Իմ պատումը մեր քառօրյա պատմական շրջայցի մասին դեպի Արցախ

Մենք մեր ճամփորդության ընթացքում այցելեցինք շատ հետաքրքիր տեղեր։

1֊ին օր

Մենք շարժվեցինք մայր դպրոցից, իսկ առաջին կանգառը եղավ Սևանում՝ Հայրավանք եկեղեցու մոտ։ Մենք մուտք կատարեցինք եկեղեցի, որից հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Ճանապարհը տևեց շատ երկար, և վերջապես մենք հասանք Արցախ, իսկ առաջին տեղը որտեղ մենք կանգ առանք Արցախում դա նրա հնագույն վանքերից մեկում՝ Դադիվանքում շա՜տ հիանալի տեղ էր նրա անվանումը առաջացել է Դադի առաքյալի անունից ով եղել էր Հիսուսի աշակերտը։ Հետո մենք ուղևորվեցինք դեպի Հաթերք գյուղ՝ արվեստի դպրոց, պարեցինք, երգեցինք և գիշերեցինք գյուղում։

2֊րդ օր

Հաջորդ օրը այցելեցինք գյուղի դպրոցը՝ օրը սկսեցինք մարմնամարզանքով, հետաքրքիր անցավ։ Մենք նաև այցելեցինք եկեղեցիներ որոնցից է նաև Սուրբ Աստվածամոր եկեղեցին։

Ճիշտ է այն բոլորովին ավիրվել է, բայց շարունակում է մնալ մեր պատմության սուրբ եկեղեցիներից մեկը։ Մենք նաև այցելեցինք զոհված ազատամարտիկների մոտ։

Մենք բոլորի առջև խոնարհվելուց հետո երեք անգամ զանգերին խբեցինք։

Հետո գնացինք Ստեփանակերտի գորգագործության գործարան և դիտում էինք մարդկանց արվեստը՝

Հետո գնացինք այնտեղի Շառլ Ազնավուրի արվեստի կենտրոն որտեղ դիտում էինք աղջիկների պարի պարապմունքները, իսկ հետո ուղևորվելով Շուշի։ Մենք գիշերեցինք Նարեկացու արվեստի կենտրոնում։

3֊րդ օր

Առավոտյան նախաճաշից հետո գնացինք Ասկերանի բերդ,

Իսկ հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Տիգրանակերտ՝ գորգերի փառատոնին մասնակցելու։ Հետո կանգ առանք «Մենք ենք մեր սարերը» արձանի մոտ։

4֊րդ օր

Արդեն վերջին օրը մենք այցելեցինք Շուշիի վանք, որը մեզնից այդքան էլ հեռու չեր գտնվում, իսկ այդ օրը կիրակի էր այնտեղ մենք մասնակցեցինք առավոտյան պատարագին։

Մենք այդ օրը նաև գնացինք դրամի թանգարան որտեղ մենք անզեն աչքով տեսանք հին և նոր ժամանակների գումարները, որոնք օգտագործվում էին դեռ Ք.ա։

Վերջում արդեն հասնելով Հունոտի կիրճ մենք արշավեցինք և անցանք երկար ճանապարհ ։

Իսկ արշավից հետո արդեն լավ տպավորություններ ստացած շարժվեցինք Երևան։