Նրանց մասին լսել եմ 6 տարեկանում նայելով բազում մուլտֆիլմեր և կարդալով հեքիաթներ։ Վիկինգ բառը առաջացել է հին “wicing-ծովահեն” անվանումից։ Վիկինգները եղել են հին սկանդինավյան ծովագնացներ, նրանք հիմնականում խոսել են հին նորվեգերենով։ Նրանք առևտուր են կատարել ամբողջ Եվրոպայի՝ հյուսիսի կենտրոնում, արևելքում և արևմուտքում։ Վիկինգ բառը նաև հիմա օգտագործում են ժամանակակից անգլերենում և նաև բարբառներով։ Նրանք արշավում էին Հյուսիսային Եվրոպայում և այդպես արշավելով հասնում հայրենիք, իսկ այն առևտուրը որը նրանք կատարել են Եվրոպայում դա նրանք կատարել են 8-11րդ դարերում։ Օժտված լինելով նավարկելու և ծովագնացությանը հատուկ բոլոր հրաշալի կարողություններով, և օգտագործելով երկայն նավեր՝ վիկինգների գործողությունները, երբեմն, ծավալվել են նաև Միջերկրական ծովի առափնյա հատվածներում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Վիկինգների ներկայիս հասկացությունը, որով հաճախ սխալմամբ անվանում են վիկինգների այսօրվա հետնորդներին և այժմյան Սկանդինավիայի բնակիչներին, մեծապես տարբերվում է այն բարդ կերպարից, որը երևան է եկել հնագիտական և պատմական աղբյուրներից։
Լրացուցիչ աշխատանք
1.Գնացք, շուն, տարի, կայսր բառերը հոլովի´ր:
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-Գնացք, շուն, տարի, կայսր
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-գնացքի, շան, տարում, կայսրի
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-գնացքին, շանը, տարուն, կայսրին
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-գնացքից, շնից, տարուց, կայսրից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-գնացքով, շնով, տարով, կայսրով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-գնացքում, շան մեջ, տարվա մեջ, կայսրի մեջ
Ցանկապատ՝ Բաժանման միջոց
Ցանկապատ՝ մարդկանց առանձին տարածքներ հատկացնող և տարածքները տարանջատող մի ճամփաբաժան։ Այն կառուցում են առանձնատների, խաղադաշտերի և պարտեզների համար (որպեսզի կենդանիները չփախչեն): Դա նվաստացուցիչ է, երբ դիմացինը իր ցանկապատերով, դարպասներով խանգարում է քեզ տեսնել դիմացդ և, ինչու չէ, վայելել բնությունը։ Սովորաբար ցանկապատեր և այդպիսի վանդակաճաղեր կառուցում են առանձնատներում` պաշտպանության համար։ Դա կարելի է և՛ լավ, և՛ վատ համարել: Lավ է, երբ այն կառուցվում է պաշտպանելու համար տունը ավազակներից, սակայն չէ՞ որ դրանով կարելի է սահմանափակել դիմացինին և նրա հնարավորությունները՝ հնարավուրություն տեսնելու այն ծառը, որը նոր են տնկել, այն ծաղիկը, որը դեռ չի բացել իր թերթիկները։
Ես դեմ եմ, որ ցանկապատեն և փակի տակ պահեն դպրոցները։
English Test

B: I was at home. There were a football match on television.
A: Were it a good match?
B: No, it was not! All the players were awful!

2 The Swedish athlete Oskar Gomar Swann became famous when he won a silver medal in shooting at the Olympic Games in Antwerp in 1920. He were 72 years old.
3 At the 1984 Olympic Games in Los Angeles, Carl Lewis won four gold medals.
4 In the first round of the long jump, Lewis jumped 8.54 metres. After that, he stoped. “Nobody can beat me”, he said.
5 I went to the cinema last night, but I not enjoyed the film very much.
6 A: What did James said to you yesterday?
B: He not said anything!
7 A: Did you see Alice last night?
B: No, I not saw Alice, but I saw Jenny.
8 A: Where were you went last summer?
B: We went to New York. But we not went up the Empire State Building.

2 Leo, look at all your books on the floor! Pick them up, please.
3 This bag is very heavy. I’m going to put it down for a minute.
4 It’s cold today. You should put on a warm coat.
5 It’s hot in here. I’m going to take my jumper off.

1-Snowboarding
2-Basketball
3-Cycling
4-Swimming
5-Skiing
6-Hockey
7-Surfing
Խոսրով մեծ հայկական վիպաշխարհ
Աշխարհագրական տեղանուններ
Պարսկաստան — այժմ Իրանի Իսլամական Հանրապետություն:
Հռոմ — անվանվում է Հռոմ, հիմնադրվել Ք․ա 753թ-ին:

Հայաստան — այժմ անվանում են Հայաստանի Հանրապետություն, առաջին թագավորություն՝ Վանի թագավորություն գտնվել է Կովկազում։

Ալանիա — վաղ ֆեոդալական պետություն, գտնվել է Հյուսիսային Կովկասում։

Ճորա պահակ — այժմյան Դարբանդ քաղաքում, Կասպից լճի (ծովի) ափամերձ տարածքում:

Իմ կարծիքը Աբրահամ Լինքոլնի նամակի շուրջ
Երբ առաջին անգամ կարդացի նամակը <<Աբրահամ Լինքոլնի կողմից ուղղված իր որդու ուսուցչին>> ինձ շատ դուր եկավ նրա մոտեցումը կյանքին, նրա գաղափարը: Նա մարդկանց բաժանում է երկու մասի, այսինքն եթե մարդ կարող է լինել լավը դա չի նշանակում որ աշխարհում վատ մարդ գոյություն չունի և նույննել հակառակը։ Նա պատմում էր, որ եթե մարդ կարող է լինել ագահ և չար դա չի նշանակում որ գոյություն չունեն հերոս մարդիկ։ Նա իր որդու համար ասում էր ուսուցչին, որ հեռու պահի երեխային նախանձից և չարիքից ու սովորեցնել վայելել հաղթանակը բայց ինձ ավելի շատ դուր եկավ այս տողերը (Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ):
Իմ մոտեցումը հայոց պատմության հանդեպ

Հայոց պատմությունը մարդուն ծանոթացնում է իր անցյալի հետ իր երկրի մշակույթի և ավանդույթների հետ և հետաքրքրություն է արթնացնում անգամ անհետաքրքիր մարդու մոտ։ Ինչ վերաբերվում է հայոց պատմությանը ես այն ուսումնասիրում եմ ոչ թե միայն առարկա այլ նաև հայրենիքս հարգելով և ես մտածում եմ, որ ամեն մարդ գոնե մի քիչ գաղափար ունենա իր երկրի պատմության մասին։
(Սեքվոյա) աշխարհի ամենամեծ ծառը

Սեքվոյան (Վիթխարածառ) մշտադալար ասեղնատերև ծառ է։ Նրա բնափայտը արժեքավոր է, օգտագործվում է նավաշինության, կամուրջների և ստորջրյա շինարարության մեջ։ Ապրում է մինչև 2000 և ավելի տարիներ։ Աճում է Կալիֆորնիայի և Հարավային Օրեգոնի լեռներում։ Այս հսկա ծառի բարձրությունը՝ մինչև 110 մետր է, բնի տրամագիծը՝ 8-10 մետր, քաշը հասնում է մինչև 1000տ և ավելին։ Գիտնականները պնդում են, որ այդ ծառի ստվերի տակ հանգստացել են դինոզավրերը։ 1960-ական թվականներին ամերիկացի մի բուսաբան, ով զբաղվում էր Սեքվոյա ծառերի ուսումնասիրությամբ, մի հետաքրքիր փորձ կատարեց։ Նա փոքրամասշտաբ հրդեհ կազմակերպեց։ Մարդիկ հավատացած էին, որ անտառային հրդեհները միայն վնասաբեր կարող են լինել, քանի որ իրենց ճանապարհին ոչնչացնում են գրեթե ամեն ինչ։ Սակայն բուսաբանի էքսպերիմենտը հետաքրքիր բացահայտում առաջ բերեց․ հրդեհից հետո Սեքվոյա ծառերի աճն այդ անտառում թափ առավ։ Բուսաբանը հետևյալ կերպ բացատրեց այդ երևույթը։ Սեքվոյա ծառի սերմերը տեղակայված են կոների մեջ և պատված են կեղևով, և միմիայն կրակը կարող է օգնել այդ սերմերին դուրս գալ կեղևից։ Հարկ է նշել, որ թեև Սեքվոյան հսկայական մեծության ծառ է, նրա կոնը ընդամենը մի փոքրիկ ձվի չափ է, իսկ նրա սերմերը ավելիփոքր են, քան վարսակի փաթիլները։
Խոսրով Մեծ (330-338թթ)

Պարսկաստանի արքա Սասանի որդի Արտաշիրը, սպանելով պարթև թագավորին վերջ է դնում պարթև Արշակունիների թագավորությանը։ Հայոց Արշակունիները այդ լուրը լսելուց հետո անտարբեր չմնացին, քանի որ նրանք ազգակիցներ էին, իսկ Խոսրովը շատ վիշտ ապրեց այդ լուրից հետո։ Նա որոշեց պատերազմել Արտաշիրի հետ և հավաքեց մեծ զորք և նրան նաև օգնում է Հռոմի Փիլիպոս կայսրը։ Նա ամենինչ քարուքանդ է անում, ջնջում, ավերում դրանով լուծելով պարթևների արքայի վրեժը և հաղթանակում է պարսիկներին, ինչը հանգեցնում է Արտաշիրի փախուստին։ Պարսկաստանի արքա՝ Արտաշիրը հավաք է կազմակերպում որում մասնակցում են նախարարները, թագավորները, զորավարները և այլն։
Արտաշիրը բոլորին աղաչում էր հնար գտնել, խնդրում, մեծամեծ պարգևներ էր խոստանում, ասում.
— Գուցե գտնվի մեկը, որ կարողանա Խոսրովից վրեժ լուծել։
Խոստանում էր անգամ իր վրեժը լուծողին շնորհել իր պետության երկրորդության գահը, ով էլ նա լինիր, թեկուզ անարգ և արհամարհված մեկը։
Այդ խորհրղին էր մասնակցում պարթևական տերության գլխավոր նահապետներից մեկը՝ անունը Անակ։ Լսելով թագավորի ցանկությունը, նա ոտքի է կանգնում և խոստանում իր ազգակիցներից վրեժ լուծել, իբրև թշնամիների։
— Եթե հավատարմորեն այդ վրեժը լուծես, — ասում է թագավորը, — ձեր պարթևական հայրենի իշխանությունը և պահլավական սեփական տիրույթները ձեզ կվերադարձնեմ, քեզ արքայական թագով կպսակեմ, կդարձնեմ իմ երկրորդը և իմ թագավորության մեջ կդառնաս երևելի ու փառավոր։


