Մեր ճամփորդությունը դեպի Երվանդաշատ

Մենք սեպտեմբերի 28-ին ճամփորդեցինք դեպի Երվանդաշատ։ Սկզբից մենք գնացինք Սարդարապատի հուշահամալիր ,որտեղ մեր պատմության ուսուցիչը պատմեց նրա պատմությունը։ Երգեցինք ,պարեցինք և շարունակեցինք մեր ուրախ ճամփան․․․

Ուղևորվեցինք դեպի Երվանդաշատ։ Ճանապարհը դեպի երվանդաշատ տևեց շատ երկար։ Ես գիտեմ, որ Մարմետը եղել է Երվանդունիների վերջին մայրաքաղաքը և այն հիմնադրել է վերջին թագավորը Երվանդը Դ Ք․ա երրորդ դարում։

Ասեմ, որ մենք շատ մոտ էինք հայ-թուրքական սահմանին։Անզեն աչքով անգամ երևում էր Ախուրյան և Արաքս գետերի միախառնումը՝ մի չնաշխարհիկ տեսարան․․․

Իսկ հետո մենք ուղևորվեցինք դեպի Զվարթնոց տաճար և թանգարան։ Թանգարանում ես գտա Զվարթնոցի եկեղեցու մասշտաբային փոքրացված կառուցվածքը դրսից և ներսից։

Ես նաև գտա տաճարից մնացած մասունքները։

Հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել են և ստեղծագործել այդ ընդարձակ տարածքում, որը էթնոսի անունով կոչվել է Հայք կամ Հայաստան և զբաղեցրել 300․000-400․000 քառակուսի կմ։ Զվարթնոցը կառուցվել է 643թ-ին Մովսես Կաղանկատվացու կողմից։

Օրը ինձ համար շատ ուրախ և հետաքրքիր անցավ։ Ես ծանոթացա շատ հետաքրքիր պատմությունների հետ։