Ես Սարգիսն եմ և սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։ Ես ամառը սկսեցի էքսկուրսիայով դեպի Գառնի, այնտեղ շատ հետաքրքիր անցավ իմ օրը։ Ես այցելեցի Գառնու տաճար և հավաքեցի տեղեկություն։ Այն կառուցվել է Տրդատ առաջին թագավորի օրոք (66-88թթ․) և երկրաշարժի պատճառով վերակառուցվել։ Իսկ հետո հունիսի 8-ին նշեցի տարեդարձս։ Ամռանը հաճախ էի կարդում գրքեր, օրինակ՝ կարդացել եմ Ժյուլ Վեռնի <<Խորհրդավոր Կղզին>> և այլն, իսկ հիմա ես հաճույքով հաճախում եմ դպրոց։