Պարույր Սկայորդի, մ.թ.ա. VII դարի Հայոց թագավոր, հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից։ Ըստ Պատմահոր տվյալների, Պարույրը «ոչ փոքր օգնություն է ցույց տվել մարացի Վարբակեսին՝ թագավորությունը Սարդանապալիցվերցնելու» գործում, քանի որ Վարբակեսը իր կողմն էր գրավել «քաջ նախարար Պարույրին՝ խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև»։ Խորենացին այնուհետև նշելով, որ մարացի Վարբակեսը թագադրել է Պարույրին, համարում է նրան Հայոց առաջին թագավորը։ Նա մեծ օգնություն է ցույց տվել մարերի թագավորին գրավելու Ասորեստանը։
Հայ ժամանակակից ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարույրին մ.թ.ա. VII դարի 70-ական թթ. Հայաստան և Ասորեստան արշաված սկյութների առաջնորդ Պարտատուա յի հետ, որը հիշատակվում է հույն պատմիչ Հերոդոտոսի կողմից, ինչպես նաև ասորեստանյան արձանագրություններում։ Ենթադրվում է, որ սա եղել է Արմե Շուպրիա ցեղային միության առաջնորդը և հիմնադրել է առաջին հայկական պետական միավորումը։