Պատերազմ

Ես Սարգիսն եմ, ապրում եմ Երևանում գտնվող Մալաթիա Սեբաստիա համայնքում։

Պատերազմների առաջացման հիմնական պատճառը քաղաքական ուժերի ձգտումն է օգտագործել զինված ուժերը ներքին և արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ըստ իրենց մասշտաբի պատերազմները բաժանվում են համաշխարհային և տարածաշրջանային (կոնֆլիկտ)։ Կարևոր նշանակություն ունի նաև պատերազմների բաժանումը «ներքին» և «արտաքին» պատերազմների։ Պատերազմները դասակարգվում են նաև որպես «արդարացի» և «աանարդար»։

  • Արդարացի պատերազմ են ազատագրական պատերազմները՝ անհատական կամ կոալիցոն պատերազմները, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի կանոադրության 51-րդ հոդվածին կամ ազգային-ազատագրական պատերազմները՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրականացման սահմանապակման դեմ։ Ժամանակակից աշխարհում արդարացի, բայց ոչ թույլատրելի են համարվում պատերազմները, որոնք մղվում են Աբխազիայում, Ղարաբաղում, Քաշմիրում, Պաղեստինում։
  • Անարդարացի՝ «նվաճողական» կամ անօրինական ագրեսիա։ Միջազգային իրավունքով բռնությունը որակվում է որպես միջազգային հանցագործություն։ 1990 -ական թվականներին հայտնվեց հումանիտար պատերազմ հասկացությունը, որը համարվում է բռնություն հանուն բարձրագույն նպատակի՝ էթնիկ զտման կանխում կամ խաղաղ բնակչության հումանիտար օգնություն։

Ըստ իրենց պատճառների պատերազմները կարող են բաժանվել տնտեսական (Իրանական պատերազմը) և գաղափարական (Վիետնամական պատերազմ) պատերզմների։ (Տվյալ Արցախում գտնվող պատերազմը համարվում է տնտեսական)։

Արդարացի և անարդար կողմեր

Իմ կարծիքով Ադրբեջանական կողմը վարվում է անարդար, որովհետև նրանք մեզ պռովոկացիաներ անելով դրդեցին նրան որ մենք համաձայնվեցինք պատերազմին։ Նրանք օգտագործում են արգելված զենքեր Հայաստանի խաղաղ բնակչության դեմ արդարացնելով այդ փաստը։

Իմ կարծիքը

Եթե Թուրքիան պաշտոնապես հայտարարի իր գործունեությունը Հայ-Ադրբեջանական պատերազմի մեջ, ապա իմ կարծիքով այս պատերազմը կվերածվի Համաշխարհայինի, որովհետև Հայաստանը գտնվում է Օ․Դ․Կ․Բ-ում և մի քանի երկրներ, այդ թվում նաև Ռուսաստանը պարտավոր են օգնել մեզ, իսկ Թուրքիան գտնվելով Նատօ-ում և կարող է օգնություն պահանջել Նատօ-ի անդամներից, դրա համար էլ երկրների մեծամասնությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, լուծել կոնֆլիկտը բանակցությունների միջոցով։