
Դվինը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբերին և Մովսես Խորենացու արձանագրություններով այն պարսկերեն նշանակում է բլուր, նաև Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը առաջացել է հենց այդ բլուր բառից։ Նրան նաև շփոթել են Արտաշատի հետ, որովհետև այդ երկու նշանավոր քաղաքները գտնվել են հենց կողք-կողքի։ Ռոբերտ Քեր Փորթերը այցելելով Դվին նա կարծել է, որ կանգնած է Արտաշատի ավերակների վրա և պատմում է որ՝ ամեն ինչ պատված էր բլուրներով, որոնք առաջացել էին այնտեղի ավերակների վրա։ Այնտեղ ամենուրեք հսկայական հուշարձաններ էին․ պատմում էր նա։ Դվին անվանումը նաև տարբեր ազգերում ունեցել է տարբեր անվանումներ, հայերենով այն պատմիչների արձանագրություններով հնչել է՝ Դուին և Դվին, արաբները արտասանել են՝ Դաբիլ, Ադաբին ձևով, իսկ հույների լեզվով այն եղել է Դուվի և այլն։ Այդ ժամանակ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդին՝ Խոսրով Կոտակը (Կարճահասակ) և նրա գործերից մեկն էլ հենց Դվինն էր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ Դվին կոչում էին միայն բերդն ու բլուրը, սակայն հետո Դվին կոչվեց ամբողջ քաղաքը, երբեմն նաև Արտաշատի որոշ մասը և Արաքս գետը կոչվել են Դվնադաշտ և Դվնագետ։ Դվինը՝ բացի հայ պատմիչներից հիշատակություն են ունեցել նաև պարսկական, արաբական, ասորական, վրացական և հռոմեական բազմաթիվ մատենագիրներ, սակայն նրանց համար անհնարին էր ամբողջական պատկերացում կազմել Դվինի մասին, որովհետև նրանք սոսկ հիշատակում են քաղաքի անունը։ Դվինը գտնվելով Հայաստանի արևմտյան մասում այն շարունակում է մնալ մեր պատմության մեջ, որպես մեր մշակույթի կտոր։
