Արեգակի խավարումը տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ, որն անվանումեն լրիվ խավարում, կամ դրա մի մասը՝ մասնակի խավարում։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։ Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում է դիտվում։
Ex. 6 page 79

- Mobile phones will get smaller.
- We will use mobile phones more.
- People will download all their files on their computers.
- Books won’t have moving pictures.
- We won’t carry MP3 players.
- Clothes won’t react to our body temperature.
Առօրյա
Ես Սարգիսն եմ, 14 տարեկան։ Արթնանում եմ ժամը 7։30-ին, լվացվելուց և նախաճաշելուց հետո հաճախում եմ դպրոց։ Դասերս վերջանում են 2։20-ին, ժամը 3-ին ճաշելուց հետո զբաղվում եմ ինքնակրթությամբ, որից հետո զբաղվում եմ սպորտով, իսկ ժամը 7-8-ին ընթրում եմ ընտանիքիս հետ։ Իմ օրը վերջանում է ժամը 11-ին։
Տրդատ 3-րդ
Տրդատ III Մեծը հայ Արշակունի արքա է (287–330 թթ.), 301 թ-ին
քրիստոնեությունը Հայաստանում, աշխարհում առաջինը, հռչակել է
պետական կրոն: Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերից է:
Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:
Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում:
Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արևմտյան Հայաստանի թագավոր (274–276 թթ.): 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նախապես հյուսիսից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավոր տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր:
Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ Գ-ն վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանները, անցկացրել նոր աշխարհագիր, կարգավորել հարկային համակարգը և այլն:
Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Խոշտանգել է իրեն հավատարմորեն ծառայած, քրիստոնեության ջատագով Գրիգորին (Սբ Գրիգոր Լուսավորիչ) և, իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Արտաշատի արքունի բանտի մահապարտների գուբը (հետագայում այնտեղ կառուցվել է Խոր վիրապի վանքը): 301 թ-ին Տրդատ Գ-ի հրամանով Վաղարշապատի մերձակայքում սպանվել են Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց և Գայանյանց քրիստոնյա կույսերը: Ըստ Ագաթանգեղոսի՝ ի տրիտուր այդ ամենի՝ թագավորն ու նախարարները պատժվել են «Տիրոջ պատուհասով». արքան դիվահարվել է: Վաղարշապատ բերված Գրիգորը նախ աղոթքով վերադարձրել է դիվաբախների զգաստամտությունը, ապա, անսալով Տրդատ Գ-ի ու ցավագարների աղաչանքին, բուժել է նրանց: Արդեն ապաշխարած ու դարձի եկած թագավորը եռանդուն մասնակցել է 3 վկայարանների (Սբ Հռիփսիմյանց և Սբ Գայանյանց կույսերի և Սբ Մարիանեի նահատակման վայրերում) և Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը:
Տրդատ Գ-ն, հակառակ «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստանում հռչակել պետական կրոն:
Տրդատ Գ-ն պետական հիմքերի վրա է դրել Հայոց եկեղեցապետի ընտրությունը. հրավիրել է հայ ավագանու ժողով, Գրիգոր Լուսավորչին կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավորական իշխանությանը ենթարկվելու կանոնակարգը:
302 թ-ին Տրդատ Գ-ն Գրիգոր Ա Լուսավորչին ուղարկել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ կատարվել է նրա ձեռնադրությունը: 303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը: Արքայի մկրտության վայրում կա մի քար, որ կոչվում է «Տրդատի քար» (կանգուն է ցայսօր): Տրդատ Գ-ի կամքով Հայ եկեղեցու սպասավորների մեջ ընդգրկվել են նաև նախկին քրմեր և քրմորդիներ:
Տրդատ Գ-ն հիմնադրել է դպրոցներ, որտեղ ուսուցանել են հունարենով և ասորերենով. դպրոցը դադարել է մեհենական քրմության նեղ խավի մենաշնորհը լինելուց: Նվիրապետության տնտեսական հիմքերի ամրապնդման նպատակով Տրդատ Գ-ի հրամանով գյուղերի եկեղեցիներին հատկացվել է հողաբաժին, հոգևորականությունը դասվել է ազատների կարգը և ազատվել հարկերից: Տրդատ Գ Մեծը նաև հետևողական պայքար է կազմակերպել հեթանոսության դեմ:
Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309–379 թթ.) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ ճնշել է ապստամբ նախարարներին (ըստ Մովսես Խորենացու՝ բնաջնջել է Սլկունիների տոհմը), ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում ճակատամարտում հաղթել հյուսիսային ցեղերին և պահպանել Հայաստանի միասնութունն ու արմատավորվող քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները՝ ըստ 64 թ-ի Հռանդեայի պայմանագրի, քաղաքական դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատողական ձգտումները և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն:
330 թ-ին հրաժարվելով գահից՝ Տրդատ Գ Մեծը հեռացել է Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այրք կոչված վայրը, որտեղ 325 թ-ից ճգնել է նաև Գրիգոր Ա Լուսավորիչը:
Ըստ Մովսես Խորենացու՝ Տրդատ Գ-ին թունավորել են հայ նախարարները. նրա դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղյաց գավառի Թորդան ավանում` Սբ Գրիգոր Ա Լուսավորչի կողքին:
Destination/page 88
From one language to another
| Finding an accurate (1) translate from one language to another is not always easy and the job of an interpreter can be (2) unpredictable. Many (3) expressions in one language don’t work in another language and trying to give a good idea of what a (4) speaker wants to say can be difficult. The most important thing is that no (5) infotmation should be lost. The interpreter has to have complete (6) certainty that they understand the message and their (7) spoken language has to be very good. Interpreters can provide a real (8) connection for people who speak different languages. They are (9) certainly an important part of international (10) communication. | TRANSLATE PREDICT EXPRESS SPEAK INFORM CERTAIN SPEAK CONNECT CERTAIN COMMUNICATE |
Complete each second sentence using the word given, so that it has a similar meaning to the first sentence. Write between two and five words.
- Kety sent me a text message. received
I received a text message from Kety.
2. It’s not necassary to pay to use the office phone. have
You don’t have to pay to use the office phone.
3. Mike is able to read and write Japanese. can
Mike can read and write Japanese.
4. It wasn’t necassary for me to buy a stamp for my letter. need
I don’t need to buy a stamp for my letter.
5. It’s possible that the e-mail is from Alex. might
The e-mail may be from Alex.
Ամինաթթուներ
Ամինաթթուները երկֆունկցիոնալ միացություններ են, որոնց կազմի մեջ մտնում են մեկ կամ մի քանի ամինա և կարբօքսիլ խմբեր։ Ամինաթթուները ունեն կարևոր նշանակություն բոլոր կենսաբանական համակարգերի համար։ Նրանցից շատերն ունեն կարգավորիչ ֆունկցիա զանազան հյուսվածքներում։ Արոմատիկ ամինաթթուների ներկայացուցիչները (բենզոլի ածանցյալները) մտնում են մի շարք կյանքի համար անհրաժեշտ միացությունների կազմի մեջ և կիրառվում են որպես դեղանյութեր։ Օրինակ՝ պարաամինաբենզոաթթուն (ՊԱԲԹ) որոշ բակտերիաներ օգտագործում են տետրահիդրաֆոլաթթվի (վիտամին) սինթեզի համար։
Սուլֆա-դեղանյութերը (սուլֆանիլամիդները) նման են ՊԱԲԹ-ին և գործում են շնորհիվ այդ նմանությանը։ Սուլֆանիլամիդների կիրառման պայմաններում մանրէները ՊԱԲԹ-ի փոխարեն սկսում են օգտագործել սուլֆամիացությունները և մահանում են ֆոլաթթվի անբավարարության զարգացման հետևանքով։ Որոշ արոմատիկ ամինաթթուների էսթերներ առաջացնում են տեղային անզգայացում.այդ հատկությունը առավել արտահայտված է պարա-ածանցյալների մոտ։ Բժշկության մեջ լայն կիրառում ունեն անեսթեզինը (պ-ամինաբենզոաթթվի էթիլ էսթեր) և նովոկաինը (ՊԱԲԹ-ի դիէթիլամինաէթիլ էսթեր)։
Անեսթեզին
Նովոկաին
Ամինաթթուների առավել կարևոր դերն այն է, որ սպիտակուցները,որոնք կենդանի օրգանիզմներում, կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ (կարգավորիչ, կատալիտիկ, պաշտպանողական, տրանսպորտային, ռեցեպտոր, կառուցվածքային և այլն), կազմված են ամինաթթուներից։ Մի շարք անտիբիոտիկներ, հորմոններ և տոքսիններ նույնպես ունեն պեպտիդ-սպիտակուցային կառուցվածք։ Պեպտիդները և սպիտակուցները α-ամինաթթուներից կառուցված բարձրամոլեկուլյար միացություններ են։ Սպիտակուցների կազմի մեջ մտնող ամինաթթուները բոլորը Լ-շարքի α-ամինաթթուներ են, այսինքն ամին և կարբօքսիլ խմբերը գտնվում են նույն ածխածնի մոտ և ամինաթթուները տարբերվում են միայն ռադիկալների կառուցվածքով։
Սպիտակուցներ
Սպիտակուցները բարձրամոլեկուլային բնական օրգանական նյութեր, կազմված են ամինաթթուներից և կարևորագույն դեր են կատարում օրգանիզմների կառուցվածքում:
Սպիտակուցներ(կառուցվածքը)
Կենդանի օրգանիզմներին բնորոշ C պարունակող կենսածին միացությունները օրգանական նյութերն են,որոնց մեջ և’ քանակով, և’ նշանակությամբ առաջին տեղն են գրավում սպիտակուցները: Դրանց կազմի մեջ բացի C,H,O,N-ի ատոմներից կարող են լինել նաև S,Fe,Zn,Cu ատոմներ: Կազմում են բջջի չոր զանգվածի 50-80%-ը: Կոչվում են մակրոմոլեկուլներ,քանի որ ունեն մոլեկուլային մեծ զանգված: Սպիտակուցները կենսապոլիմերներ են,կազմված նման,սակայն ոչ միատեսակ մոնոմերներից`ամինաթթուներից(20 տեսակ): Հայտնի են 100-ից ավել ամինաթթուներ: Ամինաթթուները լինում են փոխարինելի և անփոխարինելի: Սպիտակուցները լինում են լիարժեք(որոնցում կան բոլոր անփոխարինելի ամինաթթուները) և ոչ լիարժեք: Լիարժեք են կենդանական ծագման սպիտակուցները:
Սպիտակուցները լինում են պարզ և բարդ: Պարզ սպիտակուցները կազմված են միայն ամինաթթուներից,կոչվում են պրոտեիններ: Բարդ սպիտակուցները պարունակում են ոչ սպիտակուցային մասը,կոչվում են պրոտեիդներ: Օրինակ հեմոգլոբինը կազմված է 4մոլ Fe պարունակող հեմից և գլոբին սպիտակուցից, որով պայմանավորված է հյուսվածքների անհամատեղերիությունը:
Ամինաթթվի մոլեկուլը կազմված է հիմնային հատկություն ունեցող ամինախմբից(NH2) և թթվային հատկություններ պայմանավորող կարբօքսիլային խմբից(COOH):Մոլեկուլի մյուս մասը բոլոր ամինաթթուներում տարբեր է և կոչվեւմ է ռադիկալ(R):Ամինաթթուներն ունեն և թթվի,և հիմքի հատկությունները:
Մի ամինաթթվի կարբօքսիլային խմբից և հարևան ամինաթթվի ամինախմբից անջատվում է ջրի մեկ մոլեկուլ,իսկ ամինաթթուների միջև ձևավորվում է ամուր կովալենտ կապ,որը կոչվում է պեպտիդային կապ: Պեպտիդային կապերի հաշվին առաջացած միացությունը կոչվում է պոլիպեպտիդ: Բոլոր սպիտակուցները պոլիպտետիդներ են,ոչ կանոնավոր պոլիմերներ,որոնց մոլեկուլները կազմված են հարյուրավոր ամինաթթուներից նույնիսկ կան հազարավոր ամինաթթուներից կազմված սպիտակուցներ:
Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ պարունակում է մեծ թվով բազմազան սպիտակուցներ: Յուրաքանչյուր տեսակին բնորոշ են միայն նրան հատուկ սպիտակուցներ:
Այսպիսով հենց սպիտակուցներով է պայմանավորված օրգանիզմների կենսաբազմազանությունը:
Սպիտակուցները տարբերվում են միմյանցից
⦁ ամինաթթուների կազմով
⦁ քանակով
⦁ հաջորդականությամբ:
Այդ պատճառով սպիտակուցների տարբերակների թիվը հասնում է միլիոնների:
Սպիտակուցների կառուցվածքը չափազանց բարդ է,ունի տարբեր մակարդակներ: Առաջնային կառուցվածքը ներկայացնում է տարբեր ամինաթթուների հաջորդականությունը (այսինքն պոլիպեպտիդային շղթան պեպտիդային կապեր):
Երկրորդային կառուցվածքը առաջանում է պոլիպեպտիդային շղթայի լիովին կամ մասնակիորեն պարուրաձև մեկ պտույտի վրա գտնվող C=O խմբից O-ի և հարևան պտույտի վրա գտնվող N խմբի H-ի միջև առաջանում են ջրածնական կապեր,որոնց մեծ թիվը ապահովում է սպիտակուցի բավական ամուր կառուցվածքը:
Երրորդային կառուցվածքն առաջանում է պոլիպեպտիդային շղթայի յուրահատուկ դիրքորոշումով:Դա սպիտակուցի տարածական կառուցվածքն է կամ կոնֆորմացիան գնդաձև է:Կարող է պարունակել հիդրոֆոբ,ջրածնական,իոնական,էլեկտրաստատաիկ,դիսուլֆիդային (կովալենտ) S-S կապերը (սրանք առաջանում են S պարունակող ամինաթթուների միջև հիդրոֆոբ և մյուս ձևերի կապերը առաջանում են ռադիկալների միջև, որոշ սպիտակուցներ ունեն):
Չորրորդային կառուցվածք, որն առաջանում է մի քանի պոլիպեպտիդների միավորումից, ինչպես նաև սպիտակուցի և ոչ սպիտակուցային նյութի մոլեկուլի միավորումից (ոչ սպիտակուցային բաղադրիչներից):
Սպիտակուցի մոլեկուլի կառուցվածքը բոլոր առանձնահատկությունները որոշվում են առաջնային կառուցվածքով:
Սպիտակուցների հատկությունները և գործունեությունները
Հատկությունները բազմազան են:Կան ջրում լուծվող-չլուծվող,կարծր-փափուկ,ակտիվ-պակաս և այլն:Սպիտակուցների ակտիվությունը դրսևորում են երրորդային և չորրորդային կառուցվածքում:
Սպիտակուցի բնական կառուցվածքի խախտումը կոչվում է բնափոխում (դենատուրացիա): Այն առաջանում է տարբեր գործոնների ազդեցության տակ (ջերմություն,ճնշում,ճառագայթում,քիմիական նյութեր), խզում են թույլ կապերը: Բնափոխված սպիտակուցի հատկությունները փոխվում են: Դարձելի բնափոխման ժամանակ չեն խզվում պեպտիդային կապերը, այսինքն առաջնային կառուցվածքը չի խախտվում: Մինչդեռ պեպտիդային կապերի խզումը բերում է անդարձելի դենատուրացիայի:
Բջջում սպիտակուցները կատարում են կարևոր և բազմապիսի ֆունկցիաներ:
⦁ Կառուցողական-մասնակցում են բոլոր բջջային թաղանթների, օրգանոիդների, ձևավորմանը,կոլագեն սպիտեկուցը մտնում է շարակցական հյուսվածքի մեջ:
⦁ Շարժողական-տարբեր տեսակի շարժումները կատարվում են հատուկ կծկողական սպիտայուցներում: Մկաններում գտնվող ակտինը և միոզինը կազմավորում են մկանաթելերը, պահելով մեկը մյուսի նկատմամբ ապահովում են մկանների կծկումը: Ֆլագելին սպիտակուցը իրականացնում է թարթիչների և մտրակների շարժումները:
⦁ Փոխադրական-ընդունակ են միացնել և փոխադրել զանազան նյութեր: Հեմոգլոբինը փոխադրում է O2 և CO2:
Պերմեազները բջջաթաղաթներում կապում և փոխադրում են օրգանական և անօրգանական տարբեր նյութեր,ապահովում են դրանց ակտիվ և խիստ ընտրողական տեղափոխումը: Պերմեազները ֆերմենտներ չեն:
⦁ Էներգետիկ -1գ սպիտակուցի լրիվ քայքայումից անջատվում է 17,6 ԿՋ էներգիա: Որպես էներգիայի աղբյուր օգտագործվում են միայն այն ժամանակ, երբ սպառվում են էներգիայի առաջնային աղբյուրները(ածխաջրեր,ճարպեր):Բջջում սպիտակուցները,քայքայվում են սկզբում մինչև ամինաթթուների ,ապա մինչև վերջնական արգասիքների (H2O, CO2, NH3, միզանյութ):
⦁ Պաշտպանական –Ի պատասխան օտարախին նյութերիհակածինների (սպիտկուց), օրգանիզմում B լիմֆոցիտների կողմից սինթեզվում են յուրահատուկ սպիտակուցներհակամարմիններ,որոնց տարածական կառուցվածքը համապատասխանում է հակածիններին և վնասազերծում դրանք:
Սպիտակուցային բնույթի հակամարմինները ապահովում են իմունիտետը պաշտպանելով օրգանիզմը վիրուսներից, բակտերիաներից, օտարածին մասնիկներիցհակածիններից: Հակամարմիններից են իմունագլոբուլինները,ինտերֆերոնը:
⦁ Ազդանշանային-Բջջաթաղանթում կան սպիտակուցի այնպիսի մոլեկուլներ,որոնք ընդունակ են փոխել իրենց երրորդային կառուցվածքը,ի պատասխան արտաքին միջավայրի գործոնների:Նման սպիտակուցներ գտնվում են ընկալիչների հետ,որպես ազդանշան սկզբնավորում են պատասխան ռեակցիա:
Բջիջների միջև փոխազդեցությունը ապահովում են նաև վիտամինները,որոնք հանդիսանում են ախտաբանական գործընթացների ազդանշաններ:
⦁ Կատալիզային-Ֆերմենտները կենսաբանական կատալիզատորներ են,որոնք արագացնում են նյութերի փոխարկումները բջջում թե’ սինթեզի, թե’ ճեղքման գործընթացները`մնալով անփոփոխ, այսինքն չեն ծախսվում քիմիական ռեակցիաների ընթացքում: Առաջինը հայտնաբերվել է ուրեազ ֆերմենտը: Ֆերմենտի կատալիտիկ ակտիվությունը որոշվում է նրա ակտիվ կենտրոնով, որը համապատասխանում է նյութի տարածական կառուցվածքին ինչպես կողպեքը բանալուն: Ֆերմենտի բնափոխման ժամանակ նրա կատալիտիկ ակտիվությունը ընկճվում է, քանի որ խանգարվում է ակտիվ կենտրոնի կառուցվածքը: Բջջում ռեակցիաների, հետևապես ֆերմենտների թիվը մի քանի հազար է: Ֆերմենտը կրում է այն նյութի անունը,որը վրա ազդում է, փոխվում է վերջավորությունը: Ֆերմենտի գործունեությունը կարգավորվում է միջավայրի շատ գործոններով:
⦁ Գործում են որոշակի ջերմաստիճանում (36-40) բարձր և ցածր ջերմաստիճաններում կորցնում է ակտիվությունը:
⦁ Գործում է որոշակի միջավայրում (PH):
⦁ Փոխակերպվող նյութի կոնցենտրացիան:
⦁ Այլ նյութերի առկայությունը (ակտիվանում են կոնֆերմենտներով): Կան տարբեր բնույթի արգելակիչներ (ծանր մետաղների իոնները) և խթանիչ (Cu,Zn,Fe,Mn,Ca-իոնները):
⦁ Բջջում ֆերմենտները որոշակի տեղաբաշխված են, մեծ մասամբ կապված են բջջային օրգանոիդային թաղանթներում, որտեղ նրանք ունեն որոշակի դասավորություն, որի շնորհիվ քիմիական ռեակցիաների հաջորդականությամբ,ճշտությամբ:
Ամինաթթուները (ամինոկարբոնաթթուներ) օրգանական միացություններ են, որոնց մոլեկուլներում միաժամանակ պարունակվում են կարբօքիլ և ամինային խմբեր:
Ամինաթթուն կարող է դիտվել նաև որպես կարբոնաթթու, որում մեկ կամ մի քանի ջրածնի ատոմ փոխարինված է ամինոխմբով:
Ամինաթուները հանդիսանում են սպիտակուցների կամ պոլիպեպտիդների այսպես կոչված մոնոմերներ:
Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվածին կառուցվածքը պայմանավորված է գենետիկական կոդով (ԴՆԹ-ով կամ ՌՆԹ-ով) և նրանց բացարձակ մեծամասնության սինթեզի համար օգտագործվում են 20 ստանդարտ ամինաթթուներ: Ամինաթթուների բազմաթիվ կոմբինացիաները սպիտակուցների մոլկուլներին տալիս են մեծ քանակով տարատեսակ հատկություններ, բացի դրանից սպիտակուցների ամինաթթվային բաղադրությունը կարող է փոփոխվել շնորհիվ պոստտրանսլյացիան մոդիֆիկացիաների, որոնք կարող են առաջանալ նաև ավելի վաղ քան սպիտակուցը սկսում է կատարել իր ֆունկցիան և նրա ընթացքում:
Հաճախ կենդանի օրգանիզմներում մի քանի սիտակուցի մոլեկուլներ առաջացնում են բարդ կոմպլեքսներ. օրինակ` ֆոտոսինթետիկ կոմպլեքսը:
Տիգրան Բ Մեծ
Տիգրան Մեծ ծնվել է Ք․ա 140թ-ին, մահացել 55-ին, Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 — մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին)։
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։
Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։
Exercises
Write the verbs in the right tense form.
Umbrellas first appeared in China about 3000 years ago. (to appear) In ancient China and
Egypt, umbrellas were considered symbols of rank. (to be considered ) Important people often
had umbrellas, (to have) covered with leaves or feathers held over them by servants
for protecting them from the sun. The Greeks introduced umbrellas to Europe as sunshades
about 2,000 years ago. (to introduce) The Romans used them to protect themselves
against rain. (to use)
Choose one of these topics and write an essay.
How can a person overcome fear?
It is impossible to overcome fear with only one desire. When you faced with your fears, you can overcome them. I believe that it is normal to be afraid of something in old age, it is not normal that a person cannot overcome them, having overcome fear, a person automatically surpasses himself, for this you need to get strong willpower
Should rich people pay higher taxes?
Everything depends on their activities, for example, if a person owns a business, then he pays interest on his profits, if a person receives a large salary, this does not mean that he must pay taxes more than usual.
Can older generation learn from the new one?
Everyone has something to learn, this applies to adults as well.
Driving without a seat-belt: should it be considered a crime?
This is a violation of traffic rules, but is not a crime.
Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ II-ի օրոք
Ք․ա 55-34թթ — Տիգրան Մեծի որդի Արտավազդը հաջորդեց իր հորը։
Ք․ա 53թ — Կրասոսը սկսեց իր արշավանքը, որից հետո Խառանի ճակատամարտում կրելով ջախջախիչ պարտություն սպանվում է։
Ք․ա 38թ — Պարթևստանի արքա Օրոդես II-ին հաջորդում է իր որդին, Հրահատը։ Հայ-պարթևական դաշինքը, որը ամրապնդված էր պարթև արքայազն Բակուրի և Արտավազդի քրոջ ամուսնությամբ, խզվեց։
Ք․ա 36թ — Հռոմեական քաղաքական գործիչ Մարկոս Անտոնիոսը սկսլեով իր ռազմարշավը 100 հազարանոց զորքով և անցնելով Հայաստանի տարածքով, կրում է պարտություն կորցնելով 44 հազար զինվոր, իսկ որպես արդարանք նա մեղադրում է Արտավազդ II-ին, ով իր հերթին զորքեր և ապաստան էր տրամադրել նրան։
Ք․ա 34թ — Անտոնիոսի զորքը անակնկալ ներխուժեց Հայաստան, արյունահեղությունից խուսափելու համար Արտավազդը փորձում է հարցը լուծել բանակցությունների միջոցով, բայց նրան ձերբակալում և ուղեկցում են Եգիպտոս։ Անտոնիոսը պահանջում էր, որպիսի Արտավազդն ու իր ընտանիքը խոնարհվեին իր կնոջ, Կլեոպատրաի առջև, բայց Արտավազդն և իր ընտանիքը մերժում են նրանց։
Ք․ա 31թ — Արտավազդին իր կնոջ հետ ենթարկում են մահապատժի, իսկ նրանց երկու որդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին հռոմ։