Գործնական աշխատանք

1.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ում անվան փոխարեն են դրվում դրանք:

Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:

ինքը — զինվորը,

նրան — զինվորին

Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:

ինքն — որսորդը,

նա — ում հետ որ խոսում էր որսորդը

Գիտնականն ասում է, որ իրեն  իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:

իրեն — գիտնականին

նա — գիտնականին խոսքով ապացուցողը

Անծանոթն ասաց, որ նա  իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:

նա — անծանոթի դիմացինը

ինքը — անծանոթը

Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա  իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:

նա — ընկերը

ինքը — հետախույզը

2.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ում անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ` Տղայի հայրը նրանով է պարծենում: Տղայով:

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա(ընկերը) վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը(տղան) գիտի, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա(աղջիկը) իրեն(տատին)այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Աղջիկը զարմացած նայեց տատին,  ինքը(աղջիկը) նրան(տատին) այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Ծերունին տղայի կողքին իր(ծերունու) մանկությունն էր հիշում:

Ծերունին տղայի կողքին նրա(տղայի) մանկությունն էր հիշում:
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը(գայլը) չի վախենում շներից:

Գայլն իրեն համոզում էր, որ նա(ինչ որ մեկը) չի վախենում շներից:

Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:

3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:

Օրինակ` Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում: — Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:

Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը ծառային էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:

Երկիրը Արեգակի շուրջը պտտվում է մի տարում:

Երկիրը իր շուրջը  մեկը օրում է պտտվում:

Երկիրը առանցքի շուրջը  մեկը օրում է պտտվում:

Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ մորաքույրը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:

Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է:

Այդ մարդն եղբորից բացի բոլորին վստահում է: