<> Չհայտարարված աշխարհամարտ

Խորհրդային վերակառուցումով նաև ավարտվեց սառը պատերազմը և հասունացավ այն շրջանը, որը կարելի է անվանել չհայտարարված աշխարհամարտ։ Գերտերությունները միավորվելով ստեղծեցին ընդհանուր քաղաքական-գաղափարախոսական դաշինք, իսկ հակարակորդները հանդիսանում էին սառը պատերազմում պարտություն կրած և ներքաղաքական առանցքից շեղված առանձին մեկուսացած մրցակիցները։ Աշխարհամարտը ռազմական միջոցների կիրառման պատճառով ծավալվելով հասնում է Բալթիկայից մինչև Կարմիր ծով, իսկ Աֆրիկայի հարավային մասից հասնում մինչև Հնդկաչին։ Արևմուտքը փորձում է սանձել Ռուսաստանը ու արաբա-մահմեդական Արևելքը։ Տասնամյակների ընթացքում արաբա-մահմեդական Արևելքը ձևավորվեց ազատ ինքնուրույն բևեռ և որը կարող է ինքնուրույն քայլեր ձեռնարկել։ Արևմուտքի համար վտանգավոր կողմ է դառնում արաբա-մահմեդական Արևելքը որովհետև Ռուսաստանը կարող է աջակցություն ցուցաբերել Արևելքին, այդ երկու երկրներին միավորում է պատմական ավանդությամբ ձևավորված հակաարևմտականությունը։ Արևմուտքը չեզոքացնելով արաբա-մահմեդական Արևելքը կմեկուսացնի և փակի տակ կպահի Ռուսաստանը

Բրեգործություն։ Բարեգործության մասին

Բարեգործությունը հատկապես իշխանության կողմից տրվող օգնությունն է կարիքավոր մարդկանց և հաստատություններին։ Բարեգործություն կարող են նաև կատարել մարդիկ, այն ցույց է տալիս մարդու գթասրտության և բարիության բնագծերը։ Բարեգործություն անելով մարդիկ միմյանց փոխանցում են իրենց աջակցությունը և դրանով օգնում կարիքավորներին։ Չորրորդ դարերում հայ առաքելական եկեղեցիները նույնպես զբաղվում էին բարեգործությամբ և դրանով ամրապնդելով քրիստոնեությունը Հայաստանում։ Այդ գործում նաև հայտնի է Մեծ Ներսես կաթողիկկոսը(329-373 թթ), նա հայտնի որովհետև Ներսեսը կառուցում էր որբանոցներ, դպրոցներ եկեղեցիներին կից։ Իմ կարծիքով քչացել են այն մարդիկ ովքեր կարողեն սրտանց օգնել կարիքավոր մարդկանց։ Իշխանությունները քիչ են աշխատում հիմնարկների շուրջ ինչպիսին են եկեղեցիները, որբանոցները և այլն։