Քեզ համար դպրոց գնալն ամենօրյա պարտադիր բաղադրիչ է, շատ դեպքերում դու չես պատկերացնում քո օրն առանց դրա, իսկ գիտե՞ս, որ կային ժամանակներ, և կան դեպքեր նաև այսօր, երբ ոչ բոլորը հնարավորություն ունեն կրթություն ստանալու․ դրա մասին երազում էին երեխաները, մեծերը, իսկ նրանք, ովքեր ստանում էին, համարվում էին առանձնահատուկներ։
Այսօր կրթություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր երեխա, այդ թվում նաև դու՝ ամրագրված միջազգային կոնվենցիաներում, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներում․ պետությունները պարտավորված են ստեղծել պայմաններ երեխաների կրթության համար։ Դա նշանակում է, որ կարդալով այս նյութը, դու դառնում ես առանձնահատուկ, քանի որ պաշտպանում և օգտվում ես կրթություն ստանալու քո իրավունքից։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (10 դեկտեմբերի, 1948թ.) կոչվող փաստաթղթում նշված են մարդու հիմնական իրավունքները, որոնք ընդունվում են շատ երկրների՝ այդ թվում Հայաստանի կողմից։ Դրանք հատկապես ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության երկրները։ Այդ հիմնական իրավունքների շարքում՝ 28-ի ներքո կրթություն ստանալու իրավունքն է, այն է․
- Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի: Կրթությունը, առնվազն տարրական և
հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի: Տարրական կրթությունը պետք է
պարտադիր լինի: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի
լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան,
հավասարապես մատչելի բոլորի համար: - Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու
իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն
պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը,
հանդուրժողականությանն ու բարեկամությանը, է՛լ ավելի նպաստի Միավորված ազգերի
կազմակերպության խաղաղապահպան գործունեությանը: - Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք
ունեն:
ՀՀ Մայր օրենքում նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք: Այստեղից էլ բխում են հանրակրթության մասին օրենքները, որոնք կարգավորում և գործիքներ են տալիս քեզ դպրոց գալու և պարտադիր կրթության հնարավորություն ունենալու համար։ Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ դու մեծ արժեք ես քո պետության համար, ուստի ճանաչելով և պաշտպանելով քո իրավունքները, դու ավելի ու ավելի կարևոր, ամուր ու արժեքավոր կյանք ես ստեղծում։ Անհրաժեշտ է հիշել, որ իրավունքները բոլորինն են՝ և՛ մերը, և՛ մեզ շրջապատող մարդկանց, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի առնի այս փաստը․ մեր իրավունքները տարածվում են այնքան, քանի դեռ չեն խախտվել մեր դիմաց և մեր շուրջ գտնվող մարդկանց իրավունքները, մենք պարտավոր ենք հարգել և պահպանել այլոց իրավունքները։ Ուշադրությամբ ճանաչիր քո և քո երկրի հնարավորությունները, որպեսզի նաև օգտվես դրանցից։
Հարցաշար
- Ի՞նչ գիտեիր մինչ այս օրենքի և իրավունքի մասին։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է ազատ և հավասար, ամեն մարդ ունի իր իրավունքները, բայց իրավունքները պաշտպանելու հետ միասին մարդ չպետք է հատի ուրիշի իրավունքները։
- Ծանո՞թ էիր մինչ այս <<Կրթություն ստանալը իմ իրավունքն է>> մտքին․ ի՞նչ ես հասկանում այն ասելով։ Տարիներ առաջ մարդիկ հնարավորություն չունեին տանել իրենց երեխաներին դպրոց և այդ պատճառով էլ ոչ բոլորն էին հաճախում դպրոց, իսկ հիմա բոլորն էլ իրավունք ունեն հաճախելու դպրոց։
- Ինչի՞ մասին է քեզ տեղեկացնում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը։ Երեխան իրավունք ունի հաճախել կրթության տարրական և միջին փուլերը անվճար, իսկ բարձր դասարաններում սովորելու համար ունենալ համապատասխան գիտելիքներ։
- Քեզ համար օգտակա՞ր է ծանոթ լինել այդ հոդվածին։ Այո
- Կա՞ հոդվածում կետ, որի հետ դու համամիտ չես։ Եթե կա, նշիր թե ինչու։ Չկան
- Նշիր, թե ի՞նչ հարցեր առաջացան։ Չառաջացան
- Ի՞նչ սովորեցիր այս նյութից, ի՞նչը քեզ դուր եկավ և ի՞նչն էր ամենակարևորը։ Ինձ ավելի շատ դուր եկավ 6-րդ հոդվածը, որտեղ նշվում է որ յուրաքանչյուր անձ որտեղ էլ որ գտնվի, ունի իրավունք իրավասուբյեկտ ճանաչվելու, իսկ ամենակարևորը ինձ համար հենց դա է։


