ՀՀ մարզեր և մարզկենտրոններ

Հայաստանի Հանրապետությունում կա 10 մարզ՝ Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ, Կոտայքի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Տավուշի մարզ և Վայոց Ձորի մարզ։ Ամեն մարզ ունի իր մարզկենտրոնը Արագածոտնու մարզկենտրոնը՝ Աշտարակ, Արարատի մարզկենտրոնը՝ Արտաշատ, Արմավիրի մարզկենտրոնը՝ Արմավիր, Գեղարքունիքի մարզկենտրոնը՝ Գավառ, Կոտայքի մարզկենտրոնը՝ Հրազդան, Լոռու մարզկենտրոնը՝ Վանաձոր, Շիրակի մարզկենտրոնը՝ Գյումրի, Սյունիքի մարզկենտրոնը՝ Կապան, Տավուշի մարզկենտրոնը Իջևան, Վայոց Ձորի մարզկենտրոնը՝ Եղեգնաձոր։