Գործնական աշխատանք

  1. Սպասում, քույր, շուն, գիշեր բառերը հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-Սպասում, քույր, շուն, գիշեր։

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-սպասման, քրոջ, շան, գիշերվա։

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-սպասման, քրոջը, շան, գիշերվա։

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-սպասումից, քրոջից, շնից, գիշերվանից։

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-սպասումով, քրոջով, շնով, գիշերով։

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-սպասման մեջ, քրոջ մեջ, շան մեջ, գիշերվա մեջ։

Արատես եռօրյա ճամփորդության մասին

Արատեսը գտնվում է Վայոց ձորում որտեղ և մենք ճամփորդեցինք։

1-ին օր

Ահա և սկսեց մեր ուղևորությունը դեպի մարզ Վայոց ձոր։ Մեր առաջին կանգառը եղավ Սևանում՝ Հայրավանք եկեղեցում, հաջորդ կանգառները Արմաղանի հովտում ու Օրբելյանների քարավանատանն էին։ Հասնելով Արատես, կանգ առանք տնակների մոտ, որտեղ և քնեցինք գիշերները։ Առաջին գիշերը անցավ շատ լավ, քանի որ մենք քնում էինք վառարանի տաքության շնորհիվ ես ընկերներիս հետ հետևում էի վառարանին։ Ծանոթացանք Գլաձորի դպրոցի աշակերտների հետ, միասին խարույկ վառեցինք, ֆուտբոլ խաղացինք։

2-րդ օր

Վաղ առավոտյան արթնանալուց հետո մենք զբաղվեցինք մարմնամարզությամբ՝ վազեցինք և կատարեցինք մկանները տաքացնող վարժություններ, իսկ մարզվելուց հետո նախաճաշեցինք, որից հետո ես խմբի հետ արշավեցի դեպի սար։ Երեկոները մեզ մոտ անցնում էր շատ հետաքրքիր քանի որ մենք խարույկի շուրջ նստած խաղում էինք զանազան խաղեր, իսկ հետո սենյակում ընկերներով վառարանի վրա եփում էինք կարտոֆիլ և այդ գիշերն էլ հերթապահեցինք վառարանին։

3-րդ օր

Վերջին օրը առավոտյան վեր կենալով նախաճաշում ենք և իրար հետ բոլորով խաղեր խաղում, իսկ արդեն հետո ուղևորվեցինք դեպի Երևան։

Իմ կարծիքը մի քանի բառով ճամփորդության մասին

Անկեղծ ասած ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը հատկապես այն, որ տնակներն ամբողջությամբ շրջապատված էին սարերով և ձորերով։ Ոզում եմ շնորհակալություն հայտնել ճամփորդության ղեկավարներին և ճամփորդության ընթացքում ձեռք բերած իմ  նոր ընկերներին։