Փորձ 1․ Մոմի հալումը
Փորձ 2․ (Հրաբուխ) ամոնիումի միքրոմատի քայքայումը
Փորձ 3․ Սոդայի և աղաթթվի փոխազդեցությունը
Փորձ 4․ Պղնձարջասպի և նատրումի հիքրօքսիդի փոխազդեցություն
Փորձ 5․ (Հրավառություն) մագնեզիումի այրումը
Փորձ 6․ Ապակու ձողի ծռումը։
Փորձ 1․ Մոմի հալումը
Փորձ 2․ (Հրաբուխ) ամոնիումի միքրոմատի քայքայումը
Փորձ 3․ Սոդայի և աղաթթվի փոխազդեցությունը
Փորձ 4․ Պղնձարջասպի և նատրումի հիքրօքսիդի փոխազդեցություն
Փորձ 5․ (Հրավառություն) մագնեզիումի այրումը
Փորձ 6․ Ապակու ձողի ծռումը։
Նախագծի վերնագիրը՝ Project «MediaSmart»
Նախագծի մասնակից(ներ) Սարգիս Գրիգորյան, Աշոտ Խաչատրյան, Հակոբ Դավեյան
Ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նախագծի ընթացքը՝ հարցազրույցի և տեսաֆիլմերի միջոցով։

Դվինը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբերին և Մովսես Խորենացու արձանագրություններով այն պարսկերեն նշանակում է բլուր, նաև Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը առաջացել է հենց այդ բլուր բառից։ Նրան նաև շփոթել են Արտաշատի հետ, որովհետև այդ երկու նշանավոր քաղաքները գտնվել են հենց կողք-կողքի։ Ռոբերտ Քեր Փորթերը այցելելով Դվին նա կարծել է, որ կանգնած է Արտաշատի ավերակների վրա և պատմում է որ՝ ամեն ինչ պատված էր բլուրներով, որոնք առաջացել էին այնտեղի ավերակների վրա։ Այնտեղ ամենուրեք հսկայական հուշարձաններ էին․ պատմում էր նա։ Դվին անվանումը նաև տարբեր ազգերում ունեցել է տարբեր անվանումներ, հայերենով այն պատմիչների արձանագրություններով հնչել է՝ Դուին և Դվին, արաբները արտասանել են՝ Դաբիլ, Ադաբին ձևով, իսկ հույների լեզվով այն եղել է Դուվի և այլն։ Այդ ժամանակ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդին՝ Խոսրով Կոտակը (Կարճահասակ) և նրա գործերից մեկն էլ հենց Դվինն էր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ Դվին կոչում էին միայն բերդն ու բլուրը, սակայն հետո Դվին կոչվեց ամբողջ քաղաքը, երբեմն նաև Արտաշատի որոշ մասը և Արաքս գետը կոչվել են Դվնադաշտ և Դվնագետ։ Դվինը՝ բացի հայ պատմիչներից հիշատակություն են ունեցել նաև պարսկական, արաբական, ասորական, վրացական և հռոմեական բազմաթիվ մատենագիրներ, սակայն նրանց համար անհնարին էր ամբողջական պատկերացում կազմել Դվինի մասին, որովհետև նրանք սոսկ հիշատակում են քաղաքի անունը։ Դվինը գտնվելով Հայաստանի արևմտյան մասում այն շարունակում է մնալ մեր պատմության մեջ, որպես մեր մշակույթի կտոր։


Հայկական ավանդական խաղողի գինի պատրաստելու համար գյուղի բնակիչներից մի քանիսը քաղում են խաղող, իսկ կանայք ոտքերով ճզմում այն։ Իսկ հետո թողնում այն մեկ շաբաթ որ թթվի։ Այսպիսի եղանակով պատրաստում են հաճախ գյուղերում։ Գինի կարելի է պատրաստել նաև տան պայմաններում, դրա համար պետք է խաղող և շաքարավազ և նույն պատրաստման եղանակը։ Օրինակ՝ ես պատրաստելու եմ գինի տան պայմաններում։
Ղեկավարվելով հետևյալ սխեմայով բնութագրեք հետևյալ նյութերի` երկաթի,արծաթի,ոսկու, ջրի,կերակրի աղի,պղնձի,կավճի,ալյումինի,պղնձարջասպի , ածխաթթու գազի , շաքարի, էթիլ սպիրտի, քացախաթթվի, ացետոնի ֆիզիկական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Աղյուսակի սյունակում գրանցե՛ք տեղեկություն նյութի հոտի մասին: Ձեռքի թեթև շարժումով նյութի մակերեսից օդն ուղղեք ձեր կողմը և որոշե՛ք հոտ ունի՞արդյոք նյութը
| Նյութի անվան. | Ագրեգ.վիճակը | գույնը | հոտը | համը | Խտու-թյունը գ/մլ ρ | Լուծ․ջրում | tհալմ․tեռմ․ | Ջերմա-էլեկտրահաղորդակց․ | Պլաստ. |
| Երկաթ Fe | պինդ | մոխր | — | — | 7,83 | — | 1539 2870 | + | + |
| արծաթ Ag | պինդ | սպիտակ | — | — | 10,5 | — | 961 2167 | + | + |
| ոսկի Au | պինդ | դեղին | — | — | 19,3 | — | 1063 2880 | + | + |
| ջուր H2O | հեղուկ | — | — | — | 1,00 | + | 0 100 | — | — |
| կերակրի աղ NaCl | պինդ | սպիտակ | + | + | 2,17 | + | 801 1465 | — | — |
| պղինձ | պինդ | կարմիր | — | — | 8,96 | — | 1083 2543 | + | + |
| կավիճ | պինդ | սպիտակ | — | — | 2,71 | + | քայքայվում է | — | — |
| նյութի անվ․ | Ագրեգ․վիճակը | գույնը | հոտը | համը | խտությունը գ/մլ p | լուծ․ջրում | tհալմ․ tեռման | Ջերմա-էլեկտրահաղորդակց․ | |
| ալյումին | պինդ | մոխրագույն | — | — | 2,70 | — | 660 2500 | + | + |
| պղնձարջասպ | պինդ | կապույտ/կանաչ | — | — | 2,28 | + | քայքայվում է | + | + |
| ածխաթթու գազ | գազային | — | — | — | 0,00198 | — | -78,5 —՛՛՛՛՛ | — | — |
շաքար | պինդ | սպիտակ | + | + | 1,59 | + | 185 քայքայվում է | — | |
| էթիլ սպիրտ | հեղուկ | — | + | + | 0,79 | + | -114 78 | + | — |
| քացախաթթու | հեղուկ | — | + | + | 1,05 | + | 17 118 | + | — |
| ացետոն | հեղուկ | — | + | + | 0,79 | + | -95 65 | + | — |
1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:
Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն:
Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը):
1)Դավաճանել ընկերոջը։
Դավաճանել հայրենիքին։
2)Ուրանալ ծնողներին։
Ուրանալ լավությունը։
2. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:
Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, հանցանքը, ընտանիքը:
Բացատրել դասը, ներել սխալը, կարոտել ընտանիքը, մոռանալ հանցանքը, բացատրել հորը, ներել հանցանքը, կարոտել տատին, մոռանալ դասը, բացատրել մարդկանց, ներել հորը, կարոտել մարդկանց, մոռանալ ընտանիքը, բացատրել սխալը, ներել մարդկանց, կարոտել հորը։
3. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Փարվել, գրկել, բռնել:
Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:
Գրկել երեխային, փարվել աղջկան, բռնել գլուխը, գրկել Արային, փարվել Լուսինեին, բռնել մազերը, գրկել մորը, փարվել գեղեցկուհուն, բռնել թևը։
4. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
Հպարտանալ ընկերներով, կարոտել հողը, սիրել ընկերներին, մտաբերել հայրենիքը, հպարտանալ հողով, կարոտել հայրենիքը, սիրել քրոջը, մտաբերել ծնողներին, հպարտանալ ջրով, կարոտել ծնողներին, սիրել արևը, մտաբերել ընկերներին, կարոտել արևին, կարոտել ջրին։
Աշուն էր, պայծառ աշուն…
Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում-տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։
Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ և սիմինդրի տերևը որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։
Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։
Մենք մեր ճամփորդության ընթացքում այցելեցինք շատ հետաքրքիր տեղեր։
1֊ին օր
Մենք շարժվեցինք մայր դպրոցից, իսկ առաջին կանգառը եղավ Սևանում՝ Հայրավանք եկեղեցու մոտ։ Մենք մուտք կատարեցինք եկեղեցի, որից հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Ճանապարհը տևեց շատ երկար, և վերջապես մենք հասանք Արցախ, իսկ առաջին տեղը որտեղ մենք կանգ առանք Արցախում դա նրա հնագույն վանքերից մեկում՝ Դադիվանքում շա՜տ հիանալի տեղ էր նրա անվանումը առաջացել է Դադի առաքյալի անունից ով եղել էր Հիսուսի աշակերտը։ Հետո մենք ուղևորվեցինք դեպի Հաթերք գյուղ՝ արվեստի դպրոց, պարեցինք, երգեցինք և գիշերեցինք գյուղում։

2֊րդ օր
Հաջորդ օրը այցելեցինք գյուղի դպրոցը՝ օրը սկսեցինք մարմնամարզանքով, հետաքրքիր անցավ։ Մենք նաև այցելեցինք եկեղեցիներ որոնցից է նաև Սուրբ Աստվածամոր եկեղեցին։


Ճիշտ է այն բոլորովին ավիրվել է, բայց շարունակում է մնալ մեր պատմության սուրբ եկեղեցիներից մեկը։ Մենք նաև այցելեցինք զոհված ազատամարտիկների մոտ։

Մենք բոլորի առջև խոնարհվելուց հետո երեք անգամ զանգերին խբեցինք։

Հետո գնացինք Ստեփանակերտի գորգագործության գործարան և դիտում էինք մարդկանց արվեստը՝

Հետո գնացինք այնտեղի Շառլ Ազնավուրի արվեստի կենտրոն որտեղ դիտում էինք աղջիկների պարի պարապմունքները, իսկ հետո ուղևորվելով Շուշի։ Մենք գիշերեցինք Նարեկացու արվեստի կենտրոնում։
3֊րդ օր
Առավոտյան նախաճաշից հետո գնացինք Ասկերանի բերդ,

Իսկ հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Տիգրանակերտ՝ գորգերի փառատոնին մասնակցելու։ Հետո կանգ առանք «Մենք ենք մեր սարերը» արձանի մոտ։


4֊րդ օր
Արդեն վերջին օրը մենք այցելեցինք Շուշիի վանք, որը մեզնից այդքան էլ հեռու չեր գտնվում, իսկ այդ օրը կիրակի էր այնտեղ մենք մասնակցեցինք առավոտյան պատարագին։


Մենք այդ օրը նաև գնացինք դրամի թանգարան որտեղ մենք անզեն աչքով տեսանք հին և նոր ժամանակների գումարները, որոնք օգտագործվում էին դեռ Ք.ա։



Վերջում արդեն հասնելով Հունոտի կիրճ մենք արշավեցինք և անցանք երկար ճանապարհ ։




Իսկ արշավից հետո արդեն լավ տպավորություններ ստացած շարժվեցինք Երևան։
Դասացուցակ
Ժամատախտակ
Միջին դպրոցի կայք
Ընտրությամբ գործունեություն — անգլերեն
Մարզական ակումբ — բասկետբոլ
Լրացուցիչ կրթություն դպրոցում — չեմ հաճախում
Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս — անգլերեն, թումո
Շուրջտարյա նախագծեր — ֆլեշմոբեր, թարգմանչական նախագծեր
Տնային աշխատանք — բոլորը
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
______________________________________________________________________________
Որսորդը բռնեց մի կաքավ ցանկություն ունենալով մորթել։ Եվ կաքավը ասաց.
__ Մի սպանիր ինձ, որ բազում կաքավներին բերեմ քո թակարդը։
Եվ ասաց որսորդը.
__ Այժմ դու իսկապես կմեռնես իմ ձեռքով, որ սիրելիներտ ու ազգակիցներիտ մատնումես մահվան։