Հայկական լեռնաշխարհ

Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է, եթե վերցնենք միայն Մեծ Հայքը և Փոքր Հայքը։ Իսկ եթե Հայոց Լեռնաշխարհի մեջ հաշվենք նաև Հայոց Կիլիկիան կամ Սիսվանը և Հայոց Միջագետքը, ապա Լեռնաշխարհի տարածքը 586 հազար քառակուսի կիլոմետր է։ Լեռնաշխարհի տարածքում գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը և նրա Արցախի մարզը, որն առայժմ ձևականորեն կոչվում է Արցախի Հանրապետություն, սակայն պետք է վերջնականապես միանա Մայր Հայրենիքին՝ Հայաստանի Խորհրդարանի 1989 թվականի դեկտեմբերի 1–ի որոշման համաձայն։ Հայաստանի Հանրապետության տարածքը ԽՍՀՄ–ում՝ մինչև Արցախյան ազատագրական պատերազմում տարած հաղթանակը՝ կազմում էր մոտ 29 800 քառ. կմ։ Սակայն, Արցախի հիմնական մասի, ինչպես նաև հարակից Սյունիքի ու Ուտիքի նահանգների որոշ տարածքների ազատագրումից հետո, Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը՝ Արցախ մարզի հետ միասին հասնում է մոտ 42 000 քառ. կմ–ի, այդպիսով կազմելով Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 9 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում Հայկական լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ադրբեջանի Հանրապետությունում տարածքում են գտնվում լեռնաշխարհի նահանգներից Ուտիքը՝ իր մեծագույն մասով՝ ներառյալ Գարդման գավառը, Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Երնջակ Ճահուկ գավառները, Նախիջևանը, Գողթնը ինչպես նաև Մեծ ՀայքիԱյրարատ աշխարհի Շարուր, գավառը, որոնք ներկայումս մտնում են Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Նախիջևան երկրամասի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) մեջ, որը Ադրբեջանին է անցել Հայաստանի դեմ 1920թ․ տեղի ունեցած ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հետևանքով։ Այսպիսով Ադրբեջանին է անցել Հայաստանի պատմական տարածքների գրեթե ինից տասը տոկոսը՝ մոտ 42–45 հազ․ քառ. կմ։ Հայկական լեռնաշխարհի զգալի մակերեսով տարածքներ կան Վրաստանում՝ Ջավախքը, Թռեղքը (Թռէղք), կենտրոնը՝ Ծաղկա (Ծաղկայ), Բողնոփոր գավառը, կենտրոնը՝ Բողնիս, Մանգլյաց փոր գավառը (Մանգլեաց փոր), կենտրոնը՝ Սակուրեթ (Սակուրէթ)։ Ընդամենը շուրջ 20 հազ․ քառ․ կմ։ Հայկական բարձրավանդակի մոտ երեք քառորդը՝ գրեթե 440 հազ․ քառ․ կմ, այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։

Գոյականի հոլովում

Գործնական աշխատանք
 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280 թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է հորինել ու երգել դարեդար։

Ուղղական- Լորը,հայ,մանրանկարիչները,Պողոս,խորանը,լորեր,կտուցները,ժողովուրդը,տաղեր:

Սեռական- ժողովրդի,գրչի,Ավետարանի,խոտերի,թռչնակի:

Տրական- թռչունին:

Բացառական- թռչուններից:

Գործիական- գույներով,ձեռքով:

Ներգոյական- դարերում, լուսանցքներում, գլխազարդերի մեջ, Կիլիկիայում,տերևների մեջ:

 2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։

Ուղղական- քաղաք,քաղաքներ,սենյակ, սենյակներ, ծառուղի,ծառուղիներ,թերակղզի,թերակղզիներ:

Սեռական- քաղաքի,քաղաքների,սենյակի, սենյակների, ծառուղու,ծառուղիների,թերակղզու,թերակղզիների:

Տրական- քաղաքին,քաղաքներին,սենյակին, սենյակներին, ծառուղուն,ծառուղիներին,թերակղզուն,թերակղզիներին:

Բացառական- քաղաքից,քաղաքներից,սենյակից, սենյակներից, ծառուղուց,ծառուղիներից,թերակղզուց,թերակղզիներից:

Գործիական- քաղաքով,քաղաքներով,սենյակով, սենյակներով, ծառուղով,ծառուղիներով,թերակղզով,թերակղզիներով:

Ներգոյական- քաղաքում,քաղաքներում,սենյակում, սենյակներում, ծառուղում,ծառուղիներում,թերակղզում,թերակղզիներում:

քաղաքի մեջ ,քաղաքների մեջ ,սենյակի մեջ, սենյակների մեջ, ծառուղու մեջ,ծառուղիների մեջ,թերակղզու մեջ,թերակղզիների մեջ:


 3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքները
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և հադիսատեսները խումբ-խումբ ելնում
էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրին մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքից որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)