Մարդիկ չեն կարդում գրքեր պատճառաբանելով թե ժամանակ չունեն։ Գիրք կարդալը չի սիրում հրամայական քանի որ մարդուն չպետք է ստիպել գիրք կարդալ և հատկապես երեխաներին։ Նրանց պետք է հատուկ մոտեցում որպեսզի երեխայի մեջ սեր առաջացնել դեպի գրքերը, այո գրքերը սիրահարվելու նման մի բան է, եթե այն քեզ հետաքրքիր է քեզ թվում ապա դու սիրահարվում ես և անընդհատ կարդում, բայց ես կարծում եմ այդ ժամանակը չպետք է գողացված լինի ինչ որ ուրիշ գործողությունից, այսինքն եթե մարդը ցանկություն ունենա կարող է 24 ժամվա ընթացքում ժամանակ կգտնի գիրք կարդալու համար։
Իմ կարծիքը Ճ․ Ամիրեջիբի «Հեծանիվ» պատմվածքի շուրջ
Ճաբուա Ամիրջենի այս պատմվածքը մի տղայի մասին է։ Այդ տղան իր հոր հետ աշխատելու ժամանակ մի հեծանիվով տղայի է հանդիպում և նա այդ հեծանիվով տղայից հետո ցանկություն է ունենում ունենալ հեծանիվ և իր հորը դրա մասին հայտնում է։ Հայրը պատասխանում է, որ պետք է այն տղան իր քրտինքով գնի։ Տղան ամիսներ շարունակ աշխատելով վաստակում է այդ գումարը նրա քույրը նույնպես ուղում է ունենալ հեծանիվ, իսկ տղան իր փողով իր քրոջը հեծանիվ է առնում։ Իմ կարծիքով հայրը ճիշտ է արել որ փոքրուց տղային ինքնուրույնություն է սովորեցրել, իսկ տղան իմ կարծիքով ճիշտ չի վարվել որ այդ ծանր պայմաններում իր ծնողներից որևէ բան է պահանջել և գումարը աշխատելով պետք է օգներ ծնողներին։
Մուշեղ Գալշոյան «Սպասում»
Այս պատմվածքը Կոմիտասի մի բարի արարքի մասին է։ Դեկտեմբերի կեսն էր։ Մի մարդ իր դրամապանակը կորցրել էր, իսկ Կոմիտասը այն գտել էր և մեջը ընդամենը 10 ֆրանկ։ Կոմիտաը հասկացավ որ սա մի խեղճ մարդու դրամապանակ է։ Նա ուշանում էր ճաշից, բայց այդ ցրտին շարունկաում էր սպասել։ Ահա և մի քանի ժամանակ անց եկավ նրա տերը, դա մի կին էր ով լարվածությունից և վաղից դողում էր։ Կոմիտասը հասցրել էր 100 ֆրանկ դնել նրա դրամապանակի մեջ և ասեց որ դեռ չբացի։ Նա նաև հրավիրեց կնոջը հայկական եկեղեցում նվագահանդեսի և գլուխը խոնարհելով գնաց։ Ես կարծում եմ բոլորն էլ գիտեն թե ինչ բարի և մեծահոգի մարդ է եղել Կոմիտասը, ահա և նրա բարի արարքներից մեկը։ Սա էլ սուրբ հոր Կոմիտասի բնութագիրը։
Հրաշք
Մենք ուրբաթ օրը գրադարանում անում էինք ընթերցանություն։ Ես կարդացի մի գիրք որի անունն է «Հրաշք»։ Ես համառոտ պատմեմ այդ գրքի մասին։ Մի տղա է լինում 10 տարեկան և նա պատմում է իր տարիքի երեղաներից իր արտաքինով, սակայն անում է այն ինչ անում են բոլոր 10 տարեկան երեխաները՝ պաղպաղակ ուտում, խաղում և այլն, բայց նա կարծում է, որ եթե նա սովորական մի տղա լիներ ապա նրանից չեին վախենա իր տարիքի երեխաները երբ նա գար հրապարակ, նրան այդպես ուշադիր ոչ ոք չեր նայի։ Բայց նա ինչպես և իր ընտանիքի անդամները սովորել էին այն մարդկանց դեմքերը երբ նրանք տեսնում էին տղային, սակայն նրա քույրը այդպիսին չեր։ Նա անգամ գոռաց այն մեծ տղաների վրա ովքեր նվաստացնում էին տղային։ Տղան ասում էր, թե ինչ էլ իր մտքում պատկերացնի կարդացողը դա էլ է քիչ որովհետև նա շատ գեշ էր։ Ես կարծում եմ որ մարդուն արտաքինից դատել հարկավոր չե, իսկ խնդիր ունեցող մարդկանց պետք չե ուշադրության կենտրոնում պահել վատ իմաստով։
Ամառային հանգիստ
Ես Սարգիսն եմ և սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։ Ես ամառը սկսեցի էքսկուրսիայով դեպի Գառնի, այնտեղ շատ հետաքրքիր անցավ իմ օրը։ Ես այցելեցի Գառնու տաճար և հավաքեցի տեղեկություն։ Այն կառուցվել է Տրդատ առաջին թագավորի օրոք (66-88թթ․) և երկրաշարժի պատճառով վերակառուցվել։ Իսկ հետո հունիսի 8-ին նշեցի տարեդարձս։ Ամռանը հաճախ էի կարդում գրքեր, օրինակ՝ կարդացել եմ Ժյուլ Վեռնի <<Խորհրդավոր Կղզին>> և այլն, իսկ հիմա ես հաճույքով հաճախում եմ դպրոց։