9֊րդ դարում խալիֆայության թուլացման պայմաններում, հզորանում են Բագրատունի, Արծրունի, Արցախի և այլ հայկական իշխանությունները։ Բագրատունիները էլ ավելի ազդեցիկ դիրքի հասան։ Աշոտ Բագրատունին 804թ֊ին պաշտոնապես ճանաչվեց Հայոց իշխան, իսկ նրա եղբայրը նշանակվեց սպարապետ։ 826֊851թթ Հայոց իշխանի պաշտոնում Աշոտ Մսակերին հաջորդեց որդին՝ Բագարատ Բագրատունին։ Նա ամբողջ Արմինիայում մեծ հեղինակություն էր վայելում։ Բագարատի մյուս եղբայրը՝ Շիրակի տեր Սմբատն էլ դարձավ Հայոց սպարապետ։ 850թ֊ին Բագարատ Բագրատունու գլխավորությամբ արաբ հարկահավաքին թույլ չտվեցին հատել երկրի սահմանը և հենց այդտեղել վճարեցին հարկերը։ Այդ քայլով Բագարատը անհնազանդություն ցուցաբերեց խալիֆայության նկատմամբ։
850թ֊ին Բագարատը Աշոտ Արծրունու հետ արաբ նվաճողներին դուրս քշեցին Տարոնից, իսկ արաբների մեկ այլ զորախումբ էլ ջախջախվեց Վասպուրականում։ Հայերի այս պայքարը կասեցնելու համար խալիֆայությունը դիմեց պատժիչ միջոցների։ 851թ֊ին Հայաստան ներխուժած արաբական զորախմբի հրամանատար Յուսուֆը խաբեությամբ ձերբակալեց Բագարատին և ուղարկեց խալիֆայություն։ Բագարատի որդիներ Աշոտի և Դավթի գլխավորած սասունցիների ջոկատը Տարոնում հարձակվեց և ոչնչացրեց զավթիչներին։ Յուսուֆը դիմեց փախուիստի և թաքնվեց տեղի Ս. Փրկիչ եկեղեցու գմբեթում։ Սասունցիները գտնելով նրան մահապատժի են ենթարկում։ Հայ ժողովրդի ազատագրական այդ պայքարն արտացոլվել է <<Սասնա ծռեր>> կամ <<Սասունցի Դավիթ>> դյուցազներգությունում։ 852թ֊ին խալիֆը հայ ապստամբների դեմ ուղարկեց իր մոտ ծառայության անցած Բուղա անունով մի քոչվոր ավազակապետի։ Նա հայտնի էր իր դաժանությամբ։ Թշնամու զորքը ջախջախեց շատ հայկական բնակավայրեր և նաև բնակչության մի մասին։ Վասպուրականցիներն Աշոտ Արծրունու գլխավորությամբ հերոսաբար պայքարեցին Բուղայի դեմ։ Պայքարը շարունակեց Աշոտի եղբայրը՝ Գուրգենը։ Բուղայի 15.000֊անոց զորքի դեմ կռվում էր 900 հայ ռազմիկ։ <<Արյան լիճ>> կոչվող լեռնային բարձրադիր վայրում ճակատամարտն ավարտվեց հայերի հաղթանակով և թշնամին փախուստի դիմեց Վասպուրականից։ 853թ֊ին Բուղան մի շարք պարտություններ է կրում Արցախում։ Հայ իշխան Յեսայի Աբու֊Մուսեն մոտ մեկ տարի պայքարեց Բուղայի դեմ։ Բուղան առաջարկեց քաջ իշխանին հանձնվել, սակայն նա մերժում է և շարունակում հաղթական կռիվները։ Ինչպես հաճախ, այս անգամ էլ նենգ թշնամին Խաբեությամբ բանակցելու պատրվակով իր մոտ է հրավիրում իշխանին և ձերբակալում, ապա ուղարկում խալիֆայություն։ Վասպուրականում հայերը հաղթանակներ են տանում արաբների նկատմամբ։ 855թ֊ին Բուղան պարտություններից հետո հետ է կանչվում։ Այդ ժամանակաշրջանում ամեն բան վերականգնվեց և Սմբատ սպարապետի որդին՝ Աշոտ Բագրատունին, 855թ֊ին ճանաչվոց Հայոց իշխան և սպարապետ, իսկ 862թ֊ին՝ Հայոց իշխանաց իշխան։