Մենք սեպտեմբերի 28-ին ճամփորդեցինք դեպի Երվանդաշատ։ Սկզբից մենք գնացինք Սարդարապատի հուշահամալիր ,որտեղ մեր պատմության ուսուցիչը պատմեց նրա պատմությունը։ Երգեցինք ,պարեցինք և շարունակեցինք մեր ուրախ ճամփան․․․
Ուղևորվեցինք դեպի Երվանդաշատ։ Ճանապարհը դեպի երվանդաշատ տևեց շատ երկար։ Ես գիտեմ, որ Մարմետը եղել է Երվանդունիների վերջին մայրաքաղաքը և այն հիմնադրել է վերջին թագավորը Երվանդը Դ Ք․ա երրորդ դարում։
Ասեմ, որ մենք շատ մոտ էինք հայ-թուրքական սահմանին։Անզեն աչքով անգամ երևում էր Ախուրյան և Արաքս գետերի միախառնումը՝ մի չնաշխարհիկ տեսարան․․․
Իսկ հետո մենք ուղևորվեցինք դեպի Զվարթնոց տաճար և թանգարան։ Թանգարանում ես գտա Զվարթնոցի եկեղեցու մասշտաբային փոքրացված կառուցվածքը դրսից և ներսից։
Ես նաև գտա տաճարից մնացած մասունքները։
Հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել են և ստեղծագործել այդ ընդարձակ տարածքում, որը էթնոսի անունով կոչվել է Հայք կամ Հայաստան և զբաղեցրել 300․000-400․000 քառակուսի կմ։ Զվարթնոցը կառուցվել է 643թ-ին Մովսես Կաղանկատվացու կողմից։
Օրը ինձ համար շատ ուրախ և հետաքրքիր անցավ։ Ես ծանոթացա շատ հետաքրքիր պատմությունների հետ։
1 A man c. needs help to start his car. 2 Pete, Joel and Jess a. want to help him. 3 Debbie thinks f. that it’s the man’s problem, not hers. 4 The car is heavy, but e. they push it and starts. 5 The man drives away b. but he doesn’t say «Thank you». 6 Jess thinks d. that «Thank you» isn’t important.
Ex. 9 (a,b) page 23
a) 1 It’s not my problem. — Debbie
2 Come on! — Pete
3 …, though. — Joel
4 That’s right. — Pete
5 See? — Debbie
6 So what? — Jess
b) Linda: What time does the film start? 8 o’clock?
Paul: That’s right.
Linda: Well we’re late.
Come on, Paul let’s go.
Paul: Late? No we aren’t late. Look at my watch.
See? It’s only six thirty.
Linda: Oh yes. Ok, so we don’t need to leave now. I don’t want to be late. Though. Everyone says it’s a really good film! And Ashton Kutcher’s in it.
Paul: So what? Ashton Kutcher isn’t very good!
Linda: Not very good? You just don’t understand acting.
Ես այս տարի տեղափոխվեցի Մխիթար Սեբաստացի անվան կրթահամալիր և ինձ շատ դուր եկավ այստեղի կրթման ձևը։ ԵՎ այս դպրոցը տարբերվում է բոլորից որ այս դպրոցը նոր ժամանակների զարգացած դպրոց է։ Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում քանի որ ինձ շրջապատում են սիրալիր ուսուցիչներ, լավ ընկերներ։ Ես նպատակ ունեմ հասնել առավելին այս դպրոցում և ունենալ առաջադիմություններ։ Ես փորձաշրջանը անցնելուց հետո կատարել եմ որոշում որի համար չեմ փոշմանում և հաճույքով սովորում եմ այս դպրոցում։
Երվանդունիների արքայասնիստ քաղաք Երվանդաշատը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշարունիք կամ Երասխաձոր գավառում: Այն որպես մայրաքաղաք փոխարինել է Արմավիրին: Երվանդաշատի պատմությունը քիչ է ուսումնասիրված: Պատմահայր Մովսես Խորենացու մի հիշատակությունը, որոշ չափով յուրովի ընդունելու պատճառով երկար ժամանակ նույնիսկ սխալ էին պատկերացնում մայրաքաղաքի դիրքը: Այն սովորաբար տեղադրում էին Արաքսի աջ ափին, Ախույանի գետնախառնուրդի մոտ: Բայց շուտով շտկվեց պատմաշխարհագրական այդ սխալը: Հայ ժարտարապետության պատմության մեծ մասնագետ Թ. Թորոմանյանի մի կարճատև ուղևորությունը դեպի այդ վայրերը բավական էր, որ ճշտվեր Երվանդաշատ մայրաքաղաքի և Երվանդակերտ բերդի աշխարհագրական դիրքը: Դրանք իրոք որ գտնվում էին Ախուրյան և Արաքս գետերի խառնարանի մոտ, ինչպես հիշատակում է Խորենացին, Երվանդաշատը` Արաքսի ձախ ափին, իսկ Երվանդակերտը` աջ և ոչ հակառակը: Երվանդաշատը հիմնադրվել է Երվանդյան վերջին թագավոր Երվանդ Դ-ի (մ.թ.ա 220-200թթ.) օրոք, ով անմիջապես նախորդել է Արտաշեսին:
Մովսես Խորենացին մայրաքաղաքի տեղափոխությունը Արմավիրից Երվանդաշատ, մեկնաբանում է հետևյալ կերպ` «… և ձմեռն երկարելիս, երբ հյուսիսային ցուրտ քամիներ էին փչում, վտակը սառչում էր բոլորովին, և թագավորանիստ տեղի համար խմելու բավական ջուր չէր ճարվում։ Սրանից Երվանդը նեղվելով, մանավանդ ավելի ամուր տեղ փնտրելով՝ արքունիքը տեղափոխում է դեպի արևմտյան կողմը…»։ Բայց այս տեղափոխությունն ավելի շատ ռազմաքաղաքական բնույթ ուներ։ Երվանդը միջնաբերդն օղակում է բարձր պարիսպներով, պղնձակոփ և ամրակուռ դռներով ամրացնում քաղաքի մուտքերը, մինչև բլրի հատակը անցքեր փորում, որպեսզի Երվանդաշատի պաշարման դեպքում հնարավոր լինի գետից ջուր ստանալ։ Ինչպես երևում է, Երվանդաշատն Երվանդակերտ բերդի հետ կազմում էր մի միասնություն: Հավանաբար վերջինս որոշ իմաստով միջնաբերդի դեր էր կատարում նրա համար, չնայած գտնվում էր քաղաքից դուրս (քաղաքն ուներ իր բուն միջնաբերդը), նրա դիմաց, Արաքսի աջ բարձրադիր ափին: Ուշագրավ է, որ Խորենացին մեծ գովեստով է խոսում, ոչ թե Երվանդաշատի, այլ Երվանդակերտի մասին, որն իր անառիկությամբ ապահովում էր մայրաքաղաքն արտաքին վտագներից: Խորենացին մեծ հափշտակությամբ է պատմում Երվանդ թագավորի կողմից այդ բերդի կառուցման, նրա գեղատեսիլ դիրքի, անմատույց ամրության, հրաշալի կառույցների, պաշտպանական պարիսպների, ժայռափոր կերտվածքների մասին:
« Ինձ քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին ,— գրում է պատմահայրը,– որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ՝ պայծառ շինություններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակչության շուրջը կազմում է ծաղկոցներ ու բուրստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունր նմանում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտավայրը (հիշեցնում էին) ծնոտների գեղեցիկ ողորկությունը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան, իր երկու շրթունքներով։ Եվ այս գեղցիկ դիրքը կարծես անթարթ հայացքն ուղղել է թագավորանիստ բարձրավանդակի վրա։ Արդարև բերրի և թագավորական դաստակերտ»։
Սակայն պակաս գեղեցիկ ու ամուր չի եղել նաև բուն մայրաքաղաքը` Երվանդաշատը։ Երվանդն իր մայրաքաղաքի ամրության և շքեղության համար ոչինչ չի խնայել։ Նրա մայրաքաղաքի միջնաբերդը ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար հետ միացրած հաստապատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, բազմաթիվ կացարաններ, ջրամատակարարման հատուկ համակարգ և այլն։
Երվանդաշատի դիրքը քաղաքական, տնտեսական ու ստրատեգիական տեսակետից նպաստավոր էր: Այն գտնվում էև Երվանդյան Հայաստանի կենտրոնական մասում, Արաքսի հովտով ձգվող բանուկ ու հայտնի ճանապարհին` բնականից ամուր վայրում: Բայց և այնպես Երվանդաշատը երկար չի մնում մայրաքաղաք: Մ.թ.ա 189 թվականին ամբողջ Մեծ Հայքի անկախությունը հռչակելուց հետո, Արտաշես Ա-ն (մ.թ.ա 189-160թթ.) շուտով հիմնադրում է մի նոր, ավելի շքեղ մայրաքաղաք` Արտաշատը:
Դադարելով մայրաքաղաք լինելուց` Երվանդաշատը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ հին Հայաստանի ամենախոշոր քաղաքներից մեկը: Այն Արտաշատի և Տիգրանակերտի նման հելլենիստական տիպի քաղաք էր` զարգացած առևտրով ու արհեստագործությամ և տասնյակ հազարների հասնող բնակչությամբ, որի զգալի մասը զբաղվում էր նաև գյուղատնտեսությամբ: Թե Երվանդաշատը և թե Երվանդակերտը գտնվում էին Արշարունիք (Երասխաձոր) գավառում ոը դրա հետ միասին պատկանում էին Կամսարականների նախարարական տանը:
4-րդ դարի կեսին Երվանդաշատը դարձյալ երկրի խոշորագույն քաղաքներից էր: Բայց հենց նույն դարի կեսերից Երվանդաշատը, Հայաստանի մյուս քաղաքների (Արտաշատի, Տիգրանակերտի, Զարիշատի Զարեհավանի, Արշամաշատի և այլն) հետ, աստիճանաբար կորցնում է նախկին նշանակությունը: Որոշ իմաստով Երվանդաշատի համար ճակատագրական էին 4-րդ դարի Շապուհ 2-րդի ձեռնարկած պարսկական արշավանքները: Այդ արշավանքների հետևանքով Հայաստանի մի շարք քաղաքների հետ խիստ ավերվեց նաև Երվանդաշատը, որի բնակչության մեծ մասը գերեվարվեց պարսիկների կողմից: Դրանից հետո Երվանդաշատը այլևս չի բարձրանում: Այն աստիճանաբար անշուքանում է, վերածվելով սովորական ավատական բերդաքաղաքի, իսկ հետագայում` ընդմիշտ վերանում պատմական ասպարեզից:
Երվանդաշատի հազիվ նշմարվող ավերակները գտնվում են Արմավիր քաղաքից հարավ-արևմուտք`նրանից ուղիղ գծով 32 կմ հեռավորության վրա, Արաքսի ձախ կողմում` Ախուրյանի գետնախառնուրդի մոտ: Վաղեմի մայրաքաղաքի հողածածկ ու ընդարձակ ավերակները գրավում են ներկայիս Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջև ընկած այգեշատ սարահարթը, որը թերակղզու ձևով ձգտում է դեպի Ախուրյան գետը: Այստեղ ամենուրեք նկատվում են հին տների մնացորդներ, առանձին կառույցների հետքեր, իսկ գետի անմիջական ափին` մի ժամանակ շինարարության համար օգտագործված հսկայական որձաքարեր: Քաղաքի ավերակների շրջանում կան խաչքարեր, վիմագիր արձանագրություններ (13-րդ դար). Դրանք ցույց են տալիս, եր Երվանդաշատի տեղում բնակավայր է եղել և միջին դարերում: Բացի պատահական այցելությունների և ուղևորությունների ընթացքում կատարված հապճեմ դիտումներից, Երվանդաշատի տեղում հնագիտական պեղումներ ամենևին չեն կատարվել:
Երվանդաշատի դիրքի ճշտման և ավերակների բնույթի, գրաված տարածության և նկարագրման հատուկ ուշադրություն է դարձրել Թ. Թորոմանյանը: Նրա ուշադրությունն առանձնապես գրավել են բերդի` տեղ-տեղ 4-5 մետր բարձրությամբ պահպանված պարիսպների մնացորդները, սարահարթի` դեպի Ախուրյան իջնող զառիթափ լանջի պաշտպանական կառույցները, որոնք նա համեմատում է Անիի միջնաբերդի ստորոտին եղած ամրությունների հետ: Նա արժեքավոր դիտողություններ է արել տեղացիների կողմից ավանդաբար տեղացիների կողմից «պալատ»կոչված շինության ավերակների, Ախուրյանի այդ մասի հին կամուրջի մնացորդների, ընդարձակ արձանագրություն ունեցող միջնադարյան (հավանաբար 13-րդ դար) մատուռի ավերակնեի, տեղացիների կողմից իրենց շինությունների համար օգտագործված վեիմագիր որձաքարերի և այլ հնությունների մասին:
Երվանդաշատի ճակատագրի հետ սերտորեն առնչվում էր նաև Երվանդակերտտ, որը փաստորեն պաշտպանում էր նրա մատույցները: Երվանդակերտի ավերակները գտնվում են Երվանդաշատի ավերակների գրաված սարահարթի ուղիթ դիմաց, Ախուրյան գետի աջ ափին, զառիվեր լանջով դեպի վեր խոյացած լեռան վրա: Հեռվից դիտողի վրա մեծ տպավորություն է թողնում լեռնալանջով ձգվող նրա պաշտպանական պարիսպը, որը համատարած գիծ է կազմում և պահպանված է մի քանի մետր բարձրությամբ: Տեղացիներն ավանդաբար Երվանդակերտը նույնացրել են նույն գավառում (Արշարունիք) Արտագերսի հետ:
Կոմիտասը ծնվել է 1869թ-ին Անատոլիայի Քյոթահիայի քաղաքում և վախճանվել է 1935թ-ին։ Այս խղճուկ հագուստով տղային ճանաչում էին որպես թափառական երաժիշտ, ով նաև քնում եր լվացքատան թաց քարերին, տղան թուրքերեն էր խոսում որովհետև այնտեղ չեր թույլատրվում խոսել հայերեն այն միայն երգում էր մայրենի լեզվով։ Տղային դժվար մանկություն էր սպասվում։ Նա դեռ 1 տարեկան էր երբ կորցրեց մորը, իսկ մայրական պատասխանատվությունը ընկնում է հորական տատ մարյամի ուսերին։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը ով կոշկակար էր մեկ մեկ երգեր էր հորինում, սակայն նա մահացավ և կոմիտասը թողնելով ուսումը վերադարձավ ծննդավայր և մնաց գրեթե անօթևան։ 1881թ-ին Քյոթահիայի վանահայր Գևորգ վարդապետ Դերձակյանը պետք է մեկներ եպիսկոպոս ձեռնադրվելու և պետք է մի գեղեցիկ ձայնով որբ երեխա պետք է տաներ իր հետ և վիճակահանության շնորհիվ 20 երեխաներից ընտրվեց հենց Սողոմոնը։ Նրան նկատեցին և նա ընդունվեց ճեմարան։ 1893թ-ին ավարտելով ճեմարանը նա դառնում է կուսակրոն քահանա։ Երգչախումբ ստեղծելով ժողովրդական երգեր մշակելով և կատարում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։ Երկու տարի անց նա ստանում է վարդապետի կոչումը, իսկ 1896թ-ին մեկնում է Բեռլին, սովորում է մի քանի ամիս Ռիխարդ Շմիդտի կոնսերվատորիայում, իսկ ավելի ուշ ընդունվում է Հոմբոլդտի համալսարանում։ Նա բոլորանվեր ծառայում էր հայ երգարվեստին մինչև 1915թ-ի ապրիլին։ Շուրջ 600 հայ մտավորական այդ թվում և Կոմիտասը ձեռբակալված էին և նրան աքսորում են Անատոլիայի խորքերը որտեղ նա տեսնում էր իր ազգի բնաջնջումը։ Նրան բանտարկում են Փարիզի հոգեբուժարանում որտեղից էլ դուրս չեր գալու։
Տիեզերաքիմիան ուսումնասիրում է մոլորակների, աստղերի և տիեզերական մարմինների կազմությունը։ Ես շատ հետաքրքրված եմ այս գիտությունով վաղ հասակից, երբ որ 7 տարեկան էի։ Ես ուսւմնասիրում էի տիեզերքի մասին հաճույքով։ Ես գիտեմ, որ ամեն մոլորակ կազմված է յուրովի, բայց մեր Արևային համակարգի բոլոր մոլորակների մեջ կա միջուկ։ Ինչքան մոտենում ենք Երկիր մոլորակի միջուկին այնքան ջերմաստիճանը բարձրանում է և ապառները ավելի փխրուն են դառնում։ Արեգակը ունենում է բռնկումներ որի շնորհիվ տիեզերք են թափում միլիոնավոր քիմիական նյութեր։ Նրա մակերևույթում կան այնպիսի օղակներ որոնց միջով եթե անցնի Երկիրը մոտավորապես կմնա էլի 10 հազար կիլոմետր, այն առաջացել է Արեգակի ջերմությունից, այն հրաբխի ժայթքումի նման է։ Իսկ օրինակ Յուպիտերի մակերևույթը կազմված է շատ գազային ամպրոպներից և փոթորիկներից։
Ամանորը նշում են տարբեր ժողովուրդներ, այն նշում են օրացույցի վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին (Ամանորը) որպես տոն սկսել են նշել Ք․ա 3-րդ հազարամյակներում կոնկրետ Միջագետքում։ Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարվա շնորհիվ ժամանակի սահմանը ավարտվում է և սկսում է ամբողջությամբ նոր ժամանակ։ Տարին առաջանում է Երկրագնդի պտույտից Արեգակի շուրջ, իսկ նրա կատարած պտույտը հավասար է մոտավորապես 934 մլն․ կիլոմետրի։ Հունվարի 1-ը տարվա սկիզբ է հռչակել Հռոմի թագավոր Հուլիոս Կեսարը Ք․ա 46 թ․։ Այդ օրը Հին Հռոմում նվիրված էր Ցանուսին։ Հայաստանում ինչպես և ուրիշ երկրներում Ամանորը նշում են հունվարի 1-ին ըստ Գրիգորյան օրացույցի, իսկ որոշ երկրներում այն տոնում են ամռանը ըստ Լուսնային օրացույցի։ Հայերն ունեցել են Մեծ Պապուկին (Ձմեռ Պապ) ով երեխաներին Նոր Տարվա գիշերը նվիում են նվերներ։ Ամանորը նշում են որպիսի անհաջողությունները մնան անցյալում, իսկ նոր տարին լինի հաջողություններով լի տարի։
Ջեռավ ամառն ու ջեռավ, Բերավ կատարն ու բերավ, Ցայտեց ցորեն Արտեն, ձորեն։ Ճամփաներում՝ Կյանք է եռում՝ Դաշտեն կալեր կիզվելով, Հասկեն շարեր դիզվելով։Երգ ու տաղով Ոսկի սայլեր ու որան. Հերկ ու բաղով Պղինձ-քայլեր շորորան։Երգ ու տաղեր՝ Ոսկի սայլեր օրորում, Հերկ ու բաղեր՝ Պղինձ քայլեր շորորում։
1․Բառարանի օգնությամբ բացատրել հետևյալ բառերը՝ հերկ, կալ, ցայտել։
B)1 Mike and Jane are in the living room. They are watching a film on DVD
2 Hannah! You are not listening to me
3 I can’t talk now. I am doing my homework
4 A: Are you watching this programme? B: No I’m not. Watch a different one if you want.
5 A: Maddy’s upstairs in her room. B: Oh? Really? Does she having a rest?
C)1 Look! Our dog Max is watching television.
2 My parents are listening to music.
3 I am not enjoying this program.
4 It’s a great game — and we are wining!
5 Elie is not doing her homework.
Ես վերջերս կարդացի Ստեփան Զորյանի գեղեցիկի մասին զրույցը (Աղբյուրը) այնտեղ հեղինակը պատմում է մի իշխանի մասին որը գտնվում է Անիում։ Այդ հարուստ իշխանը ունցել է մի դուստր որի գեղեցկությունը արևի շողերի նման պայծառ է և մարդիկ նրան տեսնելով մոռանում են ամեն ինչի մասին և հիանում այդ աղջկանով։ Հարուստ մարդը կանչում էր կյանք տեսած մարդկանց խորհուրդ հարցնելու համար և բոլորը շողոքորթելով ասում են թե ոսկեղենը քիչ է ավելին է պետք, իսկ նա լսում էր այդ մարդկանց և զուքում զարդարում աղջկան։ Մի որ նա որոշեց կանչել մի լուրջ ճարտարապետի որը բնակվում էր Անիում։ Նա հրամայում էր իր աշխատողներին, որ հագուստներ հագցնեն իր աղջկան և հարցնում ճարտարապետից․
— Ինչպե՞ս է, ճարտարապետ եղբայր։
Բայց ճարտարապետին դուր չեր գալիս դա։ Նա ասաց որ աղջկա վրայից հանեն այդ զարդարանքները, իսկ հետո նա ասաց․
— Այսպես լավ է։
Իշխանը զարմանքով դիմեց ճարտարապետին, իսկ նա հետո շարունակեց․
— Գեղեցիկի՜ն, զարդ հարկավոր չե։
Ես առաջին անգամ կարդալով այս պատմությունը այնպիսի զգացողություն ունեցա կարծես ես արդեն կարդացել եմ այս պատմությունը, որովհետև ես միշտ իմ մտքում պահելեմ այս վերյին տողը որ գեղեցիկին զարդարանք հարկավոր չե։ Իմ համար ամենակարևորը դա վերջին տողերն են, որովհետև ամբողջ պատմության իմաստը կայանում է հենց այդ տողերի մեջ։ Ես այս պատմությունը համարում եմ շատ իմաստալից և անգամ ունեմ ավելացնելու բան որ ինչքանել մարդ արտաքինից շքեղ և պերճ լինի դա կարող է չհամապատասխանել մարդու ներքին աշխարհի հետ։