Ապրիլի 5-11

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Միջազգային հարաբերություններ, երկրների միջև հարաբերությունները, ինքնիշխան պետությունների, միջկառավարական կազմակերպությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և միջազգային ձեռնարկությունների դերը ուսումնասիրող դիսցիպլինա։

Միջազգային հարաբերություննեը գիտական և հանրային քաղաքականության ոլորտ է և այն կարող է լինել պոզիտիվ և նորմատիվ, քանի որ վերլուծում և սահմանում է պետության արտաքին քաղաքականությունը։ Որպես քաղաքական գործունեություն՝ միջազգային հարաբերությունները հայտնի են դեռևս հույն պատմաբան Թուկիդիդեսի ժամանակվանից (մոտ. Ք.Ա 460-395)։ 20-րդ դարի սկզբին միջազգային հարաբերությունները դարձավ գիտության առանձին ճյուղ քաղաքագիտություն մեջ։ Կարելի է ասել, որ այն ներառում է նաև այլ գիտությունների տարրեր[1]։

Բացի քաղաքագիտությունից, միջազգային հարաբերությունների ոլորտը ընդգրկում է գաղափարներ տեխնոլիգիայից և ճարտարագիտությունից, տնտեսագիտությունից և պատմությունից, միջազգային իրավունքից, փիլիսոփայությունից, աշխարհագրությունից և սոցիոլոգիայից, մարդաբանությունից, քրեաբանությունից, հոգեբանությունից, մշակութաբանությունից։ Միջազգային հարաբերությունները ուսումնասիրում է նաև գլոբալիզացիան, պետությունների ինքնիշխանությունը, միջազգային անվտանգությունը, բնապահպանական կայունությունը, միջուկային զենքի տարածումը, ազգայնականությունը, տնտեսական զարգացումը և համաշխարհային ֆինանսները, ահաբեկչությունը և կազմակերպված հանցագործությունը, արտաքին միջամտությունը և մարդու իրավունքները։

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

Օսմանյան կայսրությունը միառժամանակ հետաձգում էր իր մուքտը համաշխարհային կռվի թատերաբեմ: Նախորդ տարիներին սկսված ռազմական նախապատրաստությունները հնարավորինս ավարտում տեսքի բերելու նպատակով երկրի իշխող վերնախավը օգոստոսի 1-ից հետո երեք ամիս շարունակ վարեց առերևույթ չեզոքութան քաղաքականություն:

Երիտթուրքերի համար պատերազմը պատեհ առիթ էր՝ Ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր “հաշիվները մաքրելու” համար: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուքերին ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր: Նրանք մտադիր էին Ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միովրել նրանց “Մեծ Թուրանի” մեջ:

Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտոիմ էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Դա հնարավորություն կտար հաստատվելու Մերձավոր Արևելքի շահութաբեր տարածաշրջանում:

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:

Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց:
Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:

Կոնֆլիկտ

  • Հակադիր շահերի, հայացքների, ձգտումների բախում, ընդհարում, պայքարի հասցնող տարաձայնություն, սուր վեճ։
  • Գեղարվեստական ստեղծագործության մեջ պատկերված գործող ուժերի՝ կերպարի ու հանգամանքների, մի քանի կերպարների կամ կերպարի տարբեր կողմերի միջև եղած հակամարտությունը, հակասությունը։ Լինելով զարգացող գործողության հիմքը, կոնֆլիկտ նրա ընթացքին համեմատ անընդհատ փոխակերպվում է, գնալով դեպի կուլմինացիա և հանգուցալուծում։ Այսպիսով ստեղծագործության համար ապահովվում է ներքին դիալեկտիկական միասնությունն ու ամբողջականությունը։ Կյանքի հակադիր ուժերի մշտական պայքարը դրսևորվում է բազմազան ձևերով՝ սոցիալ-քաղաքական ուժերի անհաշտ հակադրությունից (կոլիզիա) մինչև անձնական շահերի բախում (ինտրիգ)։