Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր բառերը՝ կացարան, կենցաղ, մենակեց, արտիստ, յուր:
կացարան-Կենալու՝ մնալու՝ ապրելու տեղ, բնակարան:
կենցաղ-1. Կյանքի ընդհանուր կացութաձևը, որևէ ժողովրդի՝ որոշակի սոցիալական խմբի ևն սովորությունների և բարքերի ամբողջությունը, ինչպես նաև ամենօրյա ապրելու ձևը և բովանդակությունը, ապրելակերպ, ապրուստ, նիստուկաց, բարք:
2. Առօրյա՝ առտնին կյանք:
յուր-Ինքն դերանվան հնաձև սեռական հոլովը, իր:
մենակեց-մենակ ապրող
2. Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝
Արդարև, հիվանդի աչքերի մեջերևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտհիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:-50 տարեկան կին էր,սակայն ածքերից երևում էր,որ եսամոլ եր,որքան էլ,որ նարա աչքերը լինեյին գեղեցիկ:
3. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:
Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք:
Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ:
(Երկու ամիս չանցած` մանուկն արհեստանոցից փախչում ուսումնարան: Բարի մարդիկ տալիս են նրա ուսումնավարձը: Նա սովորում է գրել—կարդալ: Այրին հանձնում է նրան հագուստեղենի վաճառատուն: Մանուկը չի մնում այնտեղ: Մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի թատրոն: Նա դառնում է աֆիշներ բաժանող` օրական հիսուն կոպեկով և թատրոնների վերնահարկը բարձրանալու իրավունքով:
Անցնում է կուլիսների հետևը, կամաց—կամաց ծանոթանում արտիստական աշխարհի հետ: Այժմ բոլոր արտիստները ճանաչում են նրան, բոլորին նա ծառայություններ է անում, և բոլորը սիրում են նրան յուր հեզության և աշխուժության համար: Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբի ներկայացումները: Նա ցերեկներն էլ թատրոնումն է կամ նրա շուրջը:)
Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար,— արտասանեց բարիտոնը:
Համառ ես, Լևոն, համառ
այս պատանու բերանով խոսում է ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը:
Երգելու համար ձայն չունիմ:
4. Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:
5. Ինչո՞ւ էին Լևոնին ,,արտիստ,, ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:
Լևոնին համարում էին արտիստ քանի որ նա իրոք լավ նվագել գիտեր,հետո թատրոնում մեծ աշխատանքներ էր կատարում:
Արտիստ է այն մարդը,ով իր հոգու մեջ գիտի բնության գինը և ունի հոգևոր արժեքներ ու տարբերվում է մնացածից իր մտքի խորությամբ:
6. Բնութագրի՛ր Լևոնին:
Լևոնը համառ,բարի,հպարտ,խորը միտք ունեցող տնա էր:
7. Ներկայացրու Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:
Նրա հոգևիճակը միշտ անկայուն է եղել:Պատմվածքի առաջին մասում նա իր մոր և թատրոն գնալու համար էր մտքերող խառը,իսկ 2-րդ հատվածոըմ Լուիզայի:
8. Լևոնին համեմատի՛ր Նար-Դոսի ,,Ես և նա,, պատմվածքի հերոսի հետ:
Իրականումմի փոքր նմանություն կա:Երկու պատմվածքներում էլ տղաները կորցնում են իրենց սիրելի աղջիկներին նրանձ տեսնելով ուրիշ տղամարդու հետ:Սակայն պատմվածքները ինչ որ չափով իրարից տարբերվում են:Ես և Նա-ի մեջ աղջիկը ասել էր,որ մահը անգամ չի բաժանի իրենց:Իսկ այս ստեղծագործության մեջ Լուիզան նման բան չէր ասել:
Լևոնիը կարելի էասել նման է Նարդոսի Ես և Նա պատմվածի հերոսին այնքանով,որ սիրելիին կորցրել է նրան տեսնելով ուրիշի հետ:
9. Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և բացատրի՛ր:
10. Փոքրիկ հետազոտություն իրականացրու ժամանակակից թատրոնների և ներակայացումների մասին. ինչպիսի թատրոններ կան, ինչպիսի ներկայացումներ են բեմադրվում, ովքեր են այցելում թատրոն, ինչո՞ւ: