ոսկեգույն երանգ և կարծես ներկել էր մեր տան պատուհանը
- Հաստատի՛ր կամ ժխտի՛ր հետևյալ մտքերը.
- նապաստակը վախկոտ էր — Այո
- նապաստակը երազկոտ էր — այո
- նապաստակը վախկոտ-երազկոտ էր — այո
- նապաստակն ինքնահավան էր — այո
- նապաստակն ուշադիր էր շրջապատի հանդեպ — այո
- նապաստակը հումորի զգացում ուներ — ոչ
- նապաստակը նախանձ էր — այո
- նապաստակը վախկոտ էր — այո
Գործնական աշխատանք
- Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: (նշված չե ինչ հագուստ) Բ. Դերձակը հագուստն էր կարում: (խոսքը գնում է կոնկրետ մի հագուստի մասին)
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում:(նշված չե ինչ գիրք է վաճառվում) Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:(նշվում է թե ինչ գրքի մասին է խոսքը)
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:(չի նշվում թե ինչ թռչուն)
Բ. Ծովային թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:(այստեղ նշվում է թե որ թռչունն է կատարում գործողությունը)
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: (այստեղ չեն խոսում կոնկրետ մի որսորդի մասին) Բ. Անտառում որսորդին հանդիպեց:(այստեղ էլ խոսքն ուղղված է անձին)
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել:(չի խոսվում կոնկրետ արջի մասին) Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:(այստեղ խոսվում է արջի մասին)
2. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել:
1 Արամը ձեռքով արեց իր ամենամոտ ընկերոջը։
Ծեր պապիկը ձեռքով արեց մահին և փակեց իր աչքերը։
2 Տղան ընկավ գետնին և գրիչը տղայի աչքը մտավ, քանի որ նա վազում էր գրիչը բռնած։
Տղան ընկերոջ աչքը մտավ իր արարքներով։
3 Քսան տարի հետո երբ ընկերները նորից հանդիպեցին նրանք իրար ձեռք մեկնեցին և գրկախառնվեցին։
Երբ ընկերներից մեկը ընկավ վատ վիճակի մեջ, իր մյուս ընկերը օգնության ձեռք է մեկնում նրան։
Վիկինգներ
Նրանց մասին լսել եմ 6 տարեկանում նայելով բազում մուլտֆիլմեր և կարդալով հեքիաթներ։ Վիկինգ բառը առաջացել է հին “wicing-ծովահեն” անվանումից։ Վիկինգները եղել են հին սկանդինավյան ծովագնացներ, նրանք հիմնականում խոսել են հին նորվեգերենով։ Նրանք առևտուր են կատարել ամբողջ Եվրոպայի՝ հյուսիսի կենտրոնում, արևելքում և արևմուտքում։ Վիկինգ բառը նաև հիմա օգտագործում են ժամանակակից անգլերենում և նաև բարբառներով։ Նրանք արշավում էին Հյուսիսային Եվրոպայում և այդպես արշավելով հասնում հայրենիք, իսկ այն առևտուրը որը նրանք կատարել են Եվրոպայում դա նրանք կատարել են 8-11րդ դարերում։ Օժտված լինելով նավարկելու և ծովագնացությանը հատուկ բոլոր հրաշալի կարողություններով, և օգտագործելով երկայն նավեր՝ վիկինգների գործողությունները, երբեմն, ծավալվել են նաև Միջերկրական ծովի առափնյա հատվածներում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Վիկինգների ներկայիս հասկացությունը, որով հաճախ սխալմամբ անվանում են վիկինգների այսօրվա հետնորդներին և այժմյան Սկանդինավիայի բնակիչներին, մեծապես տարբերվում է այն բարդ կերպարից, որը երևան է եկել հնագիտական և պատմական աղբյուրներից։
Լրացուցիչ աշխատանք
1.Գնացք, շուն, տարի, կայսր բառերը հոլովի´ր:
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-Գնացք, շուն, տարի, կայսր
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-գնացքի, շան, տարում, կայսրի
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-գնացքին, շանը, տարուն, կայսրին
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-գնացքից, շնից, տարուց, կայսրից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-գնացքով, շնով, տարով, կայսրով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-գնացքում, շան մեջ, տարվա մեջ, կայսրի մեջ