Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել՝ մոդեռնիզացնելով պետությունը, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ, չնայած տարածքային կորուստների, հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով միացավ Առաջին համաշխարհային պատերազմին Կենտրոնական ուժերի կողմից: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր, հատկապես արաբական տարածքներում ապստամբություններ սկսվեցին: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակերպելով հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները: