Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս Կովկասյան ակատին: Այս ուղղությամբ թուրքերը կենտրոնացել էին 300հազարանոց երրորդ բանակը: Երբ գերմանակն և թւորքական ռազմանավերը 1914թ. հոկտեմբերի 16-17-ը անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներին, ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրույունը: Պատերազմի սկզբում ռուսները Կովկասյան ճակատում ունեին մոտ 182-հազարանոց զորք: Մեկ ամիս անց ճակատային գիծը Բաթումի մոտից ձգվում էր մինչև Ուրմիա լճից Արևելք ընկած վայրերը: Կովկասյան ակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ակատամարտն էր: Այն ընթացավ 1914թ. դեկտեմբերի 9-ից մինչև հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատրությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվելու միայն 12000 հոգի: Թուրքերը միաժամանակ հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսան Ատրպականի հայերի նպատմամբ: 1915թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50 հազար հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915. գարնանը գրավեց ՝ Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորածների ենթարկվեց թուրքերի կողմից: Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելույուն ապահովելով ՝ ռուսական զորքերը 1915թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր, այնուհետև Կովկասյան բանակը մի քանի ամսվա ընացքում գրավեց Տրապիզոն, Ռրզնկա և Բաբերդ քաղաքները: Այսպիսով Ռուսաստանը 1916թ. ամռան վերջին գրավել էր Նատանտի իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ որոշված ՝ Օսմանյան կայսրությունից իրեն հասանելիք տարածքները և շատ քիչ փոփոխույուններով այդ դիրքերում մնաց մինչև 1917թ. վերջը: