Քիմիան և տիեզերքը (Տիեզերաքիմիա)

Տիեզերաքիմիան ուսումնասիրում է մոլորակների, աստղերի և տիեզերական մարմինների կազմությունը։ Ես շատ հետաքրքրված եմ այս գիտությունով վաղ հասակից, երբ որ 7 տարեկան էի։ Ես ուսւմնասիրում էի տիեզերքի մասին հաճույքով։ Ես գիտեմ, որ ամեն մոլորակ կազմված է յուրովի, բայց մեր Արևային համակարգի բոլոր մոլորակների մեջ կա միջուկ։ Ինչքան մոտենում ենք Երկիր մոլորակի միջուկին այնքան ջերմաստիճանը բարձրանում է և ապառները ավելի փխրուն են դառնում։ Արեգակը ունենում է բռնկումներ որի շնորհիվ տիեզերք են թափում միլիոնավոր քիմիական նյութեր։ Նրա մակերևույթում կան այնպիսի օղակներ որոնց միջով եթե անցնի Երկիրը մոտավորապես կմնա էլի 10 հազար կիլոմետր, այն առաջացել է Արեգակի ջերմությունից, այն հրաբխի ժայթքումի նման է։ Իսկ օրինակ Յուպիտերի մակերևույթը կազմված է շատ գազային ամպրոպներից և փոթորիկներից։

Ամանորի մասին

Ամանորը նշում են տարբեր ժողովուրդներ, այն նշում են օրացույցի վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին (Ամանորը) որպես տոն սկսել են նշել Ք․ա 3-րդ հազարամյակներում կոնկրետ Միջագետքում։ Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարվա շնորհիվ ժամանակի սահմանը ավարտվում է և սկսում է ամբողջությամբ նոր ժամանակ։ Տարին առաջանում է Երկրագնդի պտույտից Արեգակի շուրջ, իսկ նրա կատարած պտույտը հավասար է մոտավորապես 934 մլն․ կիլոմետրի։ Հունվարի 1-ը տարվա սկիզբ է հռչակել Հռոմի թագավոր Հուլիոս Կեսարը Ք․ա 46 թ․։ Այդ օրը Հին Հռոմում նվիրված էր Ցանուսին։ Հայաստանում ինչպես և ուրիշ երկրներում Ամանորը նշում են հունվարի 1-ին ըստ Գրիգորյան օրացույցի, իսկ որոշ երկրներում այն տոնում են ամռանը ըստ Լուսնային օրացույցի։ Հայերն ունեցել են Մեծ Պապուկին (Ձմեռ Պապ) ով երեխաներին Նոր Տարվա գիշերը նվիում են նվերներ։ Ամանորը նշում են որպիսի անհաջողությունները մնան անցյալում, իսկ նոր տարին լինի հաջողություններով լի տարի։