Հենրի 8֊րդ

Հենրի VIII- ը (1491, հունիսի 28 - 1547, հունվարի 28) Անգլիայի թագավոր էր 1509 թվականից մինչև 1547 թվականի մահը: Հենրին առավել հայտնի է իր վեց ամուսնություններով և, մասնավորապես, իր առաջին ամուսնությունն ունենալու (Կատրին Արագոնի հետ) ջանքերով: չեղյալ հայտարարված: Կլեմենտ VII պապի հետ իր անհամաձայնությունը նման չեղյալ հայտարարման հարցի շուրջ Հենրիին ստիպեց նախաձեռնել անգլիական բարեփոխումները ՝ Անգլիայի եկեղեցին առանձնացնելով պապական իշխանությունից: Նա իրեն նշանակեց Անգլիայի եկեղեցու Գերագույն ղեկավար և լուծարեց միաբանություններ և վանքեր, որոնց համար նրան եկեղեցու հանձնում էին: Հենրին հայտնի է նաև որպես «Արքայական նավատորմի հայր», քանի որ նա մեծ ներդրումներ կատարեց նավատորմում ՝ դրա չափերը մի քանիից հասցնելով ավելի քան 50 նավերի և ստեղծեց Ռազմածովային ուշերի խորհուրդը:

Երբ 1509 թվականին Հենրին գահ է բարձրացել, նրա առաջին գործը եղել է իր եղբոր այրու՝ Իսպանիայի թագավորի դուստր Կատրին Արագոնացու հետ ամուսնանալը։ Կատրինը գեղեցիկ և խելացի կին էր և իր ամուսնու հավատարիմ ընկերը, բայց նրան չի հաջողվել Հենրիին որդի պարգևել։ Նրանց ամուսնության 10 տարվա ընթացքում Անգլիան թագաժառանգ չի ունեցել։

Այդ ընթացքում Հենրին սիրահարվել է Աննա Բոլեյնին՝ Կատրինի սպասուհուն։ 16-րդ դարի կնոջ իդեալը գունատ, շիկահեր, կապուտաչյա կինն էր, իսկ Աննան ունեցե; է թուխ մաշկ, հաստ մուգ շագանակագույն մազեր և մուգ շագանակագույն աչքեր, որոնք հաճախ սև էին թվում։ Ըստ լեգենդի՝ նա ձեռքի վրա ունեցել է 6 մատ։ Այնուամենայնիվ թագավորը խենթորեն սիրահարվել է նրան։

English ex.7/b,8/b page 15

7/b. Read the text and match the two parts of the sentences.

  1. Many people don’t know that anybody can be an inventor.
  2. The Wright brothers got the idea for building an aeroplane from watching birds.
  3. Many inventors have a lot of talent but they also work very hard.
  4. If you give up easily when you make a mistake, you won’t be successful.

8/b.Complete the sentences with the words in the box.Use the past simple or past continous forms.

  1. The math question was very hard, but in the end I got the answer.
  2. I woke up at 8:30 this morning, so I got to school really late.
  3. Alex stopped playing football because it was raining and he got wet.
  4. My teacher got angry because I didn’t do my homework.

Գեղձ

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանք սպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը, դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,բջիջների ու հյուսվածքների ձևավորումը, օրգանիզմի աճը, զարգացումը և այլն։

Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Վերջին երկու գեղձերը կոչվում են խառը, քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով։ Ներզատական գեղձերից բացի հորմոններ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը, կենտրոնական նյարդային համակարգը, որոշ օրգաններ ու հյուսվածքներ։ Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական համակարգի մեջ։

Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ Ենթաստամոքսային գեղձի ներզատիչ մասը արտադրում է մի շարք հորմոններ՝ (ինսուլին, գլյուկագոն և այլն), իսկ արտազատիչ մասն արտադրում է մարսողական հյութ, որը ծորանով բացվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Սեռական գեղձերի ներզատիչ մասն արտադրում է սեռական հորմոններ, իսկ արտազատիչ մասը՝ սեռական բջիջներ։

Պատգամավորները թողնում են իրենց պարտականությունները

Մեջբերում եմ

Աշոտ Խաչատրյան—Բար Ձեզ Ես Աշոտ Խաչատրյանն եմ Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Քաղաքագիտական ակումբի անդամ․․․ Տիկին ​ Թովմասյան Դուք ինչ տեղեկություններ ունեք ​<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում տիրող իրավիճակի վերաբերյալ;

Թագուհի Թովմասյան—Ես շատ մտահոգված եմ Կրթահամալիրում տիրող իրվաճակի հետ կապված, և չեմ ցանկանա ինչ որ կրթահամալիրում՝ տիրի նման իրավիճակ։ԵՍ կակնկալեմ փոխադարձ հարգանք և հանդուրժողականություն ։ Իսկ ես ինչով կարող եմ օգնել։ Աշոտ Խաչատրյան—Պարզապես օգտագործեք ձեր պաշտոնակակն դիրքը, դիմեք նաղարարություն, որ հարցը տեղափոխվի իրավական հարթություն ոչ թե կամայական։ Թագուհի Թովմասյան— Լավ՝ դուք ինձ ուղարկեք տեղեկություներ՝ և դիմում։

Նամակագրություն

Փաստաթուղթ

Թագուհի Թովմասյան—Բայց մենք պայմանավորվեցինք, որ ուղիղ ինձ հասցեագրված դիմում կուղարկեք՝ շարադրելով հստակ այն ակնկալիքները, որ ունեք ինձանից՝ որպես ԱԺ պատգամավոր։ Շնորհակալություն

ԴԻՄՈՒՄ 1

Թագուհի Թովմասյան_Ձեր հեռախոսահամարը տվեք՝ կապ հաստատենք

Հեռախոսազրույց Թագուհի Թովմասյանի օգնականի հետ․

օգնական—Ավելի կոնկռետ գրեք թե ինչ ենք ակնկալում Թագուհի Թովմասյանից։ ԵՎ գրեք ձեր տվյալները։

ԴԻՄՈՒՄ 2

Հեռախոսազրույց Թագուհի Թովմասյանի օգնականի հետ․

օգնական—Իսկ հիմա դիմումին ավելացրեք վարչապետին ուղարկված նամակը։

ԴԻՄՈՒՄ 3
Այս դիմումը մնաց անպատասխան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի (այսուհետ՝ պատգամավոր) իրավունքները, պարտականությունները, նրա գործունեության իրականացման իրավական, սոցիալական եւ այլ երաշխիքները, ինչպես նաեւ պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարցեր:

2. Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են սույն օրենքով եւ այլ օրենքներով:

Հոդված 2. Պատգամավորի իրավունքները

1. Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝

1) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել օրենքի, Ազգային ժողովի որոշման, ուղերձի, հայտարարության նախագծեր.

2) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկներ Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովներ, աշխատանքային խմբերի նիստերում.

3) մասնակցել, տալ հարցեր եւ ելույթ ունենալ խորհրդարանական լսումներում.

4) բանավոր կամ գրավոր հարցեր ուղղել Կառավարությանը.

5) առաջադրվել Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում.

6) ընդգրկվել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների, քննիչ հանձնաժողովների, ինչպես նաեւ ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում.

7) ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների, ինչպես նաեւ այլ պաշտոնական պատվիրակությունների կազմում.

8) իր դիմումի համաձայն` ընդգրկվել Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.

9) ծանոթանալ Ազգային ժողովին կամ հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել.

10) հարցումներով եւ առաջարկներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը.

11) hանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, կազմակերպել ընդունելություններ.

12) իր կարգավիճակով պայմանավորված գործունեության իրականացման համար՝ հատուցելի հիմունքներով օգտվել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հեռախոսային եւ էլեկտրոնային կապի միջոցներից.

13) դուրս գալ Ազգային ժողովի խմբակցության կազմից.

14) զբաղվել գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքով.

15) իրականացնել այլ իրավունքներ:

Հոդված 3. Պատգամավորի պարտականությունները

1. Պատգամավորը պարտավոր է՝

1) մասնակցել Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաեւ իր անդամակցած հանձնաժողովի նիստերին.

2) ընդգրկվել մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) նախատեսված դեպքերի.

3) մասնակցել իր անդամկցած հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին.

4) պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները.

5) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները.

6) սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ.

8) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 4. Պատգամավորական էթիկայի կանոնները

Սույն հոդվածի պահանջները վերաբերում են ինչպես պատգամավորի լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին:

2. Պատգամավորական էթիկայի կանոններն են`

1) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման կարգը.

4) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով.

5) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.

6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը.

7) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ.

8) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Հոդված 5. Պատգամավորի շահերի բախումը

1. Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաեւ Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ`

1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը.

5) պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, ինչպես նաեւ որպես Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի:

2. Սույն օրենքի իմաստով պատգամավորի հետ փոխկապակցված անձինք են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք:

3. Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է Ազգային ժողովի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելիս, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելիս՝ համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը` նկարագրելով շահերի բնույթը:

4. Եթե պատգամավորն Ազգային ժողովի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում հանդես է գալիս շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, ապա հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվում է հարգելի:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները մեկնաբանելիս համարվում է, որ պատգամավորը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե նա հանդես է գալիս Ազգային ժողովի հանձնաժողովի կամ խմբակցության անունից, կամ տվյալ գործողությունը`

1) վերաբերում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, հիմնարկների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը.

2) ունի համընդհանուր կիրառելիություն եւ անդրադառնում է հասարակության լայն շերտերի վրա, այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես պատգամավորի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.

3) վերաբերում է պատգամավորի վարձատրության չափին, գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը, արտոնություններին կամ գործունեության այլ երաշխիքներին:

Հոդված 6. Պատգամավորի հարցումները եւ ընդունելության իրավունքը

1. Պատգամավորն իրավունք ունի հարցումներով եւ առաջարկներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը:

2. Իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են՝

1) երկշաբաթյա ժամկետում, քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը եւ գրավոր պատասխանել նրան.

2) ոչ ուշ, քան քննարկումից երեք աշխատանքային օր առաջ պատգամավորին գրավոր տեղեկացնել իր ներկայացրած հարցի քննարկման մասին:

3. Պատգամավորը հնարավորինս սեղմ ժամկետում ընդունելության իրավունք ունի Կառավարության անդամների, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների կամ իր գրավոր հարցմանը, առաջարկին պատասխանելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց մոտ:

Հոդված 7. Պատգամավորի մասնակցությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին

1. Պատգամավորն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկա գտնվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։

2. Կառավարությունն Ազգային ժողովին նախապես տեղյակ է պահում Կառավարության հրապարակային նիստի անցկացման օրվա, ժամի եւ օրակարգի մասին՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Կառավարության նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

3. Հաշվեքննիչ պալատի նախագահն Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին եւ խմբակցություններին առնվազն երեք աշխատանքային օր առաջ տեղեկացնում է Հաշվեքննիչ պալատի նիստի անցկացման օրվա, ժամի եւ օրակարգի մասին՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Հաշվեքննիչ պալատի նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

Հոդված 8. Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքը

1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում ունի տարկետում ստանալու իրավունք եւ ազատվում է զորահավաքներից ու վարժական հավաքներից:

Հոդված 9. Քաղաքացիների հետ պատգամավորի ընդունելության կազմակերպումը

1. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պատգամավորի պահանջով ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել նրան` քաղաքացիների ընդունելության եւ նրանց հետ հանդիպելու համար:

Հոդված 10. Պատգամավորի բնակարանային պայմանների ապահովումը

1. Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին Կանոնակարգով նախատեսված կարգով տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:

Հոդված 11. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը

1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է:

2. Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Ազգային ժողովի, նրա խմբակցությունների, հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման, ինչպես նաեւ պատգամավորի այլ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը: Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ:

3. Պատգամավորի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:

4. Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաեւ իր անդամակցած հանձնաժողովի նիստերին կամ հրավիրած խորհրդարանական լսումներին ներկայանալու անհնարինության դեպքում պատգամավորը պարտավոր է այդ մասին նախապես տեղյակ պահել Ազգային ժողովի նախագահին կամ իր անդամակցած հանձնաժողովի նախագահին:

5. Ազգային ժողովի նիստերից, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերից կամ նրա հրավիրած խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում: Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը:

6. Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ ծառայողական գործուղման մեկնող պատգամավորին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ: Պատգամավորի աշխատանքային ստաժը չի ընդմիջվում, եթե նա իր լիազորությունների ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում անցնում է այլ աշխատանքի:

8. Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում են պատգամավորական վկայական եւ դիվանագիտական անձնագիր եւ «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշան:

Հոդված 12. Պատգամավորի արձակուրդը

1. Պատգամավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տեւողությամբ: Հիմնական արձակուրդային վճարից բացի՝ պատգամավորին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով:

2. Պատգամավորն ունի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չվճարվող արձակուրդի իրավունք:

3. Պատգամավորների ամենամյա հերթական արձակուրդը տրամադրվում է ամռանը՝ հերթական նստաշրջանի ավարտից հետո:

Հոդված 13. Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը

1. Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Պատգամավորական մանդատը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`

1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,

2) ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,

3) դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,

4) հրաժարվել առեւտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,

5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ՝ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների,

6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ՝ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

3. Եթե առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում պատգամավորի մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագիրը չի դադարել այդ կազմակերպության լուծարման կամ սնանկ ճանաչվելու հիմքով, ապա պատգամավորը պարտավոր է հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դուրս գալ առեւտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին գործի քննության ընդունման օրվանից մինչեւ այդ գործով Սահմանադրական դատարանի վերջնական որոշման ընդունման օրը:

5. Պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոններ են՝ Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների, խմբակցությունների ղեկավարների եւ քարտուղարների, ինչպես նաեւ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի ղեկավարի պաշտոնները:

6. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանք է համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործունեությունը կամ աշխատանքը:

7. Պատգամավորին գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց պատգամավոր չհամարվող անձը կարող է հավակնել:

8. Պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված պատգամավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:

9. Պատգամավորն իրավունք ունի մինչեւ վճարովի հիմունքներով գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի անցնելը դիմել Էթիկայի հանձնաժողով եւ ստանալ նրա եզրակացությունը:

10. Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովելու համար պատգամավորն Ազգային ժողովի նախագահին եւ իր անդամակցած հանձնաժողովի նախագահին տեղյակ է պահում համատեղությամբ կատարվող գիտական, կրթական, ստեղծագործական կամ օրենքով չարգելված այլ աշխատանքի մասին:

Հոդված 14. Պատգամավորի գործունեության ապահովումը

1. Ազգային ժողովի նստավայրում պատգամավորին հատկացվում է կահավորված, տեխնիկական եւ կապի (այդ թվում՝ համակարգիչ, ինտերնետային կապ) միջոցներով հագեցված աշխատասենյակ, իսկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ խոսափողով եւ անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ:

2. Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով: Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝

1) նախապատրաստում է պատգամավորի կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.

2) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական եւ այլ նյութեր.

3) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

4) կարող է Կանոնակարգով սահմանված կարգով ներկա գտնվել Ազգային ժողովի հանձնաժողովների հրապարակային նիստերին եւ խորհրդարանական լսումներին.

5) վարում է պատգամավորին ուղղված փաստաթղթերի գործավարությունը:

3. Պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականը աշխատանքի է ընդունվում իր դիմումի համաձայն եւ պատգամավորի ներկայացմամբ՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով: Պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականը կարող է ազատվել աշխատանքից աշխատանքային օրենադրությամբ սահմանված հիմքերով եւ կարգով, ինչպես նաեւ ազատվում է աշխատանքից պատգամավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում:

4. Իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական եւ կապի միջոցներից:

Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:

Շրջակա միջավայր

Հունիսի 5-ը 1972թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:

Այս Համաշխարհային օրվա ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները: Գլխավոր Հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ: Ինչպես նաև Գլխավոր Հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում` ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP): Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:

Օրվա նպատակն է մարդու մեջ շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն արթնացնել: Այլ կերպ ասած՝ աշխարհի ժողովուրդներին պետք է հնարավորություն տալ ակտիվորեն նպաստել կայուն և արդար զարգացմանը, ընկալել այն գաղափարը, որ բնապահպանական հարցերի հանդեպ մոտեցումը փոփոխելու հիմնական շարժիչ ուժը մենք ենք, մեր հասարակությունը: 

My mother is small, my mother is poor

My mother is small, my mother is poor,
My mother is an ordinary mother,
My mother in this mother country,
A lamp against Ar!

In the light of the sun,
When you bring me pain,
The gloomy bottom of my heart:
It disperses the poor lamp.

My mother is small, my mother is poor,
My mother is an ordinary mother,
My mother in a handful of hearts,
Night and strong sun.

Պատերազմ

Ես Սարգիսն եմ, ապրում եմ Երևանում գտնվող Մալաթիա Սեբաստիա համայնքում։

Պատերազմների առաջացման հիմնական պատճառը քաղաքական ուժերի ձգտումն է օգտագործել զինված ուժերը ներքին և արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ըստ իրենց մասշտաբի պատերազմները բաժանվում են համաշխարհային և տարածաշրջանային (կոնֆլիկտ)։ Կարևոր նշանակություն ունի նաև պատերազմների բաժանումը «ներքին» և «արտաքին» պատերազմների։ Պատերազմները դասակարգվում են նաև որպես «արդարացի» և «աանարդար»։

  • Արդարացի պատերազմ են ազատագրական պատերազմները՝ անհատական կամ կոալիցոն պատերազմները, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի կանոադրության 51-րդ հոդվածին կամ ազգային-ազատագրական պատերազմները՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրականացման սահմանապակման դեմ։ Ժամանակակից աշխարհում արդարացի, բայց ոչ թույլատրելի են համարվում պատերազմները, որոնք մղվում են Աբխազիայում, Ղարաբաղում, Քաշմիրում, Պաղեստինում։
  • Անարդարացի՝ «նվաճողական» կամ անօրինական ագրեսիա։ Միջազգային իրավունքով բռնությունը որակվում է որպես միջազգային հանցագործություն։ 1990 -ական թվականներին հայտնվեց հումանիտար պատերազմ հասկացությունը, որը համարվում է բռնություն հանուն բարձրագույն նպատակի՝ էթնիկ զտման կանխում կամ խաղաղ բնակչության հումանիտար օգնություն։

Ըստ իրենց պատճառների պատերազմները կարող են բաժանվել տնտեսական (Իրանական պատերազմը) և գաղափարական (Վիետնամական պատերազմ) պատերզմների։ (Տվյալ Արցախում գտնվող պատերազմը համարվում է տնտեսական)։

Արդարացի և անարդար կողմեր

Իմ կարծիքով Ադրբեջանական կողմը վարվում է անարդար, որովհետև նրանք մեզ պռովոկացիաներ անելով դրդեցին նրան որ մենք համաձայնվեցինք պատերազմին։ Նրանք օգտագործում են արգելված զենքեր Հայաստանի խաղաղ բնակչության դեմ արդարացնելով այդ փաստը։

Իմ կարծիքը

Եթե Թուրքիան պաշտոնապես հայտարարի իր գործունեությունը Հայ-Ադրբեջանական պատերազմի մեջ, ապա իմ կարծիքով այս պատերազմը կվերածվի Համաշխարհայինի, որովհետև Հայաստանը գտնվում է Օ․Դ․Կ․Բ-ում և մի քանի երկրներ, այդ թվում նաև Ռուսաստանը պարտավոր են օգնել մեզ, իսկ Թուրքիան գտնվելով Նատօ-ում և կարող է օգնություն պահանջել Նատօ-ի անդամներից, դրա համար էլ երկրների մեծամասնությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, լուծել կոնֆլիկտը բանակցությունների միջոցով։

Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում

1.Որ անհավասրաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող: Այն շարժումը, որի ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով կոչվում է հավասարաչափ արագացող շարժում։

2. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում: Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։

3.Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում: Գրել բանաձևը: Ֆիզիկայում արագացումը ժամանակի ընթացքում մարմնի արագության փոփոխման արագությունն է :Միավորների միջազգային համակարգում արագացման չափման միավորը մ·վ−2-ն է (մ/վ2)։ Բանաձևը a=v/t

4.Ինչպես է ուղղված հավասարաչափ արագացող շարժման արագացումը  երբ՝

ա. մարմինը շարժումն սկսում է դադարի վիճակից

արագությունը ուղղված է շարժման ուղղությամբ։

բ. մարմնի արագությունը, նվազելով դառնում է զրո:

արագությունը ուղղված է շարժման հակառակ։

5.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը:

a=v0/t

6.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևը,:

v=a.t

7.Որքան է հավասարաչափ շարժման արագացումը:

S=At2/2

Բաթիսկաֆ

Սուզանավ, Բաթիսկաֆ     

Սուզանավերը ստորջրյա և վերջրյա ծովային նավեր են: Դրանց մեծ մասը ռազմանավեր են, որոնք պարեկային ծառայություն են կատարում օվկիանոսներում ու ծովերում: Ռազմական գործողությունների ժամանակ սուզանավերից արձակում են հրթիռներ և ինքնաշարժ ջրականներ:

Սուզանավերում ծանրաբեռի (բալաստ) համար սարքավորված են երկար, սնամեջ պահեստարաններ: Ընկղմվելիս կամ խորջրյա լողարկման ժամանակ սուզանավն անհրաժեշտ խորության հասցնելու և այնտեղ պահելու նպատակով ծանրաբեռնային պահեստարանները լցվում են ջրով, իսկ ջրի մակերևույթ բարձրանալու համար ջուրը պահեստարաններից  սեղմված օդով դուրս է մղվում, սուզանավը թեթևանում է և ելնում ջրի երես: Երբ սուզանավը գտնվում է անմիջականորեն ջրի մակերևույթի տակ, անձնակազմը հատուկ սարքով՝ շրջադիտակով (ներքին թեք հայելիներով և հատուկ ոսպնյակներով, սնամեջ, բացովի խողովակ), կարող է դիտել ջրի վրա կատարվող իրադարձությունները և հետևել մյուս նավերին:

Սուզանավն առաջ է շարժվում պտուտակի օգնությամբ, իսկ ղեկ-կայունարարները կարգավորում են ընկըղմման կամ երեսելման անկյունը: Ստորջրյա լողարկման ժամանակ սուզանավերում հնարավոր չէ օգտագործել դիզելային կամ բենզինի շարժիչներ, որովհետև դրանց աշխատանքի համար

Իսրայել Օրի

Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ: