Իմ կարծիքը Ստ․ Զորյանի գեղեցիկի մասին

Ես վերջերս կարդացի Ստեփան Զորյանի գեղեցիկի մասին զրույցը (Աղբյուրը) այնտեղ հեղինակը պատմում է մի իշխանի մասին որը գտնվում է Անիում։ Այդ հարուստ իշխանը ունցել է մի դուստր որի գեղեցկությունը արևի շողերի նման պայծառ է և մարդիկ նրան տեսնելով մոռանում են ամեն ինչի մասին և հիանում այդ աղջկանով։ Հարուստ մարդը կանչում էր կյանք տեսած մարդկանց խորհուրդ հարցնելու համար և բոլորը շողոքորթելով ասում են թե ոսկեղենը քիչ է ավելին է պետք, իսկ նա լսում էր այդ մարդկանց և զուքում զարդարում աղջկան։ Մի որ նա որոշեց կանչել մի լուրջ ճարտարապետի որը բնակվում էր Անիում։ Նա հրամայում էր իր աշխատողներին, որ հագուստներ հագցնեն իր աղջկան և հարցնում ճարտարապետից․

— Ինչպե՞ս է, ճարտարապետ եղբայր։

Բայց ճարտարապետին դուր չեր գալիս դա։ Նա ասաց որ աղջկա վրայից հանեն այդ զարդարանքները, իսկ հետո նա ասաց․

— Այսպես լավ է։

Իշխանը զարմանքով դիմեց ճարտարապետին, իսկ նա հետո շարունակեց․

— Գեղեցիկի՜ն, զարդ հարկավոր չե։

Ես առաջին անգամ կարդալով այս պատմությունը այնպիսի զգացողություն ունեցա կարծես ես արդեն կարդացել եմ այս պատմությունը, որովհետև ես միշտ իմ մտքում պահելեմ այս վերյին տողը որ գեղեցիկին զարդարանք հարկավոր չե։ Իմ համար ամենակարևորը դա վերջին տողերն են, որովհետև ամբողջ պատմության իմաստը կայանում է հենց այդ տողերի մեջ։ Ես այս պատմությունը համարում եմ շատ իմաստալից և անգամ ունեմ ավելացնելու բան որ ինչքանել մարդ արտաքինից շքեղ և պերճ լինի դա կարող է չհամապատասխանել մարդու ներքին աշխարհի հետ։