Առաջադրանքներ «Արտիստը» պատմությունից

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ կացարան, կենցաղ, մենակեց, արտիստ, յուր:

կացարան-Կենալու՝ մնալու՝ ապրելու տեղ, բնակարան:

կենցաղ-1. Կյանքի ընդհանուր կացութաձևը, որևէ ժողովրդի՝ որոշակի սոցիալական խմբի ևն սովորությունների և բարքերի ամբողջությունը, ինչպես նաև ամենօրյա ապրելու ձևը և բովանդակությունը, ապրելակերպ, ապրուստ, նիստուկաց, բարք:
2. Առօրյա՝ առտնին կյանք:

յուր-Ինքն դերանվան հնաձև սեռական հոլովը, իր:

մենակեց-մենակ ապրող

2. Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ 

Արդարև, հիվանդի աչքերի մեջերևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտհիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:-50 տարեկան կին էր,սակայն ածքերից երևում էր,որ եսամոլ եր,որքան էլ,որ նարա աչքերը լինեյին գեղեցիկ:

3. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:

Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք:

Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ:

(Երկու ամիս չանցած` մանուկն արհեստանոցից փախչում ուսումնարան: Բարի մարդիկ տալիս են նրա ուսումնավարձը: Նա սովորում է գրել—կարդալ: Այրին հանձնում է նրան հագուստեղենի վաճառատուն: Մանուկը չի մնում այնտեղ: Մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի թատրոն: Նա դառնում է աֆիշներ բաժանող` օրական հիսուն կոպեկով և թատրոնների վերնահարկը բարձրանալու իրավունքով:

Անցնում է կուլիսների հետևը, կամաց—կամաց ծանոթանում արտիստական աշխարհի հետ: Այժմ բոլոր արտիստները ճանաչում են նրան, բոլորին նա ծառայություններ է անում, և բոլորը սիրում են նրան յուր հեզության և աշխուժության համար: Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբի ներկայացումները: Նա ցերեկներն էլ թատրոնումն է կամ նրա շուրջը:)

Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար,— արտասանեց բարիտոնը:

Համառ ես, Լևոն, համառ

այս պատանու բերանով խոսում է ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը:

Երգելու համար ձայն չունիմ:

4. Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:

5. Ինչո՞ւ էին Լևոնին ,,արտիստ,, ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:

Լևոնին համարում էին արտիստ քանի որ նա իրոք լավ նվագել գիտեր,հետո թատրոնում մեծ աշխատանքներ էր կատարում:

Արտիստ է այն մարդը,ով իր հոգու մեջ գիտի բնության գինը և ունի հոգևոր արժեքներ ու տարբերվում է մնացածից իր մտքի խորությամբ:

6. Բնութագրի՛ր Լևոնին:

Լևոնը համառ,բարի,հպարտ,խորը միտք ունեցող տնա էր:
7. Ներկայացրու Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:

Նրա հոգևիճակը միշտ անկայուն է եղել:Պատմվածքի առաջին մասում նա իր մոր և թատրոն գնալու համար էր մտքերող խառը,իսկ 2-րդ հատվածոըմ Լուիզայի:

8. Լևոնին համեմատի՛ր  Նար-Դոսի ,,Ես և նա,, պատմվածքի հերոսի հետ: 

Իրականումմի փոքր նմանություն կա:Երկու պատմվածքներում էլ տղաները կորցնում են իրենց սիրելի աղջիկներին նրանձ տեսնելով ուրիշ տղամարդու հետ:Սակայն պատմվածքները ինչ որ չափով իրարից տարբերվում են:Ես և Նա-ի մեջ աղջիկը ասել էր,որ մահը անգամ չի բաժանի իրենց:Իսկ այս ստեղծագործության մեջ Լուիզան նման բան չէր ասել:

Լևոնիը կարելի էասել նման է Նարդոսի Ես և Նա պատմվածի հերոսին այնքանով,որ սիրելիին կորցրել է նրան տեսնելով ուրիշի հետ:

9. Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և բացատրի՛ր:

10. Փոքրիկ հետազոտություն իրականացրու ժամանակակից թատրոնների և ներակայացումների մասին. ինչպիսի թատրոններ կան, ինչպիսի ներկայացումներ են բեմադրվում, ովքեր են այցելում թատրոն, ինչո՞ւ: