Նախագծի ժամանակահատվածը՝ նոյեմբերի 8-10
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողներ։
Մեկնում` Երևան — Սևան — Մարտունի — Շատին — Արատես
Կանգառներ` Հայրավանք, Արմաղանի հովիտ, Արգիճի գետի ակունք, Օրբելյանների քարավանատուն
Վերադարձը` Արատես — Շատին — Գետափ — Արենի- Երասխավան — Արարատ — Արտաշատ — Երևան
Նախագծի ղեկավարներ՝ Նվարդ Սարգսյան, Սմբատ Պետրոսյան, Քրիստինե Սահակյանց, Ռոզա Գսպոյան
Նախագծային խմբին են միանալու Գլաձոր գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները (համատեղ իրականացվող նախագծեր)Նախագծի նպատակը՝
- Հայրենագիտական
- Գետը համայնքում . Եղեգիս և Արփա գետեր
- Քայլարշավ
- Բերքահավաք. հատապտուղներ, թեյեր
- Բնապահպանություն, էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
- Խմբում աշխատելու, համագործակցելու, հասակակիցների և մեծերի հետ շփվելու կարողությունների, նոր հմտությունների, գեղագիտական ճաշակի ձևավորում
- Կրթական փոխանակումներ, գործընկերային հարաբերություններ Գլաձորի դպրոցի հետ
- Բարձունքի հաղթահարում
- Ձմեռային Արատես՝ նախապատրաստական աշխատանքներ (փայտի կտրտում, դասավորում, չորացած ճյուղերի հավաքում, տնակների հարդարում)
- Անվտանգ ճամփորդական հմտությունների ձեռքբերում, արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողությունների ձեռքբերում
Նախապատրաստական աշխատանք.
- Քարտեզի միջոցով երթուղու կազմում
- Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն։
Անհրաժեշտ իրերի ցանկ
- քնապարկ
- ուսապարկ
- հարմարավետ, տաք հագուստ
- քայքի համար ամուր, հարմար կոշիկներ
- հիգիենայի պարագաներ
- աղբի ձեռնոց, աղբի տոպրակ
- առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
- ջուր՝ անհատական շշով
- լապտեր
- արևապաշտպան գլխակ
- թվային գործիք
Նախահաշիվ
- Տրանսպորտ՝ 80.000 դրամ = 3.000 դրամ՝ մեկ սովորողի համար (տրանսպորտի գումարի կեսը՝ կրթահամալիրի աջակցությամբ)
- Սննդի գումարը՝ 3.000 դրամ՝ 3 օրվա համար